Author: Accountant.am

Վերջնահաշվարկ

Անահիտ․

Բարև ձեզ, խնդրում եմ ասել՝ հետևյալ պայմանների դեպքում որքա՞ն պետք է կազմի արձակուրդային վճարը․ ընդունվել եմ աշխատանքի 15.06.2023, դուրս եմ եկել աշխատանքից 10.07.2024, արձակուրդ ունեմ 24 օր, ընդհանրապես չեմ օգտագործել, աշխատավարձս 150 000 է, բայց 110 է գրանցված։ Եթե նշված տվյալները բավարար են, խնդրում եմ մոտավոր հաշվարկ կասե՞ք։

Հաշվետվությունը չի ուղարկվել

Արամ․

Բարև ձեզ: ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցվել է 17/05/2024 թվականին: Մայիս ամսին գործարք չի կատարվել, բայց մինչ այժմ զրոյական հաշվետվություն չի ուղարկվել մայիս ամսվա համար: Արդյո՞ք տույժ առաջանում է, և ի՞նչ պետք է անել ուղղելու համար: Կանխավ շնորհակալություն։

Կիսաֆաբրիկատների արտադրամաս

Սաթենիկ․

Բարև Ձեզ։ Բացում եմ կիսաֆաբրիկատների փոքր արտադրամաս։ Կոտլետներ, լանգետներ (հավ և տավար)։ Ինձ անհրաժեշտ է, որ մեկը զբաղվի սկզբնական թղթաբանությամբ, լոգոյով արդեն զբաղվում եմ։ Մնացած բոլոր հարցերը կազմակերպի օրենքի սահմաններում, ամեն ինչ ճիշտ, քանի որ դեռ ունեմ ինֆորմացիայի պակաս։

Աշխատանք freelance հիմունքով

Արմինե․

Ունեմ հիմնական աշխատանք, գրանցված աշխատող եմ։ Սակայն երբեմն կատարում եմ թարգմանության պատվերներ դրսից (freelance հիմունքով), տարեկան ընդամենը 1 000 USD։ Ի՞նչ քայլեր պետք է անեմ, որտե՞ղ գրանցվեմ՝ ԱՁ, թե՞ միկրոբիզնես/ինքնազբաղված։ Շնորհակալություն։

Լիզինգի ձևակերպումներ

Աշոտ․

Բարև ձեզ։ Ինձ ո՞վ կարող է օգնել լիզինգի ձևակերպումների հետ կապված հարցով։

Կազմակերպությունը լիզինգով ՀՄ է ձեռք բերել՝ կանխավճարով։ Կանխավճարը ՀԾ-ում ձևակերպել եմ Դտ 152 Կտ 252 11 000 000։ Լիզինգ տրամադրող կազմակերպությունը դուրս է գրել հետևյալ հաշիվները։

1․ Միջնորդավճարի հաշիվ 6 000 դր՝ ձևակերպել եմ դտ 713 Կտ 521
2․ Լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ, մեկ տողով ՀՄ արժեք 22 000 000, մյուս տողով մաքսազերծման ծախս 85 000
3․ Մեկնարկային վարձավճար 2 տողով, մեկում 11 000 000, մյուսում 42 000 + ԱԱՀ, և նույն հաշվի 3-րդ տողում տոկոսագումար՝ 33 000, իսկ լրացուցիչ տվյալներում գրված է, որ 24 000-ը վճարման ենթակա չէ
4․ Վարձավճար 2 տողով, տողերից մեկը ԱԱՀ-ով, իսկ 3-րդ տողում գրված է տոկոսագումար 101 000, լրացուցիչ տվյալներում գրված է՝ 74 000-ը վճարման ենթակա չէ։

Որ խնդրեմ կօգնեք ՀԾ ում ձևակերպումները տամ։

Միկրոձեռնարկատիրությունից անցում շրջանառության հարկի դաշտ

Քրիստինե․

Բարև Ձեզ, ցանկանում եմ իմանալ հետևյալ հարցի պատասխանը․ դիմել եմ Ա/Ձ-ի համար և դիմումը ներկայացրել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (դեռ 20 օր չի էլ անցել), և ոչ մի գործունեութուն չի կատարվել, սակայն տված օրվանից 1 օր հետո ինձ ասեցին, որ պետք է դիմումը փոխել և շրջանառության հարկի դիմում տալ, դա իմ կատարած գործունեությունից ելնելով։ Հիմա ավտոմատ կարո՞ղ եմ դա փոխել, թե՞ պետք է միկրոյի դադարեցում տալ, 0-ական հաշվետվություն ցույց տալ, նոր տված դիմումը փոխել։

Կիսաֆաբրիկատների արտադրություն

Արմ․

Բարև Ձեզ, կասե՞ք՝ տեղական ձեռքբերված թարմ մսից կիսաֆաբրիկատների արտադությունը (ԱՏԳԱԱ 1602) լիացենզավորման ենթակա գործունեություն է, թե՞ ոչ, կամ առհասարակ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ (սերտեֆիկատ, թույլտվություն և այլն)։ Նախապես շնորհակալ եմ։

Գրքերի վաճառք հեղինակի կողմից

Ավետիս․

Բարև Ձեզ։ Ես գրքի հեղինակ եմ և գիրք եմ տպագրել հրատարակչության միջոցով։ Մտադիր եմ գրքերս (որպես ֆիզ․ անձ) վաճառել գրախանութների միջոցով։ Ինչպիսի՞ հարկեր/տուրքեր պետք է վճարեմ։

Եկամտային հարկ գյուղացուց ձեռքբերում ունենալու ժամանակ

Իրինա․

Եթե հիմնադրամը դրամաշնորհային ծրագրի շրջանակում, աջակցության ծրագիր իրականացնելու նպատակով գյուղացուց գնել է մթերատու կենդանի, գյուղատնտեսական արտադրանք, արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ։ Եթե այո, ապա ի՞նչ դրույքաչափով է հարկվում։

Վարձակալության պայմանագրի կնքում

Հասմիկ․

Բարև Ձեզ, հարցս վերաբերվում է իրավաբանական անձ-իրավաբանական անձ միջև կնքվող վարձակալության պայմանագրին․

Արդյո՞ք կարող եմ նախօրոք կնքել վարձակալության պայմանագիր՝ ենթադրենք սեպտեմբերի 01-ին, պետական գրանցում ստանալով, սակայն այն վարձակալին հանձնել մի ամիս ուշ՝ ասենք հոկտեմբերի 01-ից։ Այսինքն ԱԱՀ-ն և եկամուտը հաշվեգրեմ սկսած հոկտեմբերից։

Այսինքն վարձակալության հանձման պահ է հանդիսանում պետական գրանցման ամսաթիվը՝ 01 սեպտեմբերի, թե՞ հոկտեմբերի 01-ը։

Տարբեր գործունեությունների կազմակերպում

Ավիկ․

1․ ՍՊԸ-ն ցանկանում է բացի 1 գործունեությունից զբաղվել մինչև 3-ից 4 տարբեր հարկման համակարգերով գործունեությամբ, հնարավո՞ր է։

2․ Հնարավո՞ր է մեկ անձի անունով գրանցել և՛ ՍՊԸ, և՛ ԱՁ։

Գործարքը գերազանցում է ԱԱՀ շեմը

Ելենա․

Բարև Ձեզ։ Մեր ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով։ Իրեն պատկանող անշարժ գույքը ուզում է վաճառել այլ կազմակերպությանը, որը աշխատում է ԱԱՀ-ով։ Այսպիսի հարց։ Մեր կողմից պետք դուրս գրվի հաշիվ վավերագիր, թե՞ հարկային հաշիվ։ Մեր կազմակերպության համար ԱԱՀ-ն կառաջանա 115 մլն․-ը գերազանցող գումարից։ Եթե դուրս գրեմ հարկային հաշիվ շենքի վաճառքի գնով (200 մլն․), ապա կառաջանա ԱԱՀ այդ գումարի 20%, որը ավել է օրենքով սահմանված ԱԱՀ-ից ((200 մլն-115 մլն․) գումարից)։ Խնդրում եմ Ձեր խորհուրդը այս հարցի լուծման համար։ Կանխավ շնորհակալ եմ։

Կազմակերպությունը վաճառում է ավտոմեքենան ֆիզ․ անձին

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե շրջ․ հարկով աշխատող ՍՊԸ-ն վաճառում է իր ավտոմեքենան ֆիզ. անձին, ապա պե՞տք է հաշիվ-վավերագիր դուրս գրել ու շրջ. հարկի հաշվարկում նոր գործունեություն ավելացնե՞լ, և ինչ-որ հարկային պարտավորություններ առաջանալու՞ են։

Ամենամյա արձակուրդները չեն օգտագործվել

Աննա․

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ ունենք աշխատակիցներ, որոնք չեն օգտագործել 2019-2020թթ. ամենամյա արձակուրդը: Արդյո՞ք ճիշտ է, որ 2023թ.դեկտեմբերի 01-ից օրենքը թույլ է տալիս չօգտագործված արձակուրդները միացնել այս տարվա հերթական արձակուրդին, և ո՞ր հոդվածի հղումով պետք է ձևակերպվի հրամանը: Կանխավ շնորհակալություն:

Մրգային օղիների արտադրություն

Տիգրան․

Բարև ձեզ, ուղղորդեք խնդրեմ: Ցանկանում եմ սկսել մրգային օղիների արտադրություն, ի՞նչ է պետք օրինական կազմմակերպման համար, լիցենզիա որտեղի՞ց ստանալ։ Ինձ հայտնի է միայն ՍՊԸ գրանցելը: Կանխավ շնորհակալ եմ։