Tag: ԱԱՀ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք փոխվել է ԱԱՀ շեմը

Սամվել. Հարգելի հաշվապահներ, Ընդունվե՞լ է / գործու՞մ է արդյոք "Շրջանառության հարկի" մասին փոփոխված օրենքը, համաձայն որի ԱԱՀ շեմ է համարվում 113.4 մլն դրամը: Կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է աշխատի ԱԱՀ դաշտում

233 Rafik. Հարգելի հաշվապահներ, կուզենայի իմանալ` շրջանառության հարկի դաշտում աշխատող կազմակերպությունը վաճառքի համար նախատեսված ապրանքներ արտահանելու դեպքում պե՞տք է անցնի ԱԱՀ-ի հարկման դաշտ, թե՞ ԱԱՀ-ի շեմը գերազանցելու դեպքում միայն կանցնի ԱԱՀ հաշկման դաշտ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում իրականացնելիս ապրանք տեղափոխողը երրորդ կազմակերպություն է

Հռիփսիմե. Խնդրում եմ ասեք, ներմուծում իրականացնելիս, եթե ապրանքը տեղափոխողը ոչ թե վաճառողն է, այլ երրորդ կազմակերպություն (ոչ ռեզիդենտ), ապա ինչպե՞ս պետք է նշվի պայմանագրում և ինվոյսում, որ հարկային պարտավորությունները հնարավորինս քիչ լինեն` Ա կետ-Սադախլո, Բագրատաշեն-Բ կետ: Ու ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա: Միայն ոչ ռեզիդենտի շահութահարկ, թե՞ ԱԱՀ էլ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է հարկման դաշտի ընտրություն կատարել

Gevorg. Բարև ձեզ: Ես պատրաստվում եմ գրանցվել որպես ԱՁ` կարի ատելյե բացելու համար: Ինձ պետք է իմանալ, թե ինչ հարկատեսակներ պետք է մուծի ծառայություն տրամադրող ԱՁ-ն: Որքանով որ տեղյակ եմ` ծառայություն տրամադրող ԱՁ-ն պետք է վճարի ֆիքսված 5 000 դրամ ԱՁ-ի համար և 5% շրջանառության հարկ: Սակայն, ինչքան գիտեմ, հիմա կա հարկավորման 2 տարբերակ՝ ԱԱՀ-ով և առանց ԱԱՀ: Կուզենայի հստակ իմանալ այդ երկուսի տարբերությունները: 1. Ծառայությունների տրամադրման դեպքում ինչպե՞ս պետք է հաշվարկել ԱԱՀ-ն: 2. Արդյո՞ք ես կարող եմ ընտրություն կատարել, թե ինչ ձևով հարկվեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի գումարը միացնել ավտոմեքենայի արժեքին

Hayk. Հարգելի հաշվապահներ, համաձայն ԱԱՀ օրենքի` կազմակերպության կողմից օգտագործման համար գնված ավտոմեքենայի ԱԱՀ-ն չի հաշվանցվում: Այդ դեպքում արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի գումարը միացնել ավտոմեքենայի արժեքին և ընդհանուր գումարով ամորտիզացնել: Եվ ստացվում է, որ ԱԱՀ-ն մաշվածությանը համամասնորեն ծախսագրվում է:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված

Գոհար. Խնդրում եմ ասեք` ԱԱՀ-ի հաշվետվություն կազմելիս հաշվարկի 16-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների (այդ թվում` ԱԱՀ-ով չհարկված) ընդհանուր արժեքը, այդ տողում գումարը գրում եմ ներառյալ ԱԱՀ-ն, թե՞ առանց ԱԱՀ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս պայմանագրում նշել գումարը

Anush. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. A կազմակերպությունը պետք է ծառայություն մատուցի B կազմակերպությանը, տվյալ ծառայությունը մատուցելու համար A կազմակերպությանը պետք է օգնի մի C կազմակերպություն: A և B կազմակերպությունները ԱԱՀ-ով հարկվող են, իսկ C կազմակերպությունը շրջանառության հարկով է հարկվում: Հիմա ինչպե՞ս վարվել C կազմակերպության հետ: Ինչպե՞ս պայմանագրում նշել նրան հասանելիք գումարը, ԱԱՀ-ո՞վ, թե՞ առանց: Արդյո՞ք կլինի, որ A կազմակերպությունը իր բաժին գումարից ԱԱՀ վճարի, իսկ C կազմակերպությունը շրջանառության հարկ (5%):
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվելու գործունեությունը ԼՂՀ-ում

Ա.Սարուխանյան. Բարև ձեզ: Ես ապրում եմ Արցախում, սակայն մեր հարկային դաշտերը երևի իրարից շատ չեն տարբերվում: Ոզում հարցնել, թե ՀՀ-ում ինչ հարկային ռեժիմով է հարկվում տեղական չոր կանաչիների փաթեթավորումը ու խանութներին տալը` նրանց կողմից վաճառելու համար: Աշխատում եմ տանը, ուզում եմ գրանցվել որպես ԱՁ, այստեղ ասում են 2 հարկ պետք է վճարվի` ԱԱՀ` 16,67 % և եկամտահարկ 21 %: Կօ՞գնեք պարզաբանել այս հարցը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը 1 տարվա մեջ 2 անգամ իրականացնում է ավտոմեքենայի վաճառք

Էրիկ. Բարև ձեզ: Ֆիզ. անձը, ով 1 տարվա մեջ 2 անգամ իրականացնում է ավտոմեքենայի վաճառք, ընկնում է 20 % ԱԱՀ-ի դաշտ չէ՞: Եթե այո, ապա երկու գործարքի մասով էլ, թե՞ միայն 2-րդի: Նշանակություն չունի չէ՞, որ գործարքներից մեկը վաճառք է, իսկ մյուսը՝ նվիրատվություն: Ընդ որում 2 գույքի ձեռքբերումն ու վաճառքը վերջին 12 ամսվա ընթացքում պետք է տեղի ունենան, այդպես չէ: Եթե ավտոմեքենաներից մեկը ձեռքբերված լինի 2012թ-ին, մյուսը` 2013թ-ին, սակայն 2-ի վաճառքն էլ իրականացվի 2013-ին, հարկային դաշտ չի ընկնում, չէ՞:
.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները

209 Siranush. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, ձեր օգնության կարիքն ունեմ: Կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել մեքենաներ, որի համար բանկից ստացել է հարկային հաշիվ: Պայմանականորեն ասեմ, որ մեքենան արժե 100 000 Եվրո, որից 20 000-ը կազմակերպությունը նախապես վճարել է, որպես կանխավճար: Պայմանագիրը և մարումների գրաֆիկը արտարժույթով են, բանկը բնականաբար հարկային հաշիվը դուրս է գրել դրամով: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս պետք է ձևակերպեմ լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշվարկել ԱԱՀ օտարերկրյա կազմակերպության համար

Արամ. Արտերկրում գտնվող կազմակերպությունը խորհրդատվական ծառայություն է մատուցել մեր կազմակերպությանը: Արդյո՞ք պետք է հաշվարկել ԱԱՀ օտարերկրյա կազմակերպության համար:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքով հաշվառել ներմուծումը

208 Lilit. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք այս հարցին. Ներմուծման դեպքում (ԱԱՀ - օրենքով) արտարժույթով գնված ապրանքների փոխարժեքը պետք է հաշվառվի մաքսային հայտարարագրի օրվա դրությամբ, թե՞ գործարքի իրականացման ամսաթվով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող չհամարվող ընկերությունը ապրանք է ներմուծել

Hayk. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը ապրանք է ներմուծում, բայց ԱԱՀ վճարող չի հանդիսանում, ի՞նչ է լինում սահմանին վճարված ԱԱՀ-ն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը տարբեր կազմակերպություններին ապրանքը վաճառում է տարբեր գներով

Արթուր. Կազմակերպությունը զբաղվում է մեծածախ առևտրով և տարբեր կազմակերպություններին վաճառում է տարբեր գներով, որոնք տատանվում են 50 տոկոսի չափով` կախված քանակից: Արդյո՞ք կարող է խնդիր առաջանալ հաշված ԱԱՀ-ի օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում է տրվում ապրանքի վերադարձի ժամանակ

Արտակ Մ. Կազմակերությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում է տրվում ապրանքի վերադարձի ժամանակ: Խնդրում եմ ներկայացնել մանրամասն երկու կողմերի համար:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք մեքենայի նվիրատվությունը համարվում է օտարում

232 Հասմիկ. Ողջույն, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. մեքենայի նվիրատվությունը արդյո՞ք օտարում է հանդիսանում, և այս դեպքում գանձվու՞մ է 20% ԱԱՀ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գերավճարի նշում հաշվետվության մեջ

Տաթև. Բարև ձեզ: Ես ԱԱՀ վճարող եմ, 1 եռամսյակի հաշվետվության մեջ ունեցա գերավճար 500 000, 2 եռամսյակում հաշվետվության մեջ վճարվող գումար կազմեց 900 000 դրամ: 2 եռամսյակի հաշվետվության մեջ պե՞տք է նշվի 500 000 գերավճարը, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞ր վանդակում: Կանխավ շնորհակալություն: