
Ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն
Հակոբ.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք. Ա/Ձ 2013թ. դարձել է շրջ. հարկ վճարող, բացի դրանից ուրիշ ի՞նչ հակատեսակ պետք է վճարի:

Շահույթի բաշխում
Նարինե.
Խնդրում եմ շտապ պատասխանել:
Հարցս վերաբերվում է շահույթի բաշխմանը: ՍՊԸ-ների մասին օրենքում գրված է, որ շահույթը բաշխվում է տարին մեկ անգամ: Ինձ հետաքրքրում է` շրջանառության հարկի հետ կապված արդյո՞ք կարող ենք շահույթը բաշխել եռամսյակը մեկ անգամ` հարկերը վճարելուց հետո:
Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը
Արամ.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հարկվում է շրջանառության հարկով: Համաձայն "Շրջանառության հարկի" մասին օրենքի տվյալ հարկատեսակով աշխատող կազմակերպությունները ազատվում են շուկայից ձեռքբերման դեպքում որպես հարկային գործակալ 11 տոկոս եկամտային հարկ պահելու պարտավորությունից: Հարց. այս դեպքում արդյո՞ք պարտադիր է գնման ակտերի կազմումը: Ի՞նչ կտա գնման ակտի առկայությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը: Նախապես շնորհակալություն:

Ընկերությունը դադարեցրել է գործունեությունը
Արմինե.
Եթե ընկերությունը 2 տարի գործարք չի արել, շրջանառությունը 0 է, միայն եկամտային հարկի հաշվարկ եմ ներկայացնելու, թե՞ շրջանառության հարկի զրոյական հաշվարկ էլ պետք է ներկայացնեմ:

ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է
Արսինե.
ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է և հանձնել է շրջանառության հարկի հաշվետվություն 1-ին եռամսյակի համար: Չուներ վարձու աշխատողներ:
Խնդրում եմ ասեք.
1. Դադարեցումից հետո ԱՁ-ն պե՞տք է հանձնի շրջանառության հարկի 0-ական հաշվետվություններ, թե՞ ոչ
2. Արդյո՞ք պետք է կատարի 5000-ական եկամտային հարկի վճարումները դադարեցումից հետո
Եթե հնարավոր է` նաև նշեք, թե որ օրենքով և որ հոդվածով է կարգավորվում:
Կանխավ շնորհակալություն:

ՍՊԸ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող
Անի.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե ՍՊԸ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող, ապա այդ դեպքում պե՞տք է պարտադիր հարկայինին ներկայացնի, թե ումից է գնվել ապրանքը, ինչքան է վճարվել, թե՞ միայն` ինչքանով է վաճառվել:
Նախապես շնորհակալություն:

Շուկայից ձեռքբերում կատարելու դեպքում
Ani.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Շրջանառության հարկի դեպքում, եթե շուկայից ձեռք բերում է արվում, ապա ի՞նչ հարկեր են առաջանում: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:

Ինչպե՞ս են հաշվարկվելու ԱՁ հարկերը
Տաթև.
Բարև Ձեզ: Խնդրում եմ մի քանի ցուցումներ, պարզաբանումներ տալ ինձ հետևյալի առնչությամբ. գրանցել եմ ԱՁ, զբաղվելու եմ թարգմանչական գործունեությամբ: Աշխատող չունեմ: Աշխատելու եմ հսկիչ-դրամարկղային մեքենայով: Ինձ տեղեկացրեցին հարկային տեսչությունում, որ աշխատելու եմ 5 տոկոսով, եթե անհատույց օգտագործման պայմանագիր կնքեմ, էլեկտրոնային հաշվետվություններ վարել անհրաժեշտ չէ, պետք է ընդամենը յուրաքանչյուր ամիս վճարել 5000-ական դրամ ԱՁ-ի եկամտային հարկ և տարեկան շրջանառության հարկ՝ եռամսյակային կտրվածքով: Ինձ անհասկանալի է, եթե ես նոր եմ գործունեություն իրականացնում, ինչպես հասկանամ տարեկան կտրվածով իմ հասույթը, որ բաժանեմ եռամսյակների ու վճարեմ, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը, իմ պարագայում, ինչպիսին պետք է լինի և ինչ կարգով պետք է վարեմ: Խնդրում եմ, ընդհանուր առմամբ, ինձ բացատրել, թե ինչպես, ինչ կարգով և ինչ վճարումներ ու հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Տուրիստական գործակալությունը վաճառում է տուր-փաթեթներ
Hasmik.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
տուրիստական գործակալությունը վաճառում է տուր-փաթեթներ, որտեղ ներառված է ավիատոմսի գումարը և գործակալության ծառայության վճարը: Շրջանառության հարկը ո՞ր գումարից է հաշվարկվում` ամբո՞ղջ տուր փաթեթի գնից, թե՞ ավիատոմսի արժեքը հանած գումարից: Կանխավ շնորհակալություն:

Ո՞ր դրույքաչափով կհաշվարկվի հարկը
Tatev.
Բարև, սիրելի հաշվապահներ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և վարձակալության է տվել շինությունը ՍՊԸ-ի: Շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափով պետք է հարկվեմ` 10% - վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, թե՞ 5 %` այլ գործունեության տեսակներից եկամուտներ:

Կազմակերպությունը դադարել է համարվել ԱԱՀ վճարող
Նարինե.
Սիրելի հաշվապահներ, Ա/Կ-ը այս տարի ԱԱՀ-ն փոխարինել է շրջանառության հարկով: Խնդրում եմ օգնեք` եթե մինչ այդ հարկային հաշիվները գրվում էր էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ից ազատվելու դեպքում ինչպե՞ս պետք է գրվեն այժմ հաշիվ-ապրանքագրերը, նկատի ունեմ` էլեկտրոնայի՞ն տարբերակով, թե՞ ձեռքով:

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի շրջանառության հարկ վճարող
Աննա.
Հարգելի հաշվապահներ, "Շրջանառության հարկի մասին" օրենքը կարդալով` ստացվում է հետևյալը. եթե կազմակերպության բաժնետեր է հանդիսանում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, ուրեմն 2013թ հունվարի 1-ից ԱԱՀ վճարող չենք համարվում և շրջանառության հարկ պետք է վճարենք, այո՞: Կանխավ շնորհակալություն արձագանքողներին:

Որտե՞ղ պետք է գրանցվեն հաշիվ-ապրանքագրերը
arman.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
"Շրջանառության հարկի մասին" օրենքով հարկ վճարողները առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր չեն վարում, սակայն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր (հաշիվ-ապրանքագրեր): Հարց` որտե՞ղ պետք է գրանցվեն հաշիվ-ապրանքագրերը, և ինչպե՞ս պետք է որոշվի հարկվող օբյեկտը: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:

Շրջանառության հարկի էլեկտրոնային հաշվետվություն
Սուրեն.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: 79 ձևով լրացրեցինք գրանցման հայտը, 86-ով եկամտային հարկի ամսական հաշվարկը: Ո՞ր ձևով պետք է ներկայացնել շրջանառության հարկի հաշվարկը: Շնորհակալություն:

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպություն
Գուրգեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
ինձ մոտ կա մի պարզաբանում ՊԵԿ նախագահի տեղակալի կողմից ստորագրված, համաձայն որի գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող ծառայությունների մատուցման գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող անձը "Շրջանառության հարկի մասին" ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված այլ պայմաններին բավարարելու դեպքում կարող է լինել շրջանառության հարկ վճարող: Տվյալ դեպքում ավիատոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է հանդիսանալ շրջանառության հարկ վճարող, իսկ եթե կազմակերպությունը միաժամանակ զբաղվում է նաև արտագնա տուրիզմով, "Շրջանառության հարկի մասին" ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված այլ պայմաններին բավարարելու դեպքում կարո՞ղ է լինել շրջանառության հարկ վճարող, եթե այո, ապա ո՞րը կդիտվի հարկվող շրջանառությունը (տուր փաթեթի ամբո՞ղջ արժեքը, թե՞ տուրիստական կազմակերպությանը հասանելիք վարձատրության գումարը): Նախապես շնորհակալություն:

Տուրիստական գործակալությունը հարկվում է շրջանառության հարկով
Լեո Լուսինյան.
Տուրիստական գործակալությունը հարկվում է շրջանառության հարկով: Հյուրանոցների ամրագրման դեպքում երբեմն ստիպված ենք ինքներս ստանալ գումարը հաճախորդից և այնուհետև փոխանցել հյուրանոցին: Գումարը մեծ է, բայց այդ գումարի միայն 5-10 %-ն է մեր շահույթը, որը հյուրանոցը փոխանցում է միայն ամբողջ գումարը ստանալուց և ծառայությունը մատուցելուց հետո: Հետ ստացված շահույթը նույնպես դիտվում է շրջանառություն, և ստացվում է` մենք երկու անգամ նույն գումարից պետք է շրջանառության հարկ տանք, որը գերազանցում է մեր շահույթը: Խնդրում եմ, հուշեք, թե ինչպես կարելի է վարվել նման պարագայում` առանց ԱԱՀ-ի անցնելու: Շնորհակալություն:

Արդյո՞ք պարգևավճարները հարկվում են
Հեղինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
1. Պարգևավճարները, հավելավճարները արդյո՞ք ենթակա են հարկման եկամտային հարկով:
2. Որո՞նք են համարվում պասիվ եկամուտներ:
3. Եթե ԱՁ-ն գործում է, կատարում է 5000 դրամ եկամտային հարկի վճարումները, սակայն դեռևս միայն ձեռքբերումներ է անում հետագայում արտադրանք թողարկելու համար և աշխատողներ չունի, այս դեպքում նա պարտավո՞ր է որևիցե հաշվետվություն ներկայացնելու, թե՞ ոչ: Նշեմ, որ ԱՁ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող:
Կանխավ շնորհակալություն:

Կարո՞ղ է ԱՁ-ն աշխատել շրջանառության հարկով
Hamest.
Եթե ԱՁ-ն ունի արտոնագրային վճար, զբաղվում է մանրածախ առևտրով և մատուցում է ինտերնետային ծառայություն, ապա կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկով:

Կարո՞ղ է ՊՈԱԿ-ը աշխատել շրջանառության հարկով
Կարինե.
Խնդրում եմ օգնեք: Կարո՞ղ է ՊՈԱԿ-ը աշխատել շրջանառության հարկով: Չենք գերազանցում ԱԱՀ-ի շեմը:

Եթե կազմակերպությունը ծառայություններ է մատուցում ոչ ռեզիդենտին
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե կազմակերպությունը ծառայություններ է մատուցում ոչ ռեզիդենտին, և նախորդ տարվա հասույթը չի կազմել 58.35 մլն դրամ, այդ դեպքում արդյո՞ք կազմակերպությունը շրջանառության հարկ վճարող է հանդիսանում: Եթե այո, այդ դեպքում ավելի ճիշտ չէ՞ դիմում ներկայացնել ՀՏ ԱԱՀ-ով հարկվելու համար, քանի որ ոչ ռեզիդենտին մատուցվող ծառայությունները հարկվում են 0-յական դրույքաչափով:
Վերջին մեկնաբանություններ