
Կարո՞ղ է Ա/Ձ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Աննա.
Հարգելիներս, ես Ա/Ձ եմ և այս տարի ընտանեկան ձեռնարկատեր եմ, թխվածք եմ թխում և ֆակտուրայով տալիս եմ խանութներին Երևանում: 2020թ. կարո՞ղ եմ համարվել միկրոձեռնարկատեր, թե՞ պետք է ես վաճառեմ ՀԴՄ-ով և ոչ թե խանութներին տամ: Շեմը չի անցնում:

Սուպերմարկետների հետ համագործակցելու համար
Շավարշ.
Բարև ձեզ:
Ունեմ ֆերմա և զբաղվում եմ խոզաբուծությամբ: Սուպերմարկետների հետ համագործակցելու համար ի՞նչ տարբերակներ կառաջարկեք: Նշված դեպքում կարո՞ղ եմ օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի կարգավիճակից: Եկամուտները տարեկան չեն գերազանցում 6-7 մլն դրամը:

Անձը ցանկանում է նորաձևության սրահ բացել
Արփի.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Մի քանի հարց ունեմ ձեզ:
1) Ցանկանում եմ գրանցել նորաձևության սրահ (ատելյե), ԱՁ-ով, սակայն հարկատեսակը չեմ կողմնորոշվում:
2) Ցանկանում եմ գրանցել որպես ընտանեկան բիզնես, բայց այս պարագայում էլ ոչ մի ինֆորմացիա չեմ գտնում դեկրետի մասին: Ուզում եմ գրանցված աշխատող լինել նախքան դեկրետ գնալը:

Քաղաքացիաիրավական պայմանագիր ընտանիքի անդամ չհանդիսացող անձի հետ
Արմին.
Բարև ձեզ։ Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը կարո՞ղ է կնքել քաղիրավական պայմանագիր ընտանիքի անդամ չհանդիսացող անձի հետ։

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ: Ի՞նչ վճարումներ ունենք կատարելու՝ սոց. վճար, եկամտային հարկ, զինվ. գումար: Ինչպե՞ս պետք է կատարենք վճարումները:

Արդյո՞ք ԱՁ կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Սեյրան.
Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն 2020թ. հունվարի 1-ից կհամարվի՞ միկրոբիզնես, եթե շրջանառության գումարը չի գերազանցում 20 մլն դրամը:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդես գալու դեպքում
Լիլիթ.
Բարև ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդես գալու դեպքում կարո՞ղ եմ միայն հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել ֆիզ. անձանց և այդ դեպքում ՀԴՄ չկիրառել:

ԱՁ-ն տարածք է վարձակալում
Գարիկ.
Ողջույն: Ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։
Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։
Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։
Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։
Շնորհակալ եմ։

Լուսանկարչության բնագավառում գործունեություն իրականացնող ԱՁ
Սաթիկ․
Բարև ձեզ: Լուսանկարչության բնագավառում գործունեություն իրականացնող ԱՁ-ն կարո՞ղ է լինել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:

Ինչպե՞ս ներկայացնել հաշվետվություն
Լիլիթ.
Բարև ձեզ: Ես ունեմ լիմոնադի արտադրություն՝ ընտանեկան բիզնես, ակցիզով ենք աշխատում, բայց խանութները թղթով չեն ուզում աշխատեն, հիմա ես ինչպե՞ս պետք է ներկայացնեմ հաշվետվություն, ՀԴՄ-ով հնարավո՞ր է:

Անձը ցանկանում է հանդես գալ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Լիլիթ.
Բարև ձեզ: Ես 2020թ․-ից ցանկանում եմ միկրոձեռնարկատեր հանդիսանալ դասընթացներ իրականացնելու համար։ Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ ունենալը, իսկ եթե ոչ, ինչպե՞ս եմ հայտարարագրելու եկամուտներս, և արդյո՞ք դասընթացի վերջում վկայական տրամադրելու համար ինքս պետք է որևէ որակավորում ունենամ։

Անձը նոր է գրանցվել որպես ԱՁ։ Ո՞րն է հաջորդ քայլը
Ռուզաննա.
Բարև ձեզ, հարգելի խմբակիցներ: Մի հարց ունեմ ընտանեկան բիզնեսի հետ կապված, կարո՞ղ եք ինձ օգնել: Եթե ԱՁ է բացվել, գրանցվել է հարկայինում, հաջորդ քայլը ո՞րն է լինելու:
Նախապես շնորհակալություն:

ԱՁ-ն զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ
Մարիամ.
Բարև ձեզ: Արտոնագրային հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտով աշխատել, ավտոտեխսպասարկման գործունեություն է: Օրենքը կարդացել եմ, բայց չեմ հանդիպել հակասությունների, օրենքի կետերին համապատասխանում է, խնդրում եմ ուղղորդել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացել:
Եթե
1. ծառայություն է մատուցում,
2. 24 միլիոնը չի գերազանցել,
3. ՀԴՄ-ի երրորդ խախտման դեպքը թույլ չի տվել,
4. հայտարարությունը ժամանակին ներկայացրել է,
կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության սուբյեկտով, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:

Անձը ցանկանում է ՍՊԸ հիմնադրել
Տիգրան.
Բարև ձեզ:
ՍՊԸ եմ ուզում բացել, որը կզբաղվի և՛ տեղափոխման ծառայությունների մատուցմամբ, և՛ նաև ժամանակ առ ժամանակ առք ու վաճառքով: Ես ուզում եմ ընտանեկան բիզնես ձևակերպել, հնարավո՞ր է, եթե գրանցված լինելու ենք ես և մայրս:

Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն
Արա.
Բարև ձեզ: Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն՝
1. արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն վճարում սոցիալական վճար,
2. արդյո՞ք Երևան քաղաքի վարչական սահմանից դուրս գտնվող մանրածախ առևտուրը ազատվում է հարկերից,
3. արդյո՞ք մանր արտադրությունը չի կարող իրավաբանական անձանց ապրանք մատակարարել, եթե նա միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:

Ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից անցում շրջանառության հարկով հարկման դաշտ
Արմեն.
Հաշվապահներ ջան, եթե անձը աշխատում է ընտանեկան ձեռնարկատիրության համակարգում, արդյո՞ք դրանից հետո կարող է անցում կատարել շրջանառության հարկի համակարգ, թե՞ միայն ընդհանուր դաշտ՝ շահութահարկ և ԱԱՀ:

Արդյո՞ք ՀԴՄ ունենալը պարտադիր է
Հասմիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, չե՞ք ասի, թե փաստաբանի համար, որն աշխատում է ԱՁ-ով և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է, մեկ տարի է գործում և եկամուտ չի ունեցել, արդյո՞ք ՀԴՄ ունենալը պարտադիր է: Շնորհակալություն:

Մեկ սեփականատիրոջ շինության մեջ կան տարբեր անհատ ձեռնարկատերեր
Արա․
Բարև ձեզ։ Մեկ սեփականատիրոջ շինության մեջ կան տարբեր անհատ ձեռնարկատերեր: Ըստ հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների՝ արդյո՞ք նրանք կարող են գրանցվել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ, թե՞ տվյալ սեփականատիրոջ շինության մեջ գտնվող անհատ ձեռնարկությունները արդեն համարվում են առևտրի կենտրոններ։

Աշխատանքային ստաժի վերաբերյալ
Հասմիկ.
Եթե ես ունեմ ընտանեկան ԱՁ, արդյո՞ք դա ստաժ համարվում է։
Վերջին մեկնաբանություններ