Tag: միկրոձեռնարկատիրություն

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է Ա/Ձ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Աննա. Հարգելիներս, ես Ա/Ձ եմ և այս տարի ընտանեկան ձեռնարկատեր եմ, թխվածք եմ թխում և ֆակտուրայով տալիս եմ խանութներին Երևանում: 2020թ. կարո՞ղ եմ համարվել միկրոձեռնարկատեր, թե՞ պետք է ես վաճառեմ ՀԴՄ-ով և ոչ թե խանութներին տամ: Շեմը չի անցնում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սուպերմարկետների հետ համագործակցելու համար

Շավարշ. Բարև ձեզ: Ունեմ ֆերմա և զբաղվում եմ խոզաբուծությամբ: Սուպերմարկետների հետ համագործակցելու համար ի՞նչ տարբերակներ կառաջարկեք: Նշված դեպքում կարո՞ղ եմ օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի կարգավիճակից: Եկամուտները տարեկան չեն գերազանցում 6-7 մլն դրամը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է նորաձևության սրահ բացել

Արփի. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Մի քանի հարց ունեմ ձեզ: 1) Ցանկանում եմ գրանցել նորաձևության սրահ (ատելյե), ԱՁ-ով, սակայն հարկատեսակը չեմ կողմնորոշվում: 2) Ցանկանում եմ գրանցել որպես ընտանեկան բիզնես, բայց այս պարագայում էլ ոչ մի ինֆորմացիա չեմ գտնում դեկրետի մասին: Ուզում եմ գրանցված աշխատող լինել նախքան դեկրետ գնալը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր ընտանիքի անդամ չհանդիսացող անձի հետ

Արմին. Բարև ձեզ։ Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը կարո՞ղ է կնքել քաղիրավական պայմանագիր ընտանիքի անդամ չհանդիսացող անձի հետ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ: Ի՞նչ վճարումներ ունենք կատարելու՝ սոց. վճար, եկամտային հարկ, զինվ. գումար: Ինչպե՞ս պետք է կատարենք վճարումները:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Սեյրան. Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն 2020թ. հունվարի 1-ից կհամարվի՞ միկրոբիզնես, եթե շրջանառության գումարը չի գերազանցում 20 մլն դրամը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդես գալու դեպքում

Լիլիթ. Բարև ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդես գալու դեպքում կարո՞ղ եմ միայն հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել ֆիզ. անձանց և այդ դեպքում ՀԴՄ չկիրառել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն տարածք է վարձակալում

Գարիկ. Ողջույն: Ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։ Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։ Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։ Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Լուսանկարչության բնագավառում գործունեություն իրականացնող ԱՁ

Սաթիկ․ Բարև ձեզ: Լուսանկարչության բնագավառում գործունեություն իրականացնող ԱՁ-ն կարո՞ղ է լինել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել հաշվետվություն

Լիլիթ. Բարև ձեզ: Ես ունեմ լիմոնադի արտադրություն՝ ընտանեկան բիզնես, ակցիզով ենք աշխատում, բայց խանութները թղթով չեն ուզում աշխատեն, հիմա ես ինչպե՞ս պետք է ներկայացնեմ հաշվետվություն, ՀԴՄ-ով հնարավո՞ր է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է հանդես գալ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լիլիթ. Բարև ձեզ: Ես 2020թ․-ից ցանկանում եմ միկրոձեռնարկատեր հանդիսանալ դասընթացներ իրականացնելու համար։ Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ ունենալը, իսկ եթե ոչ, ինչպե՞ս եմ հայտարարագրելու եկամուտներս, և արդյո՞ք դասընթացի վերջում վկայական տրամադրելու համար ինքս պետք է որևէ որակավորում ունենամ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Անձը նոր է գրանցվել որպես ԱՁ։ Ո՞րն է հաջորդ քայլը

Ռուզաննա. Բարև ձեզ, հարգելի խմբակիցներ: Մի հարց ունեմ ընտանեկան բիզնեսի հետ կապված, կարո՞ղ եք ինձ օգնել: Եթե ԱՁ է բացվել, գրանցվել է հարկայինում, հաջորդ քայլը ո՞րն է լինելու: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Մարիամ. Բարև ձեզ: Արտոնագրային հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտով աշխատել, ավտոտեխսպասարկման գործունեություն է: Օրենքը կարդացել եմ, բայց չեմ հանդիպել հակասությունների, օրենքի կետերին համապատասխանում է, խնդրում եմ ուղղորդել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացել: Եթե 1. ծառայություն է մատուցում, 2. 24 միլիոնը չի գերազանցել, 3. ՀԴՄ-ի երրորդ խախտման դեպքը թույլ չի տվել, 4. հայտարարությունը ժամանակին ներկայացրել է, կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության սուբյեկտով, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է ՍՊԸ հիմնադրել

Տիգրան. Բարև ձեզ: ՍՊԸ եմ ուզում բացել, որը կզբաղվի և՛ տեղափոխման ծառայությունների մատուցմամբ, և՛ նաև ժամանակ առ ժամանակ առք ու վաճառքով: Ես ուզում եմ ընտանեկան բիզնես ձևակերպել, հնարավո՞ր է, եթե գրանցված լինելու ենք ես և մայրս:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն

Արա. Բարև ձեզ: Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն՝ 1. արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն վճարում սոցիալական վճար, 2. արդյո՞ք Երևան քաղաքի վարչական սահմանից դուրս գտնվող մանրածախ առևտուրը ազատվում է հարկերից, 3. արդյո՞ք մանր արտադրությունը չի կարող իրավաբանական անձանց ապրանք մատակարարել, եթե նա միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից անցում շրջանառության հարկով հարկման դաշտ

Արմեն. Հաշվապահներ ջան, եթե անձը աշխատում է ընտանեկան ձեռնարկատիրության համակարգում, արդյո՞ք դրանից հետո կարող է անցում կատարել շրջանառության հարկի համակարգ, թե՞ միայն ընդհանուր դաշտ՝ շահութահարկ և ԱԱՀ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՀԴՄ ունենալը պարտադիր է

Հասմիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ, չե՞ք ասի, թե փաստաբանի համար, որն աշխատում է ԱՁ-ով և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է, մեկ տարի է գործում և եկամուտ չի ունեցել, արդյո՞ք ՀԴՄ ունենալը պարտադիր է: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մեկ սեփականատիրոջ շինության մեջ կան տարբեր անհատ ձեռնարկատերեր

Արա․ Բարև ձեզ։ Մեկ սեփականատիրոջ շինության մեջ կան տարբեր անհատ ձեռնարկատերեր: Ըստ հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների՝ արդյո՞ք նրանք կարող են գրանցվել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ, թե՞ տվյալ սեփականատիրոջ շինության մեջ գտնվող անհատ ձեռնարկությունները արդեն համարվում են առևտրի կենտրոններ։