Tag: շրջանառության հարկ

.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություն

230 Արմեն. Հարգելի գործընկերներ, 2014 թ-ին շրջանառության հարկով աշխատած կազմակերպությունները արդյո՞ք ինչ - որ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնեն, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարի արտադրամասը բացի կարը կատարում է նաև ուսուցում

Ժանետ. Բարև բոլորին: Խնդրում եմ՝ խորհուրդ տաք: Կարի արտադրամասը բացի կարը կատարում է նաև ուսուցում: Արդյո՞ք կարի ուսուցումից ստացված գումարը ևս պետք է հարկվի 3.5 տոկոս շրջանառության հարկով, որպես արտադրական գործունեությունից ստացված եկամուտ, թե՞ պետք է դիտվի որպես այլ եկամուտ և հարկվի 5 տոկոսով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է տաքսի ծառայությամբ

Ռուզան. Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, մեր կազմակերպությունը զբաղվում է տաքսի ծառայությամբ: Նոր որոշման շրջանակներում ցանկանում ենք ազատել բոլոր վարորդներին և դառնալ միայն դիսպետչերական ծառայություններ մատուցող ընկերություն, իսկ վարորդները հանդես գան որպես անհատ տաքսու վարորդներ: Արդյո՞ք ՍՊԸ-ն հարկվելու է միայն շրջանառության 5% հարկով (ԱԱՀ-ի շեմը չենք գերազանցում ), այլ հարկ չենք վճարելու, չէ՞: Վարորդների հետ կնքելու ենք քաղաքացիաիրավական իրավական պայմանագիր (կամ այլ տեսակի պայմանագիր): Այդ վարորդներից եկամտային հարկ չե՞նք պահելու որպես հարկային գործակալ: Նրանցից ստացված եկամուտը ի՞նչ փաստաթղթով հիմնավորեմ (ՀԴՄ, թե՞ հաշիվ-ապրանքագիր), թե՞ ծառայությունների հանձնման-ընդունման ակտ կազմեմ` ո՞րն է ճիշտ (ըստ եկամտային հարկի մասին օրենքի քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում հարկ պահվու՞մ է, չէ՞): Շատ եմ խնդրում հնարավորինս շուտ արձագանքել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Նորություններ

Շրջանառության հարկի “փոխզիջումային” տարբերակը

Աղբյուր` fintax.am, 04.03.2015թ. ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած "Շրջանառության հարկի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին" օրինագիծը` ձայների 92 կողմ, 6 դեմ և 13 ձեռնպահ հարաբերակցությամբ: Համաձայն այս օրինագծի, այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կնախընտրեն աշխատել փաստաթղթաշրջանառությամբ, կվճարեն 1,5% շրջանառության հարկ, իսկ փաստաթղթաշրջանառությունից հրաժարվողները՝ 5%: Այսինքն` օրենքի փոփոխված տարբերակը տնտեսվարողին ընտրության հնարավորություն կտա: Օրենքի փոփոխությունը նախատեսում է նաև շրջանառության հարկի առավելագույն շեմը բարձրացնել մինչև 113,4 մլն դրամ` 58,35 մլն դրամի փոխարեն: Շեմն անցնելու դեպքում ԱԱՀ-ով հարկվում է միայն գերազանցող մասը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը կողմ է քվեարկել օրինագծին` այն անվանելով "կոնսենսուսային": Նրա կարծիքով, մատակարարումների չփաստաթղթավորված մասը ընդհանուր շրջանառության մեջ մեծ չի լինի, և 1-1,5 տարվա ընթացքում փաստաթղթաշրջանառության հետ կապված հարցերը կլուծվեն: Հրանտ Բագրատյանը ևս կողմ է քվեարկել օրենքի փոփոխությանը, նշելով. "Այո, 5 տոկոս կդառնա, թե 6, պետք է հասկանան, որ եթե դնում ենք 3 տոկոս, երկու այդքան էլ հարկային տեսուչներն են վերցնում": Նախագծին դեմ են քվեարկել ՀԱԿ և "Ժառանգություն" խմբակցությունների պատգամավորները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զոհրաբյանի խոսքով` իրենք չեն կարող կողմ քվեարկել մի նախագծի, որը ՓՄՁ-ների որոշ հատվածի համար հարկային դրույքաչափի բարձրացում է նախատեսում, իսկ ՕԵԿ խմբակցությունը քվեարկության ժամանակ մնացել է ձեռնպահ: Հիշեցնենք նաև, որ "Շրջանառության հարկի մասին" ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը հետաձգվել է մինչև այս տարվա հուլիսի 1-ը: Աղբյուր` fintax.am, 04.03.2015թ.
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է հարկման դաշտի ընտրություն կատարել

Gevorg. Բարև ձեզ: Ես պատրաստվում եմ գրանցվել որպես ԱՁ` կարի ատելյե բացելու համար: Ինձ պետք է իմանալ, թե ինչ հարկատեսակներ պետք է մուծի ծառայություն տրամադրող ԱՁ-ն: Որքանով որ տեղյակ եմ` ծառայություն տրամադրող ԱՁ-ն պետք է վճարի ֆիքսված 5 000 դրամ ԱՁ-ի համար և 5% շրջանառության հարկ: Սակայն, ինչքան գիտեմ, հիմա կա հարկավորման 2 տարբերակ՝ ԱԱՀ-ով և առանց ԱԱՀ: Կուզենայի հստակ իմանալ այդ երկուսի տարբերությունները: 1. Ծառայությունների տրամադրման դեպքում ինչպե՞ս պետք է հաշվարկել ԱԱՀ-ն: 2. Արդյո՞ք ես կարող եմ ընտրություն կատարել, թե ինչ ձևով հարկվեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք առանց փաստաթղթի

Լևոն. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը (ՍՊԸ), որն աշխատում է շրջանառության հարկով, ձեռք է բերել ապրանք առանց փաստաթղթի: Կնխդրեի ասել հետագա քայլերը: Մասնավորապես` վճարվելիք եկամտային հարկի չափի, ներկայացվելիք հաշվետվության, ինչպես նաև ֆինանսների նախարարի 2014 թվականի թիվ 639 հրամանի համաձայն արդյո՞ք կազմակերպությունը պետք է ներկայացնի հայտարարագիր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

Փոփոխություններ “Շրջանառության հարկի մասին” օրենքում

Աղբյուր` yerkir.am Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել "Շրջանառության հարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Այսպես, "Շրջանառության հարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-128-Ն օրենքի 10-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. "Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2015 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք:": Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2015 թվականի փետրվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների վրա: Մանրամասները` yerkir.am կայքում:
Accountant.am
ԱյլԿայքի նորություններ

Ավելացվել է փաստաթուղթ

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնի "Այլ փաստաթղթեր" ենթաբաժնում ավելացվել է հետևյալ փաստաթուղթը.
  • Տեղեկանք առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների ապրանքային մնացորդի վերաբերյալ
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում

250 Artur. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում, ինչպես սովորական խանութ` շրջանառության հարկով, թե՞ գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա: Նախապես շնորհակալություն:
.Հարց ու պատասխան

Պարտադիր գույքագրման պահանջի հետ կապված

219 Արման. Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է "Շրջանառության հարկի մասին" օրենքով սահմանված պարտադիր գույքագրման պահանջին: Ասում են, այդ պահանջը հետաձգվել է մինչև 2015թ. փետրվար: Արդյո՞ք դա այդպես է, և ո՞ր օրենսդրական ակտով է այդ հետաձգումը ընդունվել: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս պայմանագրում նշել գումարը

Anush. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. A կազմակերպությունը պետք է ծառայություն մատուցի B կազմակերպությանը, տվյալ ծառայությունը մատուցելու համար A կազմակերպությանը պետք է օգնի մի C կազմակերպություն: A և B կազմակերպությունները ԱԱՀ-ով հարկվող են, իսկ C կազմակերպությունը շրջանառության հարկով է հարկվում: Հիմա ինչպե՞ս վարվել C կազմակերպության հետ: Ինչպե՞ս պայմանագրում նշել նրան հասանելիք գումարը, ԱԱՀ-ո՞վ, թե՞ առանց: Արդյո՞ք կլինի, որ A կազմակերպությունը իր բաժին գումարից ԱԱՀ վճարի, իսկ C կազմակերպությունը շրջանառության հարկ (5%):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով

Մարգարիտա. Բարև ձեզ, մեր կազմակերպությունը ՍՊԸ է, աշխատում է շրջանառության հարկով, ինձ անհրաժեշտ է հաշվապահի օգնությունը փաստաթղթերի հետ կապված ճշտումներ անելու համար (իհարկե վճարովի):
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հյուրանոցը ո՞ր գումարից պետք է հաշվարկի շրջանառության հարկը

Կարեն. Խնդրում եմ պատասխանել. Հյուրանոցը հարկվում է շրջանառության հարկով և գործակալական պայմանագրերով աշխատում է սոց. փաթեթ սպասարկող տուրիստական ընկերությունների հետ, որոնք հանդես են գալիս որպես գործակալ և ստանում որոշակի միջնորդավճար, օրինակ 10%: Հյուրանոցը գործակալին դուրս է գրում հաշիվ, օրինակ 100 000 դր., բայց լրացում դաշտում նշում է միջնորդավճարի գումար` 10 000, վճարման ենթակա 90 000: Հյուրանոցը ո՞ր գումարից պետք է հաշվարկի իր շրջ. հարկը` 100 000-ից, թե՞ 90 000-ից:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր տոկոսադրույքով հաշվարկել շրջանառության հարկը

Սամվել. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Գործարանը ժամանակին արտադրել է մի քանի տեսակի արտադրանք, այժմ արտադրում է մի տեսակի արտադրանք և պահեստում կուտակված պաշարների (հումքեր, նյութեր և այլ օժանդակ նյութեր) մի զգալի քանակ ներկայիս արտադրության մեջ չեն օգտագործվում, և հանել ենք վաճառքի: Շրջանառության հարկի հաշվարկում այդ պաշարների վաճառքից առաջացած եկամուտները պետք է լրացնել առք ու վաճառքի՞ց (1%), թե՞ ակտիվների վաճառքից եկամուտները (10%): Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ-ում պետք է նշվի ողջ գումարը, թե՞ միայն միջնորդավճարը

201 Lilit. Հարգելի գործընկերներ, ուզում եմ ուղղել ձեզ հետևյալ հարցը: Տուրիստական ընկերությունը զբաղվում է տուր փաթեթների վաճառքով` գործակալության պայմանագրի հիման վրա: Կազմակերպության համար հասույթ է դիտվում միայն գործակալական միջնորդավճարը, սակայն խնդիր է առաջանում` կապված ՀԴՄ -ի կիրառման հետ: Հարցս հետևյալն է. ՀԴՄ-ում պետք է նշվի ողջ գումարը, թե՞ միայն միջնորդավճարը, և եթե նշենք ողջ գումարը, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հիմնավորել հարկը` միայն միջնորդավճարից գանձելու պայմանը: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Շատ շնորհակալ կլինեմ հարցին արձագանքելու դեպքում: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ցանկանում է ավելացնել նոր բաժին` ատամնաբուժարան

Arman. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք: ՍՊԸ զբաղվում է բժշկական գործունեությամբ, հարկվում է շրջանառության հարկով, ցանկանում է ավելացնել նոր բաժին` ատամնաբուժարան: Այդ դեպքում ի՞նչ հարկատեսակով է հարկվելու, և շահութահարկի հաշվարկ հանձնելու՞ եմ, թե՞ ոչ: Շնորհակալություն: