Tag: պարգևատրություն

Արձակուրդայինի հաշվարկ

Անի․

Վարչական անձնակազմի աշխատակցուհին, որի նախորդ տարվա համախառն եկամուտը կազմել է 2.800.000, մեկնում է արձակուրդ։ Ամիսներից մեկում եղել է հիվանդության մեջ 20 աշխատանքային օր, որի համախառն եկամուտը կազմել է 300.000 ։ Ամիսներից մեկում եղել է հերթական արձակուրդի մեջ, որի եկամուտը կազմել է 350.000։ 60 օրացուցային օր գտնվել է չվճարվող արձակուրդի մեջ։ Ամիսներից երկուսում ունեցել է պարգևատրում 120.000 - ական դրամ։ Բացի դրանից դոնորության համար ստացել է գումար՝ 2 ամիս 40.000-ական դրամ։ Որոշել աշխատակցուհու արձակուրդային նպաստի չափը, եթե նա 5 օրյա աշխատանքային շաբաթով աշխատող է ։

Գումարի տրամադրում աշխատակցին

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է գումար տալ իր աշխատակցին 1 600 000 ՀՀ դրամի չափով։ Եթե դա ձևակերպեմ որպես հավելավճար աշխատավարձ, պետք է հարկվե՞մ 25 տոկոսի չափով։ Կարո՞ղ եմ արդյոք դա ձևակերպել որպես փոխառության տրամադրում։ Այդ դեպքում պե՞տք է 16,67 տոկոսի չափով ԱԱՀ վճարե՞մ։

Պարգևատրման վերաբերյալ

Անի․

Հարգելի հաշվապահներ, պարգևատրումը արձակուրդայինի մեջ մտնում է 1/12 չափով։ 4 ամսվա աշխատողին տվել ենք պարգևատրում 40%։ Կրկին պարգևատրման դեպքում արձակուրդայինի մեջ պետք է մտնի 1/12, թե՞ 1/4 մասով, քանի որ 12 ամիս չի աշխատել, այլ 4։

Պարգևավճարի հաշվարկ

Մհեր․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Ինձ հետաքրքրող հարցը հետևյալն է.

2022թ. երկրորդ կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքի համար 2023թ. պարգևատրման գումարը աշխատակցի պաշտոնային դրույքով հաշվարկելու ժամանակ հնարավոր է հաշվարկը իրականացնել նախորդ տարվա չափով թե 2023թ։ Ո՞ր իրավական նորմով պետք է առաջնորդվել, խնդրում եմ օգնեք։

Օրինակ․

Աշխատակցի պաշտոնային դրույքը 2022թ. կազմել է 150 000 դրամ, որը հաշվարկվում է բազային աշխատավարձի և գործակցի կիրառմամբ, իսկ 2023թ. բազային աշխատավարձի փոփոխմամբ պայմանավորված դրույքաչափը ևս ավելացել է. Հիմա աշխատակցին պետք է պարգևատրենք նախորդ տարվա 2-րդ կիսամյակի համար, հրամանը կազմելով ըստ գործակցի արդյո՞ք ճիշտ կլինի օգտագործել նախորդ տարվա դրույքաչափը, թե՞ հաշվարկը պետք է իրականացվի նորով։

Կազմակերպությունը հայտարարել է ակցիա

Անի Աբրահամյան․

Բարև։ Կազմակերպությունը հայտարարել է ակցիա, որին մասնակցելու ու պայմաններին համապատասխանելու դեպքում դրամական պարգև է տալիս ֆիզիկական անձանց։ Բացի եկամտային հարկից ի՞նչ հարկ է պահվում։ Դու՞րս է գրվում արդյոք ինքնահաշիվ ։ Ու նման ակցիայի դեպքում բավակա՞ն է բաց օֆերտան, թե՞ անհրաժեշտ է պայմանագիր մասնակիցների հետ։

Պարգևատրում ազատումից հետո

Մարինե. Բարև, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը ազատվում է աշխատանքից 2022 թվականի մայիսի 16-ից, կարո՞ղ ենք նրան տալ պարգևատրում մայիսի 31-ին: Կարո՞ղ ենք տալ պարգևատրման հրաման, որի մեջ ներառված լինի ազատվող աշխատակցի անունը, և հրամանը գրանցվի մայիսի 31-ին: Կանխավ շնորհակալություն:

Պարգևատրման հրաման

Մարինե. Բարև, սիրելի հաշվապահներ: Ինչպե՞ս ձևակերպել պարգևատրման հրամանը՝ կանաց օրվան նվիրված: Կարո՞ղ եմ ձևակերպել ուղղակի՝ բարեխիղճ և լավ աշխատանքի համար տրամադրել դրամական պարգևատրում, չնշեմ կանանց օրվա նվիրված:

Արձակուրդայինի հաշվարկ

Մանե․ Բարև Ձեզ։ Աշխատողի հիմնական աշխատավարձը 0,5 դրույք է, կազմում է 45 638 ՀՀ դրամ։ Այժմ պետք է հաշվարկել ամենամյա արձակուրդ։ Միջին հաշվելու համար 12 նախորդ ամիսների ընթացքում ստացել է պարգևատրում ընդամենը 78 456 ՀՀ դրամ (երեք ամսվա ընթացքում)։ Խնդրում եմ օգնեք կատարել արձակուրդային հաշվարկը։

Որքան կկազմի արձակուրդայինի գումարը

Հեղինե. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ եթե աշխատավարձը կազմում է 98 000 դրամ, իսկ դեկտեմբեր ամսին, որը արձակուրդային ամիսների հաշվարկի մեջ է, ստացել է պարգևատրում՝ 50 000 դրամ, արձակուրդայինի գումարը ինչքա՞ն կլինի:

Աշխատակցին չի վճարվել վերջնահաշվարկ

Անահիտ Ս. Հարգելի գործընկեր, հարցս հետևյալն է. Նախկին աշխատակցին, ով ՏԻՄ - ում աշխատել է 1999-2017թթ ընկած ժամանակահատվածում, ունեցել է չվճարված արձակուրդ 1999-2006թթ-ի համար: 2017թ-ին համայնքների խոշորացման հետևանքով ազատվել է աշխատանքից, և նրան հաշվարկվել և վճարվել է վերջնահաշվարկ 2003-2006թթ-ի համար, իսկ մինչև 2003թ-ը չի վճարվել, քանի որ չկա այդ ժամանակահատվածի համար կնքված պայմանագիր: Հիմա այս աշխատակիցը դիմել է դատարան և պահանջում է 1999-2003թթ ընկած ժամանակահատվածի համար չվճարված գումարը: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. 1. վերջնահաշվարկ հաշվարկելիս ո՞ր ժամանակահատվածի աշխատավարձն են ընդունում միջին ամսական աշխատավարձ՝ 1999-2003թթ-ին ստացած աշխատավարձը, թե ըստ աշխ. օրեսգրքի 195 հոդվածի նման պահանջ առաջանալուց ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: 2.Ճի՞շտ է արդյոք, որ վճարվել է 2003-2006թթ-ի համար` 60 օր տևողությամբ, քանի որ աշխատանքային օրենսգիրքը գրվել է 2005թ-ին և հետադարձ ուժ ունի ընդունումից երկու տարի առաջ ծագած հարաբերությունների վրա, այսինքն սկսած 2003թ-ից հետո պետք է վճարվի: Կանխավ շնորհակալ եմ: