
Կազամակերպությունը զբաղվում է վառելիքի վաճառքով
Gohar.
Իմ կազամակերպությունը ՍՊԸ է և զբաղվում է բենզինի և դիզ վառելիքի մանրածախ վաճառքով և ունի սննդի արտադրություն.Բենզինի վաճառքը հաստատագրված վճարով է աշխատում,իսկ արտադրությունը ԱԱՀ-ով;Եթե առևտուրս գերազանցի 58.3 միլիոնը,խնդրում եմ պատասխանեք,բենզինը անցնում է ԱԱՀ-ի հարկման դաշտ թե ոչ

ԱԱՀ վճարող չհամարվելու համար
Albert.
Բարև բոլորին: Եթե անհատ ձեռնարկատերը նոր սկսվող հաշվետու տարում համաձայն ԱԱՀ-ի օրենքի ԱԱՀ չվճարողից դառնում Է ԱԱՀ վճարող, ապա, արդյոք, նա պետք Է այդ մասին, նամակով, տեղեկացնի հարկային տեսչությանը,թե ավտոմատ կերպով, համաձայն օրենքի, հանդիսանում է ԱԱՀ վճարող:

Օրենսդրական փոփոխություններ


ԱԱՀ վճարող չհամարվողների շեմի վերաբերյալ
Լուսինե.
Փոխվել է արդյոք ԱԱՀ չվճարող համարվող կազմակերպությունների համար 58.35մլն. սահմանը: Որտեղ կարող եմ տեղեկանալ դրա մասին:

ԱԱՀ-ի մասին օրենքի հետ կապված
Albert.
Բարև բոլորին։ ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ պարբերությոնով և զ կետով ասվում է, որ այդ հոդվածի առաջին պաբերության դրույթները չեն տարածվում՝
այն առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որի կողմից նախորդ օրացուցային տարում ապրանքների մատակարարումից կամ ծառայությոնների մատուցումից(բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման և տոկոսների ստացման) հաշվարկաված եկամուտների առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողից ստացման ենթակա եկամուտներին և այլն...
Հարց առաջին՝ Եթե անհատ ձեռնարկատերը գործունեությունը սկսել է 2009-ի օգոստոսին, ապա երբ է լրանում նրա գործունեության օրացուցային տարին։
Հարց երկրորդ՝ Եթե անհատ ձեռնարկատերը մատուցում է նախագծման աշխատանքների ծառայություններ, ապա, արդյոք, այն համարվում է ոչ նյութական ակտիվների օտարում։

Առևտրի խանութի վերաբերյալ
Ani.
Բարև Ձեզ, ես նոր եմ սկսելու վարել խանութի հաշվապահություն, իրավաբանական անձը Ա/Ձ է, ես ուզում եմ ստույգ իմանամ, ինչ հաշվետվություններ եմ ներկայացնելու, օրենքները կարդացել եմ, մոտավոր պատկերացում ունեմ արդեն, խանութը դեռ աշխատելու է առանց ԱԱՀ-ի, բայց դրա փոխարեն ի՞նչ հաշվետվություն կամ վճարումներ պետք է կատարվեն, սոցի ու եկամտահարկի համար ինչ չափով որ տեղյակ եմ, արդեն մի անգամ կարճ ժամանակահատվածով վարել եմ Ա/Ձ-ի հաշվապահություն լահմաջոանոցի համար, իսկ սա խանութ է, կարո՞ղ եք ինձ օգնել այդ հարցում: Կանխավ շնորհակալություն:

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի համարվում…
Ella.
Եթե արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ չվճարող, պե՞տք է ներկայացնել ԱԱՀ հաշվարկ: Անհատական հաշվետվությունը (ընթացիկ), անհրաժե՞շտ է ներկայացնել 2 ամիսը մեկ անընդմեջ: Եվ ի՞նչ վիճ. հաշվետվություն են հանձնում: Նախապես անչափ շնորհակալ եմ:

Ներմուծում
Հասմիկ.
Եթե մենք ապրանք ենք ներմուծել վաճառքի համար (մաքսայինում ԱԱՀ է վճարվել), բայց վերջինս անորակ է, և մատակարարի հետ համատեղ ակտով որոշվել է այն խոտանել, այդ ժամանակ ԱԱՀ-ի պարտավորություն առաջանու՞մ է: Իսկ շահութահարկի հաշվարկը ինչպե՞ս է արվելու:

Սահմանափակում ՓՄՁ-րի համար ձեռքբերումների գծով…
Կամո.
Ականջիս հասել է, որ ինչ որ սահմանափակում կա ՓՄՁ-րի համար ձեռքբերումների գծով` մեկ գնորդից չպիտի գերազանցի ամբողջի 80 %- ը: Կա այդպիսի բան արդյոք, թե ոչ ?

ԱԱՀ – ի հաշվանցման վերաբերյալ…
Meri.
Կազմակերպությանը ծառայություն մատուցող ընկերությունը կատարել է վերահաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ տվյալ ընկերությունը իր հաճախորդի համար սխալ է հաշվարկել մոտ 600000 դրամի գումար, համապատասխանաբար 2008թ դեկտեմբերի համար ավել է հաշվվել 70000, 2009-ի հունվարի 65000 և այլն: Եվ այդ վերահաշվարկի արդյունքում գոյացած գումարը որոշվել է հանվել չվճարված ամիսների դիմաց: Ինչպես պետք է վարվի հաճախորդ կազմակերպությունը նշված 600000 դրամ գումարի ԱԱՀ-ի գումարի հետ, հաշվանցել թե ոչ?

Եթե հետաձգված ԱԱՀ-ով ապրանքը իրացրել ենք…
Էմիլյա.
Եթե հետաձգված ԱԱՀ-ով ապրանքը իրացրել ենք ինչ տույժ եւ տուգանքների ենք ենթարկվում:

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի համարվում…
Adriana.
Եթե կազմակերպությունը ԱԱհ վճարող չի համարվում պետք Է՞ արդյոք տեղեկություն տալ ստացված հաշիվ ապրանքագրերի մասին:

Վարչապետ. Եթե ուշացնենք ԱԱՀ-ի վերադարձը, ապա պետությունը կվճարի տուգանքներ
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է ՀՀ-ում կիրառության մեջ դնել որոշակի պաշտպանվածություն ունեցող հարկային հաշիվներ (հաշվարկային փաստաթղթեր), ինչը կնպաստի հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների ծավալի կրճատմանը, հարկային հաշիվների, որպես ֆինանսական փաստաթղթերի, կեղծումներից պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը, հարկ վճարողների որոշ խմբի համար հարկային հաշիվների դուրս գրման գործընթացի պարզեցմանը: Մանրամասն

ՀԴՄ, թե՞ հաշիվ-ապրանքագիր
Հարություն.
Հարգելի կոլեգաներ, ճիշտ կլինի՞, եթե հարկային հաշվի հետ միասին տպվի նաև ՀԴՄ կտրոն՝ հետագայում հարկերը հաշվարկելիս այն հաշվի չառնելով:
Մանրամասն
Վերջին մեկնաբանություններ