Tag: նորաբաց

Նորաբաց կազմակերպությունը չի գործում

Elen. Բարև ձեզ: Ես բացել եմ ՍՊԸ 2012 թ.-ի նոյեմբերի վերջին օրերին, բայց մինչև այսօր չեմ աշխատում, ոչ մի գործարք չեմ կատարել և որոշ ժամանակ դեռ չեմ աշխատելու: Այս դեպքում ես ի՞նչ պետք է անեմ: Պե՞տք է դիմում եմ գրեմ, որ չեմ աշխատում, թե՞ ոչինչ անել հարկավոր չէ, որովհետև ես ոչ մի գործարք չեմ կատարել: Նախապես շնորհակալություն:

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը համարվել շրջանառության հարկ վճարող

Աննա Սարիբեկյան. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք նորաստեղծ ՍՊԸ-ն համարվել շրջանառության հարկ վճարող, եթե 1. այն ունի մեկ հիմնադիր, որին պատկանում է 100% փայաբաժինը, և հիմնադիրն էլ հանդիսանում է այդ ՍՊԸ-ի տնօրեն 2. այդ ՍՊԸ-ն պարբերաբար ներմուծում է ապրանքներ (հագուստ) և կատարում է մաքսազերծում 3. ինչպես նաև ՍՊԸ-ի տնօրենը աշխատում է մեկ այլ ընկերությունում որպես ծրագրավորող և այդ ընկերությունում փայաբաժին չունի: Հարգանքներով` Աննա

Պահեստամասերի ներմուծում

Արամ. Բարև ձեզ: Ցանկանում եմ մեծաքանակ պահեստամասեր ներմուծել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ բացելու, մաքսային և հարկային ներկայացնելու համար: Պահեստամասերը գնելու եմ ինտերնետով: Նախապես շնորհակալություն, կսպասեմ արձագանքների:

Նորաբաց կազմակերպությունը դեռ չի իրականացնում գործունեություն

Աննա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. նորաբաց ՍՊԸ-ն ունի տնօրեն, սակայն գործունեություն դեռևս չի իրականացնում: Ինչպե՞ս կարող եմ եկամտահարկի ու սոցի հաշվարկներ չիրականացնել, առանց գործունեության դադարեցման:

Ֆիզ. անձը ցանկանում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն

Lusin. Հարգելի փորձառու հաշվապահներ, ֆիզ. անձը ցանկանում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, մասնավորապես` մետաղական արձանիկների պատրաստում և վաճառք, հնարավոր է նաև արտահանում ՌԴ: Բնականաբար օրենքի սահմաններում գործելու համար ցանկանում է պետական գրանցում ստանալ, հաշվառվել ՀՏ-ում և կատարել օրենքով պահանջվող բոլոր հարկային վճարումները: Սակայն առաջացել է մի խնդիր. գրանցվել որպես ՍՊԸ, Ա/Ձ, թե՞ Ընկերակցություն, ի՞նչ հարկատեսակներով է նա հարկվելու և այլն: Նշեմ նաև, որ այս գործունեությամբ զբաղվելու են 3 ընկերներով: Առաջացած իրավիճակում կողմնորոշվելու համար խնդրում եմ ձեր մասնագիտական խորհուրդը: Ինչպե՞ս վարվել: Խնդրում եմ հնարավորության դեպքում շտապ արձագանքել:

Նոր գրանցված ԱՁ

Հակոբ. Նոր գրանցված անհատ ձեռներեց եմ, զբաղվելու եմ շին. գործիքների մանրածախ կամ մեծածախ վաճառքով: Ընդհանրապես չեմ պատկերացնում` ինչ կերպով պետք է կազմակերպեմ իմ հարկային պարտավորությունները, ունենալու եմ մեկ աշխատող (վաճառող): Խնդրում եմ հնարավորինս նկարագրեք, թե ինչ և ինչպիսի հարկային ծախսեր եմ ունենալու: Գործունեություն եմ ծավալելու վարձակալած տարածքում:

Հացաբուլկեղենի արտադրամաս

Իրինա. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Եթե կարող եք, խնդրում եմ շտապ պատասխանեք: Ես վարելու եմ հացաբուկեղենի արտադրության հաշվապահությունը, որը հանդիսանում է Ա/Ձ: Պատասխանեք խնդրում եմ` որո՞նք են լինելու հարկային պարտականությունները, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվելու: Առաքիչներին տրվելու է հաշիվ-ապրանքագիր ապրանքը առաքելու համար: Եթե Ա/Ձ-ն հարկվելու է արտոնագրային վճարով, ըստ օրենքի ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվետվություն չի՞ ներկայացնելու: Ներկայացնելու է սոցի հաշվետվություն ըստ գրանցված աշխատողների, եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն, սոցապին անհատական հաշվետվություն: Ա/Ձ-ն, որքանով գիտեմ, հարկային հաշիվ չի կարող գրել: Շատ եմ խնդրում, հարգելի կոլեգաներ, ինձ օգնեք: Շնորհակալություն:

ՍՊԸ-ի գրանցելուն հաջորդող գործողություններ

Մ.Ա.. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` ՍՊԸ-ի գրանցելուն հաջորդող գործողությունները` կապված պետական մարմիների հետ, եթե ոչ մի գործունեություն դեռ չեմ սկսել:

ՀԿ անդամներ ընդունելու համար

Նելլի. Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունների համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անդամներին ընդունելու համար: Խոսքը գնում է նորաստեղծ կազմակերպության մասին: Եվ արդյո՞ք պետք է ունենալ հրամանագիրք:

ԱՁ ցանկանում է զբաղվել ծաղիկների վաճառքով

Lika. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցերում: Երկու օր է, ինչ գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր, ցանկանում եմ զբաղվել ծաղկի մանրածախ վաճառքով բացօթյա տարածքում և ունեմ թուլատվություն, ունեմ ՀԴՄ, աշխատող չունեմ: Հարցերս հետևյալն են. 1. ի՞նչ հարկով եմ հարկվելու 2. ի՞նչ պարտադիր վճարներ եմ կատարելու 3. հդմ կտրոնները ի՞նչ եմ անելու 4. հաշվապահական ի՞նչ գիրք պետք է ունենամ Խնդրում եմ հնարավոր դեպքում շուտ արձագանքել: Նախապես շատ շնորհակալ եմ:

Նորաբաց տաքսի ծառայություն

Ժաննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ես բացել եմ տաքսի ծառայություն և գրանցել եմ ընդամենը մեկ մեքենա: Եթե խնդրեմ ինձ կասե՞ք` եռամսյակային ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ հարկային: Ասեմ, որ գրասենյակի տարածքը իմ սեփականն է: Նախապես շնորհակալություն:

ՀԿ հիմնադրման վերաբերյալ

Էլլա Բաղրամյան. Բարև ձեզ: Մի հարց էի ուզում տալ: Ես ցանկանում եմ հիմնադրել կենտրոն, որտեղ երեխաները անվճար կսովորեն օտար լեզուներ, համակարգիչ, և որը կֆինանսավորվի դրամաշնորհների գումարով: Հիմա հարցս հետևյալն է՝ որպես ՀԿ պետք է գրանցե՞մ պարտադիր, թե՞ կարող եմ նաև որպես ՍՊԸ կամ այլ կերպ գրանցել: Ինչպես նաև՝ հետագայում պետվճարները մինիմալացնելու համար ո՞ր ձևն է օպտիմալ: Կանխավ շնորհակալություն:

Որպես անհատ ձեռներեց գրանցվելու համար

Ալլա. Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ` անհատ ձեռներեց գրանցվելու համար ո՞ր պետ. ռեգիստորին պետք է դիմենք: Այսինքն այն տարածաշրջանի պետ. ռեգիստորին, որտեղ որ գրանցված ենք, թե՞ գործունեությունն իրականացվող տարածաշրջանի պետ. ռեգիստորին: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս դադարեցնել ԱՁ գործունեությունը

Միքայել. Բարև ձեզ: Ես մոտ 2 ամիս է արդեն գրանցել եմ ԱՁ, սակայն ոչինչ չեմ արել, ոչ մի գործողություն ԱՁ-ն գրանցելուց հետո, միայն վճարել եմ 3 200 դրամ, եթե ճիշտ եմ հիշում, գրանցման համար: Ինձ ասացին, որ եթե գործունեություն չի լինելու դեռ, ավելի լավ է կասեցնել, որպեսզի ավելորդ խնդիրներ չլինեն: Կարո՞ղ եք ասել` ինչպես կասեցնել ԱՁ-ն, և արդյո՞ք ինչ-որ հաշվետվություն պետք է ներկայացնել կամ վճարում կատարել: Նախապես շնորհակալություն: