Tag: անաշխատունակություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում բյուլետենը

Սյուզ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ՝ կօգնե՞ք, երբևէ բյուլետեն չեմ հաշվել՝ ինչպե՞ս և ի՞նչ քայլերով պետք է անեմ: Եվ ևս մեկ հարց. եկամտային հարկի հաշվետվությունը ինչպե՞ս լրացնեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Յուրա. Բարև ձեզ։ Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը, հիմնական, թե՞ երկրորդ աշխատավայրից պետք է կատարվեն հաշվարկը և վճարումները, և ի՞նչ փաստաթղթեր են պետք։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ

Բարև Ձեզ: Եթե անձը գտնվում է ֆիզարձակուրդում և նորից պետք է ֆիզ. գնա, այդ ընթացքում չի աշխատել, ֆիզարձակուրդի գումարը նորից նու՞յնն է կազմելու, ինչը որ նախորդ ֆիզի դեպքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Անահիտ. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ նոր ընդունված աշխատակիցը մեկ օր աշխատանքի ներկայանալուց հետո հիվանդացել է կորոնավիրուսով և ներկայացրել անաշխատունակության թերթիկ: Ինչպե՞ս պետք է հաշվարկել, եթե նախորդ 12 ամիսներին չի աշխատել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Շողիկ. Բարև Ձեզ: Ինչպե՞ս հաշվարկել դեկրետային գումարը 2-րդ երեխայի դեպքում, եթե դեռ առաջինի դեկրետային արձակուրդում լինելու ընթացքում կա 2-րդ հղիություն: Բացի այդ հղիության 10-րդ շաբաթից անցել եմ աշխատանքի՝ 148 000 ամսական կեղտոտ աշխատավարձով: Շնորհակալ եմ արձագանքի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օրենսգրքով նախատեսված հատուկ դրույթներ ոստիկանության աշխատակիցների վերաբերյալ

Բաբկեն. Հարգելի գործընկերներ, Հարցս հետևյալն է. արդյո՞ք Աշխատանքային Օրենսգրքով նախատեսված են հատուկ դրույթներ ոստիկանության աշխատակիցների (շարքային և/կամ սպայական անձնակազմ) վերաբերյալ: Մասնավորպես` ամենամյա վճարովի արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության մասով: Զրուցակիցս պատմում է՝ իբր նրանց հերթական արձակուրդը չի վճարվում, իսկ բյուլետենը վճարվում է ինչոր այլ այլ աղբյուրից (ոչ բյուջեից) անհասկանալի կամայական սկզբունքով: Ակնկալում եմ գրագետ հիմնավորված պատասխան՝ գործող օրենսդրական ակտին համատասխանող հղումներով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի կանխիկ վճարում

Հայկ. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. աշխատակիցը գնում է հղիության արձակուրդ, պետք է վճարեմ մայրության նպաստ: Կարո՞ղ եմ կանխիկ վճարել, եթե ընկերության աշխատակիցների թիվը 9-ն է: Եթե այո, ապա միայն դրամարկղի ելքի օրդերը բավարա՞ր է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Մարինե. Բարև Ձեզ։ Ես Մարինեն եմ։ Գտնվում եմ հղիության 27-րդ շաբաթում։ 30-րդ շաբաթից գնալու եմ ֆիզ. արձակուրդ։ Գրանցված աշխատող եմ հղիությանս 16-րդ շաբաթից։ Ստանում եմ ամսական 100 000 դրամ աշխ.վարձ։ Կցանկանայի իմանալ՝ ինչքա՞ն գումար կստանամ ես։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցն աշխատում է 2 կազմակերպությունում` մեկում հիմնական, մյուսում՝ համատեղությամբ: Պատրաստվում է գնալ ֆիզ. սեպտեմբերի 20-ից: Հարցս հետևյալն է. հիմնական աշխատանքի վայրը մի քանի ամիս հետո փակվելու է: Հնարավո՞ր է հիմա համատեղությամբ աշխատանքը տեղափոխել հիմնականի, իսկ հիմնականը՝ համատեղության, որ հետագայում ամսԱկան նպաստից չզրկեն: Եթե այո, ապա ֆիզի գումարը որտեղի՞ց կստանա: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Մելինե. Բարև Ձեզ: Եթե ՍՊԸ հիմնադիրը ինքը և տնօրենն է կազմակերպության, և պետք է գնա դեկրետ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի անաշխատունակության թերթիկը, և պահանջվող թղթերը տնօրենն է ստորագրելու, թե՞ այլ թղթեր են ներկայացնում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդ

Էլլադա. Բարև ձեզ: Աշխատակիցը 09.03.2021թ.-ից եղել է բյուլետենում, բայց 140 օրը լրացել է, և Taxservice-ում փոփոխություն չի կատարվել, 26.07-ին աշխատակցի համար պետք է լրացվեր «մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ» բաժինը: Տվյալ գործողությունը հնարավո՞ր է ուշացմամբ անել, և ի՞նչ հետևանքներ հնարավոր է լինի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Շարունակելի անաշխատունակության թերթիկ

Մելանյա. Բարև ձեզ: Եթե անաշխատունակության թերթիկը շարունակելի է, ապա ամեն հաջորդ թերթիկի հաշվարկում պահպանվու՞մ է արդյոք` մեկ օր չի վճարվում, 5 օրը գործատուի հաշվին, մնացածը պետ. բյուջեի հաշվին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Տաթև. Բարև ձեզ: Շնորհակալ եմ նման հարթակ ունենալու համար: Հարցս հետևյալն է. ի՞նչ մեխանիզմով է հաշվարկվում ֆիզ արձակուրդը, և եթե աշխատավարձը օրինակ՝ 105 000 է, ինչքա՞ն գումար կարող եմ ստանալ ֆիզ արձակուրդից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Անի. Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը օգոստոս ամսվա 23-ից գնում է ֆիզ արձակուրդ: Ասացե՛ք խնդրեմ, եթե կազմակերպության ղեկավարը որոշել է վճարել օգոստոս ամսվա ամբողջ աշխատավարձը, մայրության նպաստի հաշվարկի ժամանակ օգոստոս ամիսը ամբողջությամբ ներառվու՞մ է: Հաշվարկի ժամանակ 12 ամիս հետ հաշվարկ անել, այսինքն՝ կլինի 2020թ. սեպտեմբերից մինչև 21թ. օգոստո՞ս: Միջին օրականը հաշվել 30.4-ով, բազմապատկել 140 օրո՞վ: Ստացված թվից հանել եկամտայինի 22% և վե՞րջ: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եկամուտների մասին տեղեկանք

Տիգրան. Հարգելի հաշվապահներ: Ընկերության աշխատակիցը գնում է մայրության արձակուրդի, ով նաև մեկ այլ տեղում է համատեղությամբ աշխատում: Հիմնական աշխատավայրից պահանջել են ներկայացնել հարկային մարմնի տեղեկանք վերջին մեկ տարվա ընթացքում ստացած եկամուտների մասին տեղեկատվություն: Խնդրում եմ ասել, եթե օգոստոսի 4-ին վերցվի այդ տեղեկանքը՝ հարկային մարմնի, արդյո՞ք 2021թ. հուլիս ամսվա ստացած եկամուտը մեջը ներառված կլինի, թե՞ ոչ: Խնդրում եմ տրամադրել այդ տեղեկատվությունը: