Tag: Ա/Ձ

Ավտոլվացման կետ

Հասմիկ Ոսկանյան. Բարև Ձեզ, խնդրում եմ ով որ չի զլանա, թող պատասխանի: Ա/ձ - ն պատրաստվում է մայիսի 1 - ից բացել ավտոլվացման կետ: Խնդրում եմ ասեք, ինչ հաշվետվություններ և ինչ ժամկետներում պետք է հանձնել: ա/ձ - ն հենց ինքն է աշխատելու ավտոլվացման կետում:

Հաշվետվությունների հանձնում

Սոնա. Բարև Ձեզ, Խնդրում են օգնեք ինձ հետևյալ հարցում. արդյո՞ք անհատ ձեռներեցը կարող է հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային կամ սովորական փոստով: Եթե այո, ապա արդյո՞ք դրա մասին պետք է նախօրոք հայտնել հարկային մարմիններին որևէ դիմում կամ ձև լրացնելով: Շնորհակալություն

Ա/Ձ-ի վերաբերյալ

Anzhela. Բարև, հարգելի' կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ հաշվապահություն եմ վարում, ԱԱՀ-ով չի աշխատում, աշխատող չունի, զբաղվում է շինարարական ապրանքների մանրածախ վաճառքով: Վերավաճառքի նպատակով գնված ապրանքների մի մասի համար հաշիվ ապրանքնագրեր չկան: Նախքան ես կստանձնեի հաշվապահի պաշտոնը, անհատ ձեռնարկատերը ամսական վճարել է ամսական 10 հազ. դրամ եկամտահարկ + 5 հազ դրամ եկամտահարկ այլ գործունեությունից ( հարկային տեսուչի հորդորով հաշիվ-ապրանքնագրեր չլինելու համար): Որքանով են ճիշտ վճարումները? Կանխավ շնորհակալություն

Ա/Ձ-ն զբաղվում է շին. ապրանքների վաճառքով

Anzhela. Բարև Ձեզ, հարգելի’ Ադմինիստրացիա: Կօգնեք ինձ հետևյալ հարցով . ԱՁ-ն զբաղվում է շին. ապրանքների վաճառքով: Աշխատող չունի, ԱԱՀ-ով չի աշխատում: Ինչ հաշվետվություններ է պարտավոր ներկայացնել, պարտադիր ինչ վճարումներ կատարել? ինչ ժամանակացույցում: Կանխավ շնորհակալություն!

Բանկային հաշիվ

Սոնա. Բարև Ձեզ, Խնդրում եմ ասեք ինձ արդյո՞ք անհատ ձեռներեցը պետք է ունենա բանկային հաշիվ նախքան հարկային մարմիններում գրանցվելը, թե՞ բանկային հաշիվը բացվում է հարկայինում գրանցվելուց հետո: Շնորհակալություն

Սոցապ վճարումներ

Սուսաննա. Խնդրում եմ պատասխանեք, եթե ժամանակ առ ժամանակ (Ա/Ձ -ն պայմանագրով (քաղիրավական) գործատուն (Ա/Ձ) վարձում է մատուցող մեկ օրով և վճարում 5 000 դրամ դրա համար), պետք է արդյո՞ք կատարի սոց. ապահովության վճարումներ (մինիմում 7 000 դրամ) տվյալ մատուցողի համար: Եթե կարելի է ավելի մանրամասն կամ օրենքի հոդվածը գրեք: Ես կարդացի Աշխատանքային օրենսգիրքը, այնտեղ չկար ոչինչ 8 ժամյա (մեկ օրվա) աշխատանքային պայմանագրի մասին: Ինչպե՞ս կարելի է վճարել ընդամենը 5 000 դրամ, բայց վճարել սոց. ապահովության 7 000 դրամ, որը նախատեսված է ամսական աշխատավարձի կտրվածքով: Տվյալ դեպքում ֆիզ. անձը աշխատում է մեկ օր, միգուցե կա՞ այլ պայմանագիր մեկ աշխատանքային օրվա վերաբերյալ, որը չի համարվում քաղիրավական պայմանագիր: Կանխավ շնորհակալություն:

Հարկային մարմիններում հաշվառվելիս

Սոնա. Բարև Ձեզ, Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում. պետ. ռեգիստրից անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վկայականը վերցնելուց հետո հարկային մարմիններում հաշվառվելիս ո՞ր ձևերը պետք է ներկայացնեմ: Կանխավ Շնորհակալություն

Անհատ ձեռներեց

Սոնա. Բարև բոլորին, Խնդրում եմ օգնեք. ինձ անհրաժեշտ է իմանալ արդյո՞ք անհատ ձեռներեցը իրավունք ունի իրականացնել ներկրում: Եթե հնարավոր է խնդրում եմ ասեք, թե որտեղից կարող եմ գտնել անհատ ձեռներեցությանը վերաբերող ամբողջական ինֆորմացիա: Կանխավ շատ շնորհակալություն

Հաշվապահական խնդրագիրք

Համեստ. 1. Որտեղից կարող եմ ձեռք բերել Հաշվապահական խնդրագիրք պատասխաներով: 2. Արդեն դադարեցված Ա/Ձ բացի Աշխատանքային տեսչության ձևից ուրիշ ինչ ձևեր պետք է ներկայացնի: Նախապես շնորհակալություն:

Ֆիզ.անձանց գործունեության վերաբերյալ

Ashkhen. Որ օրենքով է կարգավորվում ֆիզ.անձերի գործունեությունը, որոնք Ա/Ձ վկայական չունեն, սակայն ստացել են ՀՎՀՀ եւ ինքնուրույն վճարում են իրենց հարկերը եւ տարեկան հայտարարագիր են ներկայացնում: Նախապես շնորհակալ եմ արձագանքի համար:

Ա/Ձ – ն աշխատում է ԱԱՀ-ով

Աննա. Բարև Ձեզ. Ուզում էի ճշտել. Եթե Ա/Ձ-ն, որն աշխատում է ԱԱՀ-ով եկամտի հայտարարագիրը լրացնելիս ծախսերի մեջ կարող է արդյոք հաշվարկել տարվա ընթացքում վճարված ԱԱՀ վճարումները: Նախապես շնորհակալություն