
Հաշվետվությունների հանձնման վերջնաժամկետներ
Arus.
Խնդրում եմ ասեք Ա/Ձ-ի տարեկան “Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկի”, “Անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագրի” հանձնման վերջնաժամկետները:

Կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր աշխատողի հետ
Mikayel.
Հարգելի հաշվապահներ, ներկայացնեմ հետևյալ իրավիճակը: Կազմակերպությունը իր մոտ աշխատող վարձու աշխատողի հետ կնքում է նաև քաղաքացիաիրավական պայմանագիր, ըստ որի նա պետք է կատարի նաև ոչ իր աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքներ: Հարցս վերաբերում է եկամտահարկի եռամսյակային հաշվարկին:
1. Տվյալ աշխատողին արդյո՞ք պարտավոր ես ներառել ինչպես 13-1 տողում, այնպես էլ 12 տողերից որևէ մեկում
2. Եթե այո, ապա 32500 դրամ անձնական նվազեցումը նվազեցվելու է մե՞կ անգամ, թե՞ առանձնացված քաղաքացիաիրավականը և աշխատավարձը: Հիշեցնեմ, որ տվյալ դեպքում գործատուն նույն կազմակերպությունն է:

Եկամտահարկի վճարման վերջնաժամկետ
Անդրանիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` ԱՁ-ի տարեկան եկամուտների հաշվարկի առաջացած եկամտահարկի գումարը վճարելը մինչև մայիսի 1՞-ն է:

Եկամտահարկի էլեկտրոնային հաշվետվության հետ կապված
Nara.
Բարև ձեզ: Եթե էլեկտրոնային հաշվետվությունների ծառայության մեջ դեռ չի տեղադրված եկամտահարկի հաշվետվությունը, ապա ի՞նչ պետք է անել:

Կնքվել է պայմանագիր ֆիզ. անձի հետ
Հասմիկ.
Հարգելի հաշվապահներ, ունեմ մեկ հարց: Եթե իրավաբանական անձը ֆիզ. անձի հետ պայմանագիր է կնքում գույք ձեռք բերելու կամ ծառայության մատուցման համար, բնականաբար առաջանում է եկամտահարկ 10%: Հարցս հետևյալն է. պայմանագրի մեջ նշվում է գումարը ներառյա՞լ եկամտահարկը, թե՞ առանց եկամտահարկի գումարը, թե՞ էական չի:

Արդյո՞ք պետք է վճարել եկամտահարկ
Մարո.
ՍՊԸ-ն ֆիզ. անձից գնել է գյուղտեխնիկա և գյուղատնտեսական մթերքներ: Արդյո՞ք պետք է վճարենք եկամտահարկ:

Կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր
izabela.
Հարգելի հաշվապահներ, կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր 1 տարի ժամկետով, և ըստ պայմանագրի վճարվել է կանխավճար, որից կատարվել է սոց. հատկացում և պահվել է եկամտահարկ: Պայմանագրային ընդհանուր արժեքը հայտնի կդառնա աշխատանքների կատարման ավարտին: Խնդրում եմ պատասխանել, թե մնացած 10 ամիսների ընթացքում պե՞տք է արդյոք հաշվարկել սոց. հատկացում, եթե ԱՎՈՒՄ չկա, և եթե այո, ապա ինչպե՞ս այն ցույց տալ սոցապի հաշվետվության մեջ:

Եկամտահարկի հաշվարկման հետ կապված
Մանե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. ես աշխատում եմ մանկապարտեզում որպես դաստիարակ և միաժամանակ անհատ ձեռնարկատեր եմ: Արդյո՞ք եկամտահարկ երկու տեղից պետք է փոխանցվի:

Ա/Ձ-ն ֆիզիկական անձից վարձակալում է տարածք
Սասուն.
Սիրելի գործընկերներ, եթե Ա/Ձ-ն ֆիզիկական անձից վարձակալում է ինչ որ տարածք, և պայմանագրում չկա ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն, արդյո՞ք Ա/Ձ-ն համարվում է հարկային գործակալ և պիտի՞ որպես գործակալ եկամտահարկ վճարի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք փոխվել են եռամսյակային հաշվետվությունների բլանկները
Մարինե.
Հարգելի գործընկերներ, ասացեք խնդրում եմ` գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվության և կազմակերպության կողմից ֆիզ. անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի եռամսյակային հաշվարկի բլանկները փոխվե՞լ են, և ե՞րբ կհրատարակվի կայքում:

Նվազեցում առանց հիմնավորող փաստաթղթի
AnHrant.
Խնդրում եմ օգնել: ԱՁ-ի տարեկան եկամտահարկը հաշվարկելիս կարելի՞ է առանց հիմնավորող փաստաթղթի նվազեցում կատարել, և որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին: Խնդրում եմ պատասխանել մինչև ապրիլի 15-ը :)

ԱՁ վարձակալական հիմունքներով տարածք է վերցրել
Narek.
Ա/Ձ բացվել է 27.07.2011թ-ից, վարձակալական հիմունքներով տարածք է վերցրել 20000 դրամ վարձավճարով: Ես այս եկամուտների մասով եռամսակային հաշվետվություն չեմ ներկայացրել, տարեկանը պարզ է չեմ ներկայացնի: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` ճի՞շտ եմ արել արդյոք: Վերցրել եմ նախորդ տարվա վճարած վարձակալական վճարները ընդգրկել եմ 2012թ-ի առաջին եռամսյակի մեջ և եկամտահարկի գումարները համապատասխանաբար ընդգրկել եմ իրենց տողերում, որպեսզի վարչականի տակ չընկնեմ:

Կազմակերպության տնօրենը կատարել է ներկայացուցչական ծախս
Gohar.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պարզաբանել, եթե կազմակերպության տնօրենը հյուրեր ընդունելու նպատակով կատարել է ներկայացուցչական ծախս չհիմնավոր ակտով, և այդ ակտի գումարը շահութահարկ հաշվարկելուց չի ծախսագրվել (այսինքն ակտի գումարի 20%-ը վճարել է բյուջե որպես շահութահարկ), հնարավո՞ր է արդյոք այդ գումարը ճանաչվի որպես անհայտ ֆիզ. անձի տրված եկամուտ և հարկվի 10% եկամտահարկով: Կանխավ շնորհակալ եմ:

Ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններ
Anna.
Խնդրում եմ օգնեք: Կազմակերպության կողմից Ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններում նշվում է աշխատավարձի + դեկրետի գումարը, թե՞ միայն աշխատավարձի գումարը նշեմ: Շնորհակալություն:

ԱՁ-ն վարկ է ստացել բանկից արտարժույթի տեսքով
Վահագ.
Բարև ձեզ: Եթե կարելի է մի հարց: ԱՁ-ն վարկ է ստացել բանկից արտարժույթի տեսքով, որը հիմա գտնվում է բանկում արտարժույթային հաշվի վրա: Այդ արտարժույթը անհրաժեշտության դեպքում պետք է կանխիկացվի և դրամի վերածելով` պետք է ապրանք ձեռք բերի Հայաստանի ներսում, իսկ հետո նորից պետք է գնի արտարժույթ և նորից մուտք անի բանկային հաշվի վրա: Ինձ ասացին, որ ես կարող եմ և պետք է արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքների և այդ պահին կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների տարբերության դեպքում առաջացած եկամուտը կամ ծախսը համարեմ ԱՁ-ի համար ծախս կամ եկամուտ, և օրինակ այդ եկամուտը պետք է հարկվի եկամտահարկով, իսկ ծախսը հանվի եկամտհարկի հաշվարկման ժամանակ: Հիմա դա ի՞նչ է նշանակում, որ ես պետք է փոխարժեքներ այդ տարբերությունից առաջացած եկամուտը տարվա վերջում գումարեմ ապրանքի վաճառքից ստացված եկամտին, իսկ ծախսը գումարեմ տարվա ընթացքում կատարված ծախսերին և ա՞յդ կերպ հաշվեմ եկամտահարկը: Թե՞ այդ եկամուտը հարկվում է առանձին եկամտահարկով, օրինակ պետք է նշվի եռամսյակային հաշվետվության մեջ: Եվ նաև ինձ թվում է` պետք չէ արտարժույթի համար վարել դրամարկղի գիրք: ԱՁ-ն ԱԱՀ վճարող չէ և զբաղվում է մանրածախ առևտրով:
Բերեմ օրինակ` եթե ես վաճառել եմ 100 դոլար 390-ով, իսկ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքը եղել է 388, ապա ես ստացել եմ եկամուտ 200 դրամ: Շնորհակալություն:

Ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններ
Նարինե.
Խնդրում եմ օգնել. եկամտահարկի տարեկան տեղեկագրում տալիս ենք տեղեկություն տարվա ընթացքում կազմակերպության կողմից բոլո՞ր եկամուտ ստացող անձանց մասին (սեփական աշխատող կամ քաղաքացիաիրավական պայմանագրով), թե՞ միայն այն անձանց, որոնց վճարված եկամուտը անցել կամ հավասար է 390 000 դրամը:

Կազմակերպությունը ֆիզիկական անձին վճարել է ծառայության դիմաց
Աննա Ա..
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը ֆիզիկական անձին վճարել է ծառայության դիմաց և 10% եկամտահարկ է վճարել: "ՀԾ-հաշվապահ"-ում ինչպե՞ս դա անել և ի՞նչ ձևակերպում տալ: Նախապես շնորհակալություն:

Հարկի պահում ոչ ռեզիդենտից
Gayane.
Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ, ո՞ր դեպքում է ոչ ռեզիդենտ ֆիզ. անձից պահվում շահութահարկ և ի՞նչ տոկոսով: Եվ եթե աշխատանքի ընդունելիս անձը ներկայացնում է ՌԴ անձնագիր, կարո՞ղ ենք նրան համարել ոչ ռեզիդենտ:
Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք պետք է 11 % եկամտահարկ պահել
Հայկ.
Հարգելի կոլեգաներ, ռեստորանի համար շուկայից գնել եմ գյուղմթերք և կազմել եմ գնման ակտ, արդյո՞ք 11 տոկոս եկամտահարկ պետք է պահեմ, թե՞ ոչ:

Անդամավճարի նվազեցում եկամտահարկը հաշվարկելիս
Շահեն.
Կազմակերպությունը 15 հոգուց է կազմված: Կամավոր անդամակցում են արհկոմին, և աշխատավարձից փոխանցվում է անդամավճար աշխատավարձի 1 տոկոսի չափով: Կարո՞ղ եմ աշխատավարձը և եկամտահարկը հաշվարկելիս այդ չափով յուրաքանչյուրին նվազեցնել, թե՞ ոչ: Ի՞նչ օրենք կա այդ մասով: Այդ կազմակերպությունը գործում է այս տարվա փետրվար ամսից: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ