Tag: աշխատավարձ

Հղիության և ծննդաբերության նպաստ

Սաթենիկ. Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատում եմ 2 ընկերությունում համատեղությամբ, գրանցված եմ, և կատարվում են սոց. վճարումները, ինչպե՞ս է հաշվարկվում հղիության թերթիկը: Կարո՞ղ եմ ներկայացնել այն ընկերությունում, որտեղից ավելի շատ աշխատավարձ եմ ստանում:

Պահեստապետի պարտականությունների վերագրում

Գուրգեն. Բարև: Կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցին: Պահեստապետի պարտականությունների վերագրումը կազմակերպության որևէ աշխատակցին պահանջում է արդյոք լրացուցիչ վարձատվություն: Եթե այո, ապա ինչ չափով: Ըստ հաստիքագրքի, թե ըստ փոխադարձ պայմանավորվածության: Շնորհակալություն:

Աշխատավարձի վճարում

Աստղիկ. Բարև հարգելի գործընկերներ: Խնդրում եմ ինձ օգնել, այն շատ շտապ է: Մահացել է աշխատակից: Ու՞մ իրավունք ունեմ տալ նրա աշխատավարձը և վերջնահաշիվը և ինչ փաստաթղթերի առկայության դեպքում : Խնդրում եմ ասեք նաև, թե որ օրենքն է դա կարգավորում: Կանխավ շնորհակալություն: Ակնկալում եմ շտապ պատասխան:

Աշխատավարձի վերահաշվարկ

Լուսինե. Բարև Ձեզ,խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.ինքնուրույն հայտնաբերել եմ աշխատավարձի սխալ հաշվարկ 2009թ. և 2010թ.-ի մինչև հուլիս ամիսը:Արդյոք կարող եմ վերահաշվարկ կատարել հուլիսին 2010թ.ի աշխատավարձերը,իսկ օգոստոսին 2009թ.-ի վերահաշվարկը,և արդյոք կարող ենք աշխատավարձը և վերահաշվարկը վճարել միևնույն ցուցակով այն դեպքում,երբ աշխատողներ կան ազատված:

Փորձաշրջան անցնող աշխատակցի վարձատրություն

Գագիկ. Խնդրում եմ մանրամասն ներկայացնեք փորձաշրջան անցնող աշխատակցի վարձատրության կանոնները`նշելով,թե աշխատանքային օրենսգրքի որ կետին է արվել հղումը:Շնորհակալ եմ:

Գանձապահի աշխատավարձ

Գուրգեն. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ երկու հարցերին: Ինչպե՞ս է հաշվարկվում Գանձապահի աշխատավարձի հավելավճարը: Որտե՞ղ կարելի է գտնել Կառավարության որոշմամբ հաստատված վտանգավոր կամ վնասակար աշխատանքների ցանկը: Շնորհակալություն:

Անաշխատունակության թերթիկի վերաբերյալ

Աննա. Եթե դժվար չէ, ասացեք՝ ես սեպտեմբերի 8-ին կստանամ անաշխատունակության թերթիկ դեկրետ գնալու համար: Հուլիս ամսին ես արձակուրդի մեջ եմ եղել: Դա ազդու՞մ է նպաստի գումարի վրա, թե՞ ոչ: Աշխատավարձս 50 000 դրամ է:

ՍՊԸ տնօրենը և հիմնադիրը նույն անձն է

Աշիկ. Եթե ՍՊ Ընկերության տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, և Ընկերությունը դեռևս եկամուտ չունի, ապա կարող է արդյոք հիմնադիրը իրեն` որպես տնօրեն, աշխատավարձ վճարելու համար փոխառություն տրամադրել Ընկերությանը, և արդյոք թույլատրելի է, որ երկու կողմերը` Փոխառու և Փոխատու, նույն անձը լինի: Նաև դա ի՞նչ հաշվապահական ձևակերպում ունի:

Գործուղման մեջ գտնվող աշխատողների աշխատավարձ

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, ինչպե՞ս վարվեմ գործուղման մեջ գտնվող աշխատողների աշխատավարձի հետ, աշխատավարձի վճարման օրը նրանք գտնվել են գործուղման մեջ, պե՞տք է նրանց համար առանձին ցուցակ և վճարային տեղեկագիր կազմել, որ գործուղումից հետո ստանան աշխատավարձն ու ստորագրեն:

Հղիության և ծննդաբերության նպաստ

Manush. Ես ուզում եմ իմանալ ինչպես հաշվարկեմ նախածննդյան ֆիզ արձակուրդի գումարը, երբ աշխատողը աշխատել է հիմնարկում 1 տարի 9 ամիս 7 օր,ուզում եմ իմանամ վճարումը 100 տոկոսով է լինելու թե ոչ, հաշվարկից եկամտահարկ պահվելու է թե ոչ,աշխատողի դրույքը 60000 դրամ է, երբ աշխատողի միջին աշխատավարձը կազմում է 60000 դրամ:Կանխավ շնորակալություն:

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Վիկտորյա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ հուշել մեկ հարցում.. Ցանկանում եմ կնքել աշխատողի հետ ՔԱՂ.-ԻՐԱՎԱԿԱՆ պայմանագիր, քանի որ նա պետք է աշխատի շաբաթական ընդամենը 1 օր: Խնդիրը նրանում է, որ աշխատավարձը պետք է լինի ֆիքսված ամեն աշխատանքի ներկայանալու օրվա և ծառայություն մատուցելու համար X դրամ: Ինչպե՞ս դա կարելի է նշել պայմանագրում, որպիսի հետագայում խնդիրներ չառաջանան աշխ./քաղ.-իրավ. պայմանագիր հարթությունում:

Ոչ ռեզիդենտի աշխատավարձ

Կարինե. Հարգելի Կոլեգաներ... Ի՞նչ եք կարծում կարող ենք արդյոք ոչ ռեզիդենտի աշխատավարձը աշխատանքային պայմանագրում ֆիքսել արտարժույթով:Կա՞ ինչ որ այդպիսի օրենք կամ որոշում: Շնորհակալություն:

Միջին աշխատավարձ գտնելու համար

Մարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել արձակուրդ գնալիս պարտադիր պետք է ետ գնալ և լրացնել 12 ամիս, միջին աշխատավարձ գտնելու համար, թե ետ ենք գնում մինչև նախորդ արձակուրդ գնացած ամիսը: Օրինակ եթե աշխատողը գնացել է 2009թ. հուլիս ամսին արձակուրդ, իսկ 2010թ. ցանկանում է գնալ մայիս ամսին, միջին ինչպես հաշվարկեմ: Կանխավ շնորհակալություն:

Անաշխատունակության թերթիկ

Հայկ. Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում` աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ մայիսի 3-27-ի համար, հետո նորից հիվանդացել է և մայիսի 31-ից կրկին ներկայացնելու է անաշխատունակության թերթիկ, ինչպես հաշվարկեմ նրա աշխատավարձը և հիվանդ. նպաստը(գրեք հաշվարկը), երբ վճարեմ և մայիսի սոցի հաշվետվ. մեջ ինչպես դա ներկայացնեմ:Նախապես շնորհակալություն: