Tag: նորաբաց

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինտերնետ ծառայության հիմնադրում

Վարդան. Բարև բոլորին, Խնդրում եմ օգնեք հնարավորինս ընդգրկուն խորհուրդներով, ինչպես նաև ինֆորմացիայի աղբյուրների հղումներով (եթե անհրաժեշտություն կա): Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում բացել ինտերնետ ծառայություն (internet service), որի միջոցով հնարավորություն լինի գումար աշխատել: Պատկերացրեք, բացվելու է հայկական սոցիալական ցանց (ընդամենը օրինակ է, ընդհանրապես ցանկություն չկա նման բան անելու), և այդ սոց. ցանցում տեղադրվելու են գովազդային "բաներներ" և այլ նմանատիպ գումարաբերներ: Ի՞նչ է հարկավոր դրա համար: Հիմա հաջորդը, արտասահմանում կան ոչ կոմերցիոն կառույցներ, որոնք այնուամենայնիվ բավական լուրջ գումարներ են վաստակում, ինչ խոսք` տեղին են վաստակում (խոսքը հիմնականում Վիկիպեդիայի և դրա նման կայքերի մասին է), ինչ ե՞ք կարծում, կա՞ մեր սիրելի ՀՀ-ում հնարավորություն ոչ կոմերցիոն գործունեություն ծավալելու, գումար աշխատելու և բացի այդ գլխացավանքի մեջ չընկնելու: Պատասխանների համար խորին շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նոր սկսվող գործունեություն

Սրբուհի. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք ինձ մի հարցի, ես ուզում եմ Ա/Ձ կամ ՍՊԸ բացել, զբաղվել համակարգչային ծառայությունների մատուցմամբ` պլոտեր, քսերոկս, ռիզոգրաֆիա, նաև կից գրենական մանր ապրանքնել վաճառել: Ես Ա/Ձ՞ պետք է բացեմ, թե՞ ՍՊԸ: Ա/Ձ դեպքում ի՞նչ հարկով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու, ՍՊԸ դեպքում ի՞նչ: Մեկ էլ խնդրում եմ պատասխանեք, թե Ա/Ձ կամ ՍՊԸ բացելու համար ի՞նչ պետք է անեմ, ինչքա՞ն գումար պետք է հարկայինում վճարեմ և ՀԴՄ պե՞տք է ունենամ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն: Հարգանքներով, Սրբուհի Պետրոսյան:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նոր սկսվող գործունեություն

Unknown. Բարև ձեզ, այսպիսի մի հարց: Ես ուզում եմ լրիվ օրինավոր կերպով աշխատել որպես համակարգչային վերանորոգող: Ֆորմատ, անտիվիրուսի տեղադրում, ծրագրերի տեղադրում և այլն: Անկեղծ ասած` ոչինչ չեմ հասկանում հարկային ոլորտից, խնդրում եմ ինձ հուշեք, ինչից սկսեմ: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը շրջանառության տեղեկագիր և գլխավոր գիրք չունի

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, ծառայություններ մատուցող կազմակերպությունը, որը հինգ ամիս է, ինչ սկսել է գործունեությունը, իր հաշվապահական ձևակերպումները գրանցել է միայն մեմորիալ օրդերներում, իսկ շրջանառության տեղեկագիր և գլխավոր գիրք չունի: Այս դեպքում ի՞նչ կարելի է անել, և արդյո՞ք տույժ կա դրա համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել գործարքը

Լիանա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Նորաբաց ՍՊԸ-ն մատուցում է ծառայություններ` այսինքն սկզբից հավաքագրել է իր բազայում աշխատանք փնտրող անձանց, իսկ հետո գտնում է գործատուներին, մատուցում է նաև բնակարանների մաքրման ծառայություններ: Օրինակ` քաղաքացին դիմել է ՍՊԸ-ին, որ պատրաստ է տնային աշխատանքներ կատարել, մեկ այլ քաղաքացի էլ դիմել է այն մասին, որ իրեն հարկավոր բնակարանի մաքրման աշխատանքներ իրականացնող: Ինչպե՞ս ձևակերպել այս գործարքը, ՍՊԸ-ն սոց. վճարելու՞ է, թե՞ ոչ: ՀԴՄ հարկավո՞ր է, թե՞ ոչ, և ընդհանրապես ինչպիսի՞ գրքեր պետք է վարի ՍՊԸ-ի հաշվապահը և կադրերի տեսուչը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպություն

Վարդգես. Հարգելի գործընկերներ, օգնեք ինձ հետևյալ հարցում: Ուզում եմ բիզնես սկսել: Հնարավո՞ր է, որ արտադրողից ապրանք վերցնեմ ու իմ ֆիրմայի անվան տակ վաճառեմ: Այսինքն` ես արտադրողից ապրանքը չեմ առնում, այլ ուղղակի վաճառեմ այն, բայց իմ ֆիրմայի անվան տակ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նոր կազմակերպության հիմնադրում

Արթուր. Հարգելի հաշվապահներ, Մենք մտադիր ենք բացել շինանյութի խանութ մանրածախ և մեծածախ առևտուր կազմակերպելու համար՝ միևնույն հասցեից, միևնույն խանութից։ Պահեստ չունենք։ Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս այն ճիշտ և օրենքի սահմաններում կատարել, մոտ տաս տարի Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանոնադրական կապիտալի համալրում

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, նորաստեղծ ՍՊԸ-ի Կանոնադրությամբ կանոնադրական կապիտալը կազմում է 100000 դրամ, բաժնեմասի անվանական արժեքը կազմում է 50000 դրամ: Սակայն ներդրում ոչ մի ձևով չկա (դրամական կամ գույքային կամ այլ ձև): Ի՞նչ խորհուրդ կտաք:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Համակարգիչների վերանորոգման կենտրոն

Կարեն Մարգարյան. Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ բացել համակարգիչների վերանորոգման կենտրոն: Արդեն ունեմ բացած Ա/Ձ: Խնդրում եմ, կարո՞ղ եք ասել, թե որոնք են իմ կատարվելիք հաջորդ քայլերը, կամ ընդհանրապես ու՞մ կամ ու՞ր կարելի է դիմել նման հարցերով: Կարծես թե այս խնդիրը կոչում են «բիզնես պլան» Կանխավ շնորհակալ եմ ...
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության գրանցում

Alina. Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, և իմ առջև դրված է հետևյալ խնդիրը` ես պետք է սկսեմ բիժուտերիայի խանութի գրանցում և հաշվապահական հաշվառման վարում, խնդրում եմ օգնեք, թե որտեղից պետք է սկսեմ: Ի՞նչ փաստաթղթեր և պայմաններ են անհրաժեշտ կազմակերպությունը գրանցելու համար: Կարծում եմ` ավելի հարմար և խելամիտ է ԱՁ գրանցել, շատ կարևոր է նաև ձեր կարծիքը: Շատ շնորհակալ կլինեմ, եթե կոնկրետ հղում անեք, թե որտեղից մանրամասն կարող եմ հարցերիս պատասխանը գտնեմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ հանձնել

Անի. Բարև Ձեզ, կարո՞ղ եք ինձ ասել, թե փաստաբանական գրասենյակը ինչպիսի հաշվետվություններ է հանձնում, նորաբաց գրասենյակի համար ինչպիսի՞ փաստաթղթեր են աանրաժեշտ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը դեռ չի սկսել գործունեություն ծավալել

Տիգրան. Հարգելի հաշվապահներ, եթե նորաստեղծ կազմակերպությունը (ՀԿ) դեռ չի սկսել գործունեություն ծավալել, դեռ չունի աշխատակիցներ, արդյո՞ք պարտավոր է հաշվետվություններ ներկայացնել (զրոյական) աշխատավարձի և վճարված եկամուտների վերաբերյալ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առևտրային կայքէջ բացելու համար

Վարդգես. Հարգելի տնտեսագետ-հաշվապահներ, օգնեք ինձ հետևյալ հարցով: Ինտերնետային առևտրային կայքէջ բացելու համար ի՞նչ բանկային, պետռեգիստրային ու հարկային աշխատանքներ պետք է արվի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել սոց. վճար

Անահիտ. Խնդրում եմ պարզաբանել: Առաջին անգամ ԱՁ եմ բացել նոյեմբեր ամսին: Սակայն դեռ գործունեություն չեմ իրականացնում, քանի որ հարկայինում ՀԴՄ-ն դեռ չեմ գրանցել: Արդյո՞ք պետք է սոց. վճարում կատարեմ նոյեմբեր ամսվա համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կահույքագործության ոլորտ

Արման Բարև ձեզ: Ես երկար տարիներ աշխատել եմ կահույքագործության ոլորտում, եղել եմ գրանցված աշխատող: Այժմ ես ցանկանում եմ ինքնուրույն աշխատել, այսինքնˋ ինքս ընդունեմ կահույքի պատրաստման պատվերներ, բայց չխախտեմ օրենքը: Խնդրում եմ ասեք, ի՞նչ պետք է անեմ, որտե՞ղ պետք է դիմում ներկայացնեմ և ինչքա՞ն պետք է վճարեմ յուրաքանչյուր ամիս, եթե որևէ գործ անում եմ կամ եթե որևէ ամսում ոչ մի գործ չեմ անում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի վճարման ժամկետներ

Մարիա. Բարև ձեզ: Ես վարում եմ մի կազմակերպության հաշվապահություն, որը գործում է արդեն 5 ամիս: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Ցանկանւմ եմ իմանալ, թե երբվանի՞ց պետք է ԱԱՀ վճարել: Կանխավ շնորհակալություն...