Tag: շրջանառության հարկ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն

Shushan. Խնդրում եմ պատասխանեք` Ա/Ձ-ն, որ աշխատում է շրջանառության հարկով և չունի գրանցված աշխատող, բացի շրջանառության հարկից այլ հարկեր պե՞տք է վճարի, թե ոչ, և կխնդրեի նշել հոդվածը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնի շրջ. հարկով աշխատող կազմակերպությունը

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը 2013թ. աշխատել է բացառապես շրջանառության հարկով: Կարո՞ղ եք օգնել` ինչպիսի՞ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Նախապես շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վարձակալական պայմանագիր ֆիզ. անձի հետ

Լիանա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Նոր եմ բացել ԱՁ, տարածք վերցնելու համար պետք է կազմեմ վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ: Կարո՞ղ եմ Վարձակալական պայմանագիր կազմել ֆիզ. անձի և ԱՁ միջև, և արդյո՞ք դա ունի ինչ որ սպեցիֆիկ կազմման ձև: Եվ ես դրա վճարի հետ կապված որևիցե հաշվետվություն ներկայացնելու՞ եմ: Նշեմ, որ շրջանառության հարկով եմ հարկվելու: Նախապես շնորհակալ եմ:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ճանաչում է իրեն ԱԱՀ վճարող փետրվարի 20-ից

220 GLA. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը ճանաչում է իրեն ԱԱՀ վճարող փետրվարի 20-ից, իսկ մինչ այդ համարվել է շրջանառության հարկով հարկվող: Կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվները մինչև փետրվարի 20-ը ինչպե՞ս են ճշտգրտվելու և ինչպե՞ս են արտացոլվելու առաջին եռամսյակի ԱԱՀ հաշվարկում: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարների մասին

208 Լյուդմիլա. Հարգելի մասնագետներ, օգնեք ինձ 2013թ-ի առաջին եռամսյակից մինչև երրորդ եռամսյակ շրջանառության հարկով եմ աշխատել, իսկ չորրորդ եռամսյակում արդեն շահութահարկով: Հարցս հետևյալն է` 2014թ-ի շահութահարկի կանխավճարը հաշվելուց պետք է վերցնեմ շրջանառության հարկի գումարի 40% + 2013-ի չորրորդ եռամսյակի շահութահարկի գումարը և երկուսի հանրագումարի 18.75% հաշվե՞մ: Օրինակի համար շրջ. հարկի 40% - ը 100 000, շահութահարկի չորրորդ եռամսյակի գումարը 300 000 100 000 + 300 000 = 400 000 400 000 * 18.75% = 75 000 (2014 շահութահարկի կանխավճար)
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Զբոսաշրջային գործունեություն

209 Emily. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի, որ պատասխանեին զբոսաշրջության ոլորտում աշխատող հաշվապահները: Ա/Ձ սկսել է զբաղվել արտասահմանյան երկրների զբոսաշրջային կազմակերպությունների հետ զբոսաշրջային գործունեությամբ և հյուրանոցներում, հանգստյան տներում տեղեր ամրագրելով: Հարցերս հետևյալն են` 1. Արդյո՞ք պետք է Ա/Ձ-արտասահմանյան երկրներ ուղարկվող պայմանագրերի և հաշիվ-ֆակտուրաների համար համար ձեռք բերի կնիք կամ հակառակ դեպքում պե՞տք է արդյոք գլխավոր պայմանագրերը նոտարով հաստատված լինեն: 2. Արդյո՞ք պետք է պայմանագրերը և հաշիվ-ֆակտուրաները լինեն նաև հայերեն տարբերակով, բացի տվյալ երկրի լեզվով գրվածից: 3.Արդյո՞ք Ա/Ձ չի կարող աշխատել միայն բանկային հաշիվներով և պետք է ունենա ՀԴՄ և բացի ՀԴՄ կտրոնից հաճախորդին տրամադրի հաշիվ-ֆակտուրա ռուսերեն կամ անգլերեն, կամ այն երկրի լեզվով, ուր որ գնում է հաճախորդը: Ա/Ձ դեռ շրջանառության հարկ վճարող է: Եվ վերջում շատ կխնդրեի, որ այս ոլորտում աշխատող հաշվահապներից մեկը իր հեռախոսի համար գրեր, որ հարցերի դեպքում դիմեի, իհարկե եթե կարելի է :)
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնի ԱՁ-ն

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, տալիս է եկամտային հարկի ամսական հաշվետվություն վարձու աշխատողների մասով և շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվություն, ապա որևիցե տարեկան հաշվետվություն պե՞տք է ներկայացնի, թե ոչ: Կանխավ շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ

208 Լյուդմիլա. Շատ շտապ է, խնդրում եմ արագ արձագանքեք հարցիս` 2013 -ի չորրորդ եռամսյակից ԱԱՀ վճարող եմ համարվել, մինչ այդ շրջանառության հարկով եմ հարկվել մինչև սեպտեմբերի 30-ը: Հարցս հետևյալն է` սեպտեմբերի համար Արմենթելի ու Օրանժի հարկային հաշիվները ստացել եմ Հոկտեմբերի 5-ին: Կարո՞ղ եմ հոկտեմբերի 5-ին ստացած հարկային հաշիվները չորրորդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ներառել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել

Լիլի. Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել, եթե ՍՊԸ-ն ՓՄՁ է և 2013թ. ընթացքում ներկայացրել է շրջանառության հարկի եռամսյակային և եկամտային հարկի ամսական հաշվետվություններ: Խնդրում եմ, նշեք հաշվետվության ձևի համարը և ժամկետները:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իրականացրել է փոխանակման գործարք

Սաթեն. Հիմնական միջոցների ձեռք բերման համար կազմակերպությունը վճարումը կատարում է ոչ թե դրամով, այլ բարտերի տեսքով, տալիս է ապրանք` ինքնարժեքով: Այդ ապրանքի համար պե՞տք է իրացում ձևակերպեմ և ներառեմ շրջանառության հարկի հաշվարկում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվի շրջանառության հարկը

astxik. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շնորհավոր բոլորիդ գալիք Նոր Տարին: Աշխատում ենք շրջանառության հարկով, ունենք կոշիկի արտադրամաս և մանրածախ խանութ տարբեր հասցեներում, հաշիվ-ապրանքագրով կամ բեռնագրով ապրանքը հասցվում է խանութ: Հարցս վերաբերվում է հարկմանը, շրջանառության հարկի հաշվետվության մեջ խանութ տեղափոխված ապրանքի ամբո՞ղջ խմբաքանակից է հարկվում, թե՞ ֆիսկալի հանրագումարից, քանի որ հնարավոր է 1 եռամսյակում հարկվի 100 զույգի համար, հաջորդ եռամսյակում ապրանք չբերվի, սակայն ՀԴՄ ֆիսկալով ցույց տրվի վաճառք և անհամապատասխանություն առաջանա: Խնդրում եմ մանրամասն նկարագրեք այս գործընթացը, մեր արտադրանքը բացառապես վաճառվում է մեր խանութում, նախապես շնորհակալություն եմ հայտնում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԴՄ-ով իրականացված հաշվարկների արտացոլում հաշվետվության մեջ

Ալբերտ. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը աշխատում է արտոնագրային վճարով, ինչպես նաև շրջանառության հարկով: ՀԴՄ-ով տպվում են 2 տարբեր կտրոններ` բաժին 1-ով արտոնագրային վճարով գործունեության համար, իսկ բաժին 2-ով` շրջանառության հարկով գործունեության համար: Յուրաքանչյուր ամիս ներկայացվում են տեղեկություններ, որտեղ արտացոլվում է ՀԴՄ-ով տպված կտրոնների հանրագումարը: Ւսկ շրջանառության հարկի հաշվարկում նու՞յնպես ամբողջ հանրագումարն է արտացոլվելու, թե՞ միայն շրջ. հարկով հարկվող մասը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի տարեկան հաշվետվություն

astxik. Բարև ձեզ: Ո՞վ կարող է պատասխանել. շրջանառության հարկով աշխատող անհատ ձեռներեցի համար տարեկան եկամտային հարկի հաշվետվություն տալու՞ ենք: Եթե ուշադրություն եք դարձրել` իրավաբանական անձանց մասով շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և շահութահարկին, իսկ ԱՁ-ի մասով` միայն ԱԱՀ-ին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ տարեկան հաշվետվություններ են ներկայացնելու շրջանառության հարկ վճարողները

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` շրջանառության հարկ վճարող կազմակերպությունները (բացառապես շրջանառության հարկ վճարող) ինչպիսի՞ տարեկան հաշվետվություններ են ներկայացնելու հարկային մարմին: Հարցս վերաբերում է հատկապես շահութահարկի տարեկան հաշվարկին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով

Hasmik. Հարգելի հաշվապահներ, խնդրում ենք ասել` միջազգային բեռնափոխադրումների ընկերությունը շրջանառության հարկի ո՞ր տոկոսադրույքով է հարկվելու` 3.5%, թե՞ 5%:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է ուղեկցող փաստաթղթի առկայությունը

Նաիրի. ԱՁ-ն շրջանառության հարկ վճարող է, հետևաբար առաքման գիրք չի վարում, բայց մեքենայով պահեստից խանութ տարվող ապրանքների համար պարտավո՞ր է ուղեկցող փաստաթուղթ (բեռնագիր) ունենալ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել եկամտային հարկը

Մերի. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը հարկվում է շրջանառության հարկով: Ասացեք խնդրեմ` եկամտային հարկը ինչպե՞ս պետք է հաշվեմ` ըստ "Եկամտային հարկի մասին" օրենքի հոդված 10-ի 8-րդ կետի (5 հազար դրամ), թե՞ 1-ին կետի համաձայն: Նախապես շնորհակալ եմ: