Tag: ձևակերպում

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Թույլատրվու՞մ է արդյոք թղթակցությունը

Armine. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` Կարելի՞ է արդյոք վարչական բնույթի ծախսերը ( կտ 713, 714...) փակել անավարտ արտադության հետ` դտ 214.., հաշվի առնելով այն, որ ընկերությունը զբաղվում է շինարարությամբ, և այլ գործունեության տեսակ չունի, իրացում ևս չունի: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Վճարումը համարվում է կանխի՞կ, թե՞ անկանխիկ

214 Arsine. ՍՊԸ-ն ձեռք է բերել 400 000 (ներառյալ ԱԱՀ) ապրանք, որի դիմաց դուրս է գրվել հարկային հաշիվ: Եթե դրա դիմաց վճարումը կատարվի ոչ թե ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից, այլ մեկ այլ բանկից, որում չունի հաշիվ, ապա տվյալ դեպքում նման վճարումը համարվում է կանխի՞կ, թե՞ անկանխիկ: Խնդրում եմ նաև տալ ձևակերպումները և եթե հնարավոր է` նաև հղում կատարել օրենքի համապատասխան հոդվածին: Կանխավ շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք տրված ձևակերպումները ճիշտ են

239 H.K. Հարգելի հաշվապահներ` ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մեր կազմակերպությանը ծառայություն է մատուցել, որի դիմաց վճարումը կատարվել է արտարժույթով, ինվոյսինգով դուրս ենք գրել մատակարարի անունից հաշիվ՝ ինքնահաշիվ: Ձևակերպումները ճի՞շտ են. դտ713 կտ521 100.000 դրամ, 200USD դտ521 կտ5241 20.000 դրամ դտ261 կտ5243 20.000 դրամ դտ226 կտ261 20.000 դրամ դտ725 կտ521 կամ դտ625 կտ521 և վճարումը` դտ253 կտ521 200 USD
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Աշխատակիցը իր միջոցներով ձեռք է բերել ապրանք

Հարգելի հաշվապահներ, Խնդրում եմ հուշել, թե ինչ ձևակերպում պետք է տալ, երբ կազմակերպության աշխատակիցը իր միջոցներով ձեռք է բերում ապրանք, և պետք է փոխհատուցել նրան այդ գումարը: Ճի՞շտ են արդյոք հետևյալ ձևակերպումները Դ216 Կ228 Դ228 Կ 528 Դ528 Կ228 Դ228 Կ 251 Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման ստանդարտների հետ կապված

Super Joke. 1. Գործու՞մ են արդյոք հաշվապահական հաշվառման ստանդարտնեռը: Ինչո՞վ ղեկավարվել գործառնությունների ճանաչման և ձևակերպումների համար: Ո՞ր ԳՈՐԾՈՂ (!) օենսդրական ակտով: superjoke շնիկ mail.ru 2. Հաշվապահական հաշվառման հաշվային պլանը անգլերեն - եթե հնարավոր է, ապա ուղարկել superjoke շնիկ mail.ru հասցեով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպության հաշվեկշռից դուրս են գրվել ոչ նյութական ակտիվներ

Տաթև. Բարև ձեզ, կխնդրեի տալ ձևակերպումներ. - կազմակերպության հաշվեկշռից դուրս են գրվել ոչ նյութական ակտիվներ որպես ներդրում այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում: - ձևակերպվել է ոչ նյութական ակտիվների արժեզրկման հակադարձումը
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել էլեկտրական սարքավորումների գումարը

231 Արմինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Կազմակերպությունը պայմանագիր է կնքել ծառայություն մատուցող ընկերության հետ, համաձայն որի այդ ընկերությունը վերանորոգելու է կազմակերպության հաստոցները: Հիմա տվյալ ընկերությունը մեզ դուրս է գրել` օրինակ Հ/Ա 150 000 դրամի չափով (հաստոցի համար անհրաժեշտ էլեկտրական սարքավորումների գինը): Սակայն հաստոցի օգտակար ծառայության ժամկետը ավարտվել է, և տարվա սկզբի դրությամբ հաշվեկշռում գրանցված մնացորդային արժեքը կազմում է 2 000 դրամ: Հարց. հաստոցի վերանորոգման համար անհրաժեշտ էլեկտրական սարքավորումների գումարը ինչպե՞ս ձևակերպեմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպում պետք է տալ

Suzy. Հարգելի գործընկերներ, ծառայողական ավտոմեքենայի վրա ծախս է կատարվել, որն անհրաժեշտ է ավելացնել մեքենայի արժեքին: Ի՞նչ ձևակերպում պետք է լինի կրեդիտում, դեբետը հասկանալի է:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ թղթակցություն կիրառել

Հեղինե. Ողջույն, հարգելի հաշվապահներ: Ես մի հարցի առաջ եմ կանգնած, խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպության դոլարային հաշվից գումար ենք հաշվանցել մեր կազմակերպության դրամային հաշվին: Ի՞նչ թղթակցող հաշվով ելք անել դոլարային հաշվից և ի՞նչ թղթակցող հաշվով մուտք անել դրամային հաշվին:
.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է ձևակերպել լիցենզիայի պետք տուրքի գումարը

234 Նանա. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ամեն տարի վճարում է պետ. տուրք լիցենզիայի համար (շինարարության): Ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ձևակերպել լիցենզիայի պետք տուրքի գումարը: Արդյո՞ք հետևյալ թղթակցությունը ճիշտ է. 131-252 813-132
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության հիմնադիրը հաշվարկային հաշվին գումար է մուտքագրել

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. ՍՊԸ-ի հիմնադիրը, որը գրանցված չէ կազմակերպությունում որպես աշխատող, ՍՊԸ -ի բանկում ունեցած հ/հ-ին գումար է մուտքագրել: Հարցս հետևյալն է. 1. Այդ գումարը որպես ներդրում ձևակերպե՞մ, թե՞ կարող եմ որպես երկարաժամկետ փոխառություն ձևակերպել: 2. Կարո՞ղ եմ արդյոք այդ գումարը դրամարկղից կանխիկ վերադարձնել հիմնադրին:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տնօրենը ՍՊԸ-ին անտոկոս կարճաժամկետ փոխառություն է տվել

Հեղինե. ՍՊԸ-ի տնօրենը ՍՊԸ-ին անտոկոս կարճաժամկետ փոխառություն է տվել: Ի՞նչ թղթակցող հաշիվներով ներկայացնել մուտքը դրամարկղ և ելքը դրամարկղից` վերադարձնելու ժամանակ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում ձևակերպումը

Սաթենիկ. Հարգելիներս, խնդրում եմ պատասխանեք` եթե շահութահարկի գծով պարտավորության հաշվանցման ադյունքում պարզվում է, որ բյուջե ավել է փոխանցվել, ապա ինչպե՞ս է ձևակերվում:
.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները

209 Siranush. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, ձեր օգնության կարիքն ունեմ: Կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել մեքենաներ, որի համար բանկից ստացել է հարկային հաշիվ: Պայմանականորեն ասեմ, որ մեքենան արժե 100 000 Եվրո, որից 20 000-ը կազմակերպությունը նախապես վճարել է, որպես կանխավճար: Պայմանագիրը և մարումների գրաֆիկը արտարժույթով են, բանկը բնականաբար հարկային հաշիվը դուրս է գրել դրամով: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս պետք է ձևակերպեմ լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները: Նախապես շնորհակալություն: