
Նպաստը ավել է հաշվարկվել
Արմինե․
Բարև ձեզ: Հարգելիներս, մայրության և ծննդաբերության նպաստը հաշվարկելիս գումարվել է նաև այլ գործատուի կողմից վճարված եկամուտը, որը քաղաքացիաիրավական սկզբունքով է վաստակել: Սակայն հետո ճշտվել է, որ քաղիրավական աշխատավարձը չի հանդիսանում նպաստի հաշվարկման բազա, բայց նպաստը արդեն փոխանցվել է նպաստառուին: Ինչպե՞ս վարվել։

Մայրության նպաստի վերաբերյալ
Սոնա.
Բարև ձեզ: Ես գրանցված եմ և ապրում եմ գյուղում, սակայն հղիությունս վարելու նպատակով ուզում եմ տեղափոխվել Երևան՝ բարեկամիս տուն։ Պե՞տք է հիվանդանոց թուղթ ներկայացնեմ, որ Երևան բարեկամիս տանն եմ ապրում, բայց այնտեղ գրանցված չեմ, որ հիվանդանոցային ծառայությունները անվճար լինեն։ Այդ դեպքում ես կստանամ մինչև 2 տարեկան երեխայի նպաստ, թե՞ ոչ։

Ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության թերթիկը
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ կասե՞ք` եթե աշխատողը այս տարվա հունվարի 11-ին է ընդունվել աշխատանքի, աշխատել է 13 օր և ներկայացրել հիվանդության անաշխատունակության թերթիկ: Ինչպե՞ս պետք է հաշվարկը կատարվի: Նշեմ նաև, որ մեզ մոտ աշխատում է համատեղությամբ, և անաշխատունակության առաջանալու օրվա դրությամբ այլ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է:

Եկամուտների մասին քաղվածք
Ռոզա.
Բարև ձեզ: Եթե աշխատակիցը գնում է ֆիզ. արձակուրդ և 2021թ. հունվարից միչև մայիս ընկած ժամանակահատվածում եղել է համայնքային ծառայող, իսկ հունիսի 2-ից աշխատել է ԱՁ-ում: Որ խնդրեմ չե՞ք ասի` տարածքային սոցապ պետք է դիմե՞լ այլ գործատուի վճարման եկամտի մասին տեղեկանք ստանալու համար ,թե՞ հարկային։ Նշեմ, որ նախկին աշխատավայրից եկամտի մասին տեղեկանք վերցրել եմ։ Խնդրում եմ ինձ օգնել: Նախապես շնորհակալություն:

Ի՞նչ հաշվեհամարի փոխանցել մայրության նպաստը
Քրիստինա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` ԱՁ հղիության միանվագ նպաստի համար անհրաժե՞շտ է նոր բանկային հաշիվ, թե՞ կարող ենք փոխանցել արդեն գործող հաշվին կամ քարտին:

Սոց. փաթեթի հետ կապված
Անի.
Հարգելի հաշվապահներ, 2020 թվականին ֆիզարձակուրդում 140 օրվա ընթացքում սոց. փաթեթ տրամադրվում էր, իսկ 2022 թվականին պե՞տք է տալ այդ 140 օրվա համար:

Մայրության նպաստ
Արմինե․
Բարի օր, հարգելի ընկերներ։ Աշխատակիցն աշխատում է համատեղությամբ ՀՈԱԿ֊ում դաստիարակ և այլ տեղ՝ միկրո, Ա/Ձ։ Հղիության և ծննդաբերության արձակուրդ է գնացել, (3֊րդ երեխան է), վճարել ենք ըստ օրենքի՝ միկրոյով աշխատող Ա/Ձ֊ի եկամուտը նվազագույնի կեսի չափով և մանկապարտեզի եկամտի գումարը ներառելով։ Ճի՞շտ ենք վարվել։
Եվ հետևյալ հարցը. նույն աշխատակիցը ցանկանում է գնալ խնամքի արձակուրդ, անկախ նրանից, որ միկրոյի աշխատող է, կարո՞ղ է մանկապարտեզից արձակուրդ գնալ։ Ստացվում է, որ կստանա և միանվագ 1 000 000, և՛ 2 տ խնամքի արձակուրդի նպաստը, և՛ 6տ 50 000՞, թե՞ որոշակի նրբություններ կան օրենքում, որ միաժամանակ 6տ ու 2տ նպաստը կարող է չտրվել միաժամանակ։
Շնորհակալություն։

Նպաստի ձևակերպումներ
Անի․
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, պետության կողմից կազմակերպության բանկային հաշվեհամարին փոխանցած հղիության և ծննդաբերության գումարի փոխհատուցումն ինչպե՞ս ձևակերպել: Ի՞նչ ձևակերպում տալ:

Նպաստի արտացոլում հաշվետվության մեջ
Անի․
Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հունվարի 24-ից 31-ը ներառյալ եղել է անաշխատունակության մեջ։ Փետրվարի 1-ին աշխատավարձ և բյուլետեն վճարել եմ։ Եկամտային հարկի հաշվետվության մեջ բուլետենը հունվարի՞ն արտացոլեմ, թե՞ փետրվարին։

ՔՈՎԻԴ-ի համար տրված անաշխատունակության թերթիկ
Հասմիկ.
Բարև Ձեզ: Ես հարց ունեմ անաշխատունակության թերթիկի հետ կապված: Լսել եմ, որ այս տարվանից քովիդով պայմանավորված անաշխատունակության թերթիկի դեպքում վճարման կարգը այլ է: Կա՞ էդպիսի մոտեցում, եթե այո, ինչպե՞ս է: Շնորհակալ եմ նախօրոք:

Նպաստի արտացոլում եկամտայինի հաշվարկում
Մելինե.
Բարև ձեզ: Եթե աշխատողի մայրության նպաստի թերթիկը (կեսարյան 15օր) բերել են 19.01.2022-ին, դա ցույց է տրվելու հունվար ամսվա եկամտային հաշվարկու՞մ: Եվ այդ 15 օրվա թերթիկը ևս պետք է տանե՞լ հարկային, եթե եկամտային հարկը չի բավականացնում:

Վարձակալության պայմանագիր
Լիանա.
Բարև Ձեզ։ Ես հանդիսանում եմ ԱՁ, սակայն մոտ մեկ ամիս է, ինչ գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել եմ՝ ֆիզ. արձակուրդ գնալու կապակցությամբ։ Ունեմ տարածք, որն այժմ ցանականում եմ տալ վարձակալությամբ։ Խնդրում եմ պատասխանել՝ կարո՞ղ եմ վարձակալության պայմանագիրը կնքել ֆիզ. անձով՝ առանց ԱՁ գործունեությունը վերսկսելու, և եթե այո, ապա այդ դեպքում ինձ կհատկացվի՞ արդյոք նախածննդյան մայրության նպաստը։ Կանխավ շնորհակալություն։

Մայրության նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում
Արմինե.
Բարև ձեզ։ Ինձ մի հարց է անհանգստացնում։ Ես աշխատում եմ 2 դպրոցում։ Մի դպրոցը իմ հիմնական դպրոցն է, մյուսը՝ ֆիզարձակուրդ գնացած աշխատակցի եմ փոխարինում։ Այժմ ես էլ եմ Ֆիզարձակուրդ գնում։ Ուզում եմ հասկանալ` ես 2 դպրոցից էլ կարո՞ղ եմ ստանալ նախածննդյան և հետծննդյան գումար։ Մի դպրոցից ստանում եմ 63 000դրամ, մյուսից՝ 74 000դրամ (մաքուր)։
Նախապես շնորհակալություն:

Մայրության նպաստի հաշվարկ
ԱՐԵԳՆԱԶ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք` եթե մինչև նախածննդյան արձակուրդը 7 ամիս է աշխատում` կստանա՞ նպաստ և ինչպե՞ս կհաշվարկվի:

Մայրության նպաստ
Արմինե.
Բարև ձեզ։ Ես աշխատում եմ 0.5 դրույքով, կեղտոտ աշխատավարձս՝ 49 000դր.։ Հիմա պետք է գնամ ֆիզարձակուրդի, ինչպե՞ս հաշվարկեմ:

Մայրության նպաստ
Էլեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը հղի է և աշխատում է դեռ, նա ի՞նչ գումար պետք է ստանա հղիության 7-րդ ամսում և ի՞նչ թղթեր պետք է ներկայացվի:

Մայրության նպաստ
Գայանե.
Բարև ձեզ: Շրջհարկով աշխատող ԱՁ ունենք, և աշխատակիցը հղի է: Խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք դեկրետային գումար վճարել աշխատակցին, եթե այո, ապա ինչպես:

Երեխայի խնամքի նպաստ
Գոհար.
Բարև ձեզ։ Ես ուզում եմ իմանալ` եթե գյուղաբնակ ես և աշխատող ու ունենում ես 3-րդ բալիկին, ո՞ր նպաստներից կարող ես օգտվել: Կարո՞ղ ենք օգտվել և՛ 50 000, և՛ 57 000-ից: Կանխավ շնորհակալություն:

Միջին աշխատավարձի հաշվարկ
Բարև Ձեզ։ Եթե աշխատողը նախկինում ոչ մի տեղ չի աշխատել և գործի ընդունվելուց 5 ամիս հետո` 6-րդ ամսում, պետք է մայրության նպաստ ստանա: Եթե նախորդ 5 ամիսների կեղտոտ աշխատավարձերի գումարը կազմում է 417 038, ապա ինչպե՞ս հաշվարկել միջին ամսական, միջին օրական և արձակուրդի գումար, և եկամտային հարկ և առձեռն արձակուդային:
417038÷12=34753
34753÷30,4×140=160020
160020×21%=33604
160020-33604=126416
Արդյո՞ք ճիշտ եմ հաշվել:
Որքա՞ն է մինիմալ աշխատավարձը և սահմանվա՞ծ է արդյոք մայրության նպաստի մինիմալի շեմ:

Ա/Ձ մայրության նպաստ
Կարինե.
Բարև Ձեզ: Ունեմ շրջհարկով գործող ԱՁ։ Փետրվարից պետք է անցնեմ դեկրետի։ Արդյո՞ք անհրաժեշտ է դադարեցնել ԱՁ-ի գործունեությունը, ու արդյոք հնարավո՞ր է չդադարեցնել ու հրաժարվել նպաստից:
Վերջին մեկնաբանություններ