Tag: ձևակերպում

Ձևակերպումներ

Քրիստինե. Բարև ձեզ, խնդրում եմ, օգնեք ձևակերպել հետևյալ գործառույթները: 1. Ստացվել է տրանսպորտային կազմակերպության հաշիվը նյութերի տեղափոխման համար՝ 35 000 դրամ: 2. Հաշվարկային հաշվից վճարվել է վարչական աշխատողներին աշխատավարձ՝ 600 000 դրամ: 3. Պահեստից բաց են թողնվել 260 000 դրամի նյութեր արտադրություն՝ արտադրանքի թողարկման համար: 4. Հաշվարկային հաշիվ է մուտքագրվել գնորդի պարտքը, ապառիկ վաճառված արտադրանքի դիմաց՝ 290 000 դրամ: 5. Հաշվետու անձի կողմից վճարվել են նյութերի բեռնաթափման ծախսումները՝ 45 000 դրամ: 6. Պատրաստի արտադրանքը պահեստից առաքվել է գնորդներին փաստացի ինքնարժեքով՝ 480 000 դրամ:

Ի՞նչ ձևակերպում տալ ՀԾ-ում

Նունե. Բարև ձեզ: Մեր ՀՈԱԿ-ին, որը աշխատում է ՀԾ-ով (հանրային հատված) փոխանցել են 1 000 000 դրամ գումար (բարեգործություն միջազգային մրցաշարին մասնակցելու համար), որից կանխիկացրել ենք 997 009 դրամը, իսկ 2 991 դրամը պահվել է բանկի կանխիկացման տոկոս: Ինչպե՞ս հանրային հատվածի ՀԾ-ով ձևակերպեմ այս մուտքը: Նախապես շնորհակալություն:

Ձևակերպումներ

Արմինե. Բարև ձեզ, կօգնե՞ք ձևակերպել և մեկնաբանել հետևյալ գործառույթները: 1. Ստացվել է տրանսպորտային կազմակերպության հաշիվը ապրանքների տեղափոխման համար՝ 35 000 դրամ: 2. Փոխանցված կանխավճարի հաշվին ստացվել է արտադրական գույք՝ 460 000 դրամ: 3. Հաշվարկվել է աշխատավարձ վարչական աշխատողներին՝ 460 000 դրամ:

Կազմակերպությունը կատարում է ձեռքբերումներ շուկայից

Սոնա. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք մի հարցով: Կազմակերպությունը զբաղվում է արտադրական գործունեությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Ունի շուկայից ձեռքբերումներ: Անհրաժե՞շտ է դրանք ինչ-որ կերպ ձևակերպել:

Գործառնությունների կազմում

Անի. Օգնեք կազմել գործառնություններ. 1.Դ֊տ Վարչական ծախս Կ֊տ Կարճաժամկետ կրեդիտորական պարտք աշխատողներին աշխատավարձի վճ. գծով 2.Դ֊տ Կարճ. կրեդիտորական պարտք աշխատողներին աշխատավարձի վճարման գծով Կ֊տ Կարճ. կրեդիտորական պարտք բյուջեին 3.Դ֊տ Նյութեր Կ֊տ Դեբիտորական պարտք առհաշիվ տրված գումարների գծով

ՍՊԸ-ն ձեռք է բերել փայտամշակման հաստոց

Էդվարդ. Չէի՞ք օգնի կազմել հաշվապահական ձևակերպում. "Կահույքի սրահ" ՍՊԸ-ն ձեռք է բերել փայտամշակման հաստոց 1.200,0 դրամ արժողությամբ: Ձեռքբերման պահին գնահատվում է հաստոցի օգտակար ծառայություն 10 տարի, իսկ մնացորդային արժեքը` 40,0 դրամ, այսինքն մաշվածության գումարը կազմում է 1.160,0 դրամ:

Հաշվապահական ձևակերպումներ

Անժելա. Խնդրում եմ տալ համապատասխան ձևակերպում: 1) Կազմակերպությունը կանխիկ գնում է 10 000 դրամ ապրանք վերավաճառքի համար: 2) Կազմակերպությունը ապրանքների կանխիկ իրացումից ստանում է 11 000 դրամ: 3) Ա կազմակերպությունը ապառիկ Բ կազմակերպությանը 15 000 դրամ ապրանք է վաճառում:

Ֆինանսական վարձակալության հաշվառումը վարձատուի մոտ

Արևիկ. Բարև ձեզ, հաշվապահներ ջան: Խնդրում եմ օրինակով ներկայացնել ֆինանսական վարձակալության հաշվառումը վարձատուի մոտ, տրված ձևակերպումները, անուիտետը: Կանխավ շնորհակալ եմ: