Tag: քննություն

Պարտադիր որակավորում որպես գլխավոր հաշվապահ ընդունվելու դեպքում

Արման․

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք միջին և խոշոր կազմակերպություններում որպես գլխավոր հաշվապահ ընդունվելու դեպքում գլխավոր հաշվապահի որակավորում ստանալու պահանջն ընդունվել է և գործում է, ո՞վ է տեղյակ։

Ուսանողական արձակուրդ

Աննա․

Բարև Ձեզ: Ունենք աշխատող, որը ուսանող է։ Քանի որ սկսվում են քննությունները, նրան պետք է տրամադրենք ուսանողական արձակուրդ իր տեղեկանքի հիման վրա: Այս դեպքում պե՞տք է ուղարկել հարկային հայտ չվճարվող արձակուրդի վերաբերյալ, և տաբելում բացակա՞ է դրվելու, թե՞ չվճարվող արձակուրդ: Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահի որակավորման քննության հարցեր

Գոհար.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե դժվար չէ, ինձ ուղարկեք ֆինանսների նախարարության հաշվապահի որակավորման քննության հարցերը, պատասխանները և խնդիրները իրենց լուծումներով: Իմ էլ. փոստի հասցեն` gohar_mathevosyan@mail.ru։

Հանրային հատվածի հաշվապահների որակավորման թեստեր

Արփինե. Բարև Ձեզ։ Ինձ անհրաժեշտ է հանրային հատվածի հաշվապահների որակավորման թեստերը, իր պատասխաններով։ Ո՞վ կարող է տրամադրել։ Նախապես շնորհակալություն։

Հաշվապահի որակավորման քննություն

Հարգելի հաշվապահներ, ես հաշվապահի փորձ ունեմ, ցանկանում եմ գլխավոր հաշվապահի համար դիմել, բայց նախ գիտելիքներս խորացնել։ Հիմա ի՞նչ խորհուրդ կտաք՝ պարապել որակավորման համար և հանձնել 6 քննություն, թե՞ որևէ հաշվապահական կազմակերպության դասընթացների հաճախել։ Արդյո՞ք որակավորումը աշխատանք փնտրելիս գործատույի կողմից դիտվում է որպես առավելություն։

Հաշվապահների որակավորման քննություններ

Արա. Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՀՀ հաշվապահների պալատի քննությունները հանձնելու համար հնարավո՞ր է ինքնուրույն պարապել, թե՞ իրենց մոտ դասընթացների գնալը պարտադիր է, և այդ դեպքում հնարավո՞ր կլինի հանձնել։ Շա՞տ բարդ են քնությունները: Շնորհակալություն:

Եթե աշխատողը նաև ուսանող է

Աստղիկ. Բարև Ձեզ: Ինչպե՞ս է կարգավորվում գործատու-ուսանող համարվող աշխատողի փոխհարաբերությունը։ Խոսքս ոչ միայն քննությունների կամ դրանց պարապելու ժամանակահատվածին է վերաբերում, այլ ուսումնական ընթացքին։ Օրինակ` հեռակա ուսանողի դասերի հաճախման ժամանակահատվածը ինչպե՞ս է կարգավորվում։ Տարբերակներ՝ ուսանողին դրվում է բացակա և չի վճարվում աշխատավարձ, կամ ուսանողի համար արձակվում է ներքին իրավական ակտ և չնայած բացականերին պահպանվում է աշխատավարձը։ Եթե էլի ունեք տարբերակներ` խնդրում եմ նշեք, որն է ճիշտը։ Կանխավ շնորհակալություն: