
10-րդ միջոցառման շահառուն չի կարողանում ստանալ աջակցության գումարը
Ռուզաննա.
Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող անձը չեզոքացման միջոցառման 10-րդ ծրագրի շահառու է, սակայն բանկը չի վճարում, քանի որ ունի Նուռ քարտի պարտք, ու՞մ կարող եմ դիմել, խնդրում եմ, պատասխանեք:

Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն անցնել միկրոձեռնարկատիրության համակարգ
Տոմա.
Բարև ձեզ։ Սնունդ արտադրող ԱՁ եմ բացել երկու օր առաջ։ Սակայն միկրոյի մասին նոր եմ տեղեկանում։ Արդյո՞ք հնարավոր է փոփոխել: Գործունեությունը Երևան քաղաքում է իրականացվում։

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Մերի.
Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը իրականացնելու է հյութի արտադրություն՝ ԱՏԳԴ C11.07.2, արտադրանքը պիտակավորվող է 22.02.: Կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Կանխավ շնորհակալ եմ:

Անձը ցանկանում է բացել կարի արտադրամաս
Շուշան Զաքյան.
Բարև ձեզ: Ես դերձակ եմ և ցանկանում եմ բացել կարի արտադրամաս (3 կարի մեքենա): Կցանկանայի իմանալ Ա/Ձ-ի և Միկրոբիզնեսի տարբերությունը:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը զբաղվում է խմորեղենի արտադրությամբ
Էվելինա.
Բարև ձեզ: Ես գրանցված եմ որպես միկրոձեռնարկատեր, աշխատողներ չկան, զբաղվում եմ խմորեղենի արտադրությամբ, թխում եմ և խանութներին հանձնելու միջոցով վաճառում: Վճարում եմ միայն 12 000 դրամ տարեկան զինվորի գումար: Արդյո՞ք խանութը իմ փոխարեն ԱԱՀ պետք է վճարի, և դա պետության կողմից վերադարձվու՞մ է խանութին, թե՞ ոչ: Խոսքս սուպերմարկետի մասին է: Շնորհակալություն:

Արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն
Անուշ Այվազյան.
Հարգելի գործընկերներ, եթե միկրոձեռնարկատիրական գործունեություն ծավալող կազմակերպության գործունեությունը չի թույլատրվում, և ապրիլ ամսվա համար աշխատողներին աշխատավարձ չի վճարվել, արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն եկամտային հարկի, սոց. վճարի ու դրոշմանիշային վճարի տեսքով: Կանխավ շնորհակալություն:

Անձը ցանկանում է պտուղ-բանջարեղենի խանութ բացել
Լևոն.
Բարև ձեզ: Ուզում եմ պտուղ-բանջարեղենի խանութ բացել, ինչպե՞ս դառնամ ԱՁ միկրոձեռնարկատեր և ի՞նչ վճարումներ պետք է անեմ, տարածքը վերցնելու եմ վարձակալությամբ։ Այդ ժամանակ տարածքի սեփականատերը արդյո՞ք պետք է իր թույլտվությունը տա, թե՞ ոչ:

Արդյո՞ք պետք է ներկայացնել շրջանառության հարկի հաշվետվություն
Շուշան.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք. եթե ԱՁ-ն միկրոձեռնարկատիրություն է, շրջանառության հարկի վերաբերյալ հաշվետվություն այլևս պետք չէ՞ ներկայացնել:

Անձը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, իսկ իր աշխատանքի կազմակերպությունը դարձել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Վարդուհի.
Բարև ձեզ: Առաջին ֆիզ. արձակուրդի ժամանակ, երբ չէր գործում միկրոբիզնեսի մասին օրենքը, ես ստացել եմ ֆիզ. արձակուրդի գումարը և դեռ շարունակում եմ ստանալ 18 000 դրամ նպաստ: Հիմա դեռ չլրացած իմ ֆիզ. արձակուրդը կրկին հղի եմ, բայց այն աշխատավայրը, որտեղ ես աշխատում էի, դարձել է միկրոբիզնես, այդ դեպքում ես կարո՞ղ եմ ստանալ ֆիզ.-ի գումարը և նպաստը։ Ես աշխատանքի չեմ վերադարձել ես դեռ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում։

ԱՁ ցանկանում է անցնել միկրոձեռնարկատիրության դաշտ
Արև․
Բարև ձեզ։
Ունեմ Ա/Ձ, հարկվում եմ շրջանառության հարկով։ Ինչպե՞ս կարող եմ անցնել միկրոձեռնարկատիրության համակարգին: Հնարավո՞ր է՝ իմ անունով Ա/Ձ-ն փակեմ, բացեմ ընտանիքիս անդամի անունով և հարկվեմ նոր ձևով։

Կստանա՞ արդյոք նպաստ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը
Մարիամ.
Եթե 2020 թվականի փետրվարի 22-ից ընդունվել եմ աշխատանքի արագ սննդի կետում, և այդ սննդի կետը հանդիսանում է միկրոձեռնարկատիրություն, իսկ մարտի 25-ին լրացել է հղիությանս 30 շաբաթը, և ստացել եմ անաշխատունակության թերթիկ, կարո՞ղ եմ արդյոք գնալ ֆիզ. արձակուրդ և ստանալ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ ամսական 18 000 դրամը։

Արդյո՞ք ԱՁ կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Աննա․
Բարև ձեզ! Ես ուզում եմ հանել ԱՁ, որպես միկրոձեռնարկատեր, համակարգչային դասընթացներ դասիչով (P 85.59.3 դասիչ) համակարգչային դասեր տալու համար։ ԱՁ-ն պետք է, որպեսզի համագործակցեմ կազմակերպությունների հետ։ Կհամարվե՞մ արդյոք միկրոձեռնարկատեր ԱՁ։ Շնորհակալություն։

Ինչպե՞ս վճարել եկամտային հարկը և սոցիալական վճարը
Արմեն․
Բարև ձեզ։ Ասացեք խնդրեմ․ կազմակերպությունը աշխատողի եկամտային հարկը և սոց վճարը ինչպե՞ս պետք է վճարի էլեկտրոնային: Սկզբում 189 հաշվետվությունն է ուղարկվում, հետո՞ վճարումը: Ո՞ր հաշվեհամարին կատարել վճարում (աշխատողի եկատային հարկ և սոցիալական վճար)։ Նշեմ նաև, որ կազմակերպությունը հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի
Լուսինե․
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, եթե չունի գրանցված աշխատող և մատուցում է վարսավիրական ծառայություն։ Կանխավ շնորհակալ եմ։

Արդյո՞ք առցանց խանութը ենթակա է հարկման
Վահագն․
Բարև ձեզ: Առցանց խանութը հարկման ենթակա՞ է, և եթե տարեկան շրջանառությունը 24,000,000 դրամից պակաս է, ապա հնարավո՞ր է գրանցվել որպես միկրոբիզնեսով զբաղվող Ա/Ձ, ասենք՝ բիզնեսը գրանցելով Երևանից դուրս, որպեսզի չընկնել բացառությունների ցանկ առևտրի մասով: Շնորհակալություն:

Կարո՞ղ է արդյոք թվային նկարիչը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Նիք.
Բարև ձեզ:
Կարո՞ղ է ԱՁ-ն ինքը վարել իր հաշվապահական հաշվետվությունները։
Կարո՞ղ է թվային նկարիչը հիմնել միկրոբիզնես և աշխատել որպես ստեղծագործող։
Ուզում եմ աշխատել ֆրիլանս նկարիչ։ Բիզնեսը փոքր է լինելու։
Շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել
Հասմիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ մեկ հարցում. ունեմ ԱՁ, հանդիսանում եմ միկրոձեռնարկատեր, ուղարկել եմ 257 ձևը։ Ասացեք, խնդրեմ, մինչև տարեվերջ այլ հաշվետվություն ուղարկելու պարտավորություն ունե՞մ։ Նշեմ նաև, որ վարձու աշխատող չունեմ։

Կարո՞ղ է արդյոք դեղատունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Վարդուհի.
Այն դեղատունը, որը զբաղվում է դեղեր գնելով և վաճառելով, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել և հարկերից ազատվել: Եվ նրա աշխատողը ֆիզ.-ից ֆիզ. գնալու դեպքում կարո՞ղ է ստանալ ֆիզ.-ի գումար և ամսական 18 000 դրամ, առաջին ֆիզ.-ի ժամանակ ստացել է, ու ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը։

Անձը ցանկանում է զբաղվել հագուստի առցանց վաճառքով
Սյուզաննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Մտադիր եմ զբաղվել հագուստի օնլայն վաճառքով՝ գլոբալ մակարդակով։ Հագուստը արտադրվելու և ուղարկվելու է ԱՄՆ-ից։ Խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք կարող եմ գործել միկրոբիզնեսի համակարգում և ի՞նչ հարկային պարտավորություններ ունեմ 1 տարվա կտրվածքով, եթե դեռ չունեմ գրանցված աշխատող: Շնորհակալ եմ:

Արդյո՞ք բեռնափոխադրող ԱՁ-ն կարող է միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատել
Մերի․
Բարև ձեզ: ԱՁ-ն, որը զբաղվելու է միջազգային բեռնափոխադրումներով, կարո՞ղ է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Վերջին մեկնաբանություններ