
Կազմակերպությունը վաճառել է իր ավտոմեքենան ֆիզ. անձի
Քրիստինե.
Հարգելիներս, կազմակերպությունը 2010թ-ին վաճառել էր իրեն պատկանող ավտոմեքենան կանխիկ 540 000 դրամով ֆիզ.անձին, որի համար տրամադրել է վերջինիս ՀԴՄ կտրոն: Արդյո՞ք իրավունք ուներ ՍՊԸ-ն նման ձևով գործարք անելու:

Ա/Ձ վարձակալել է տարածք պատճենահանում իրականացնելու համար
Մարո.
Խնդրում եմ, ասեք՝ Ա/Ձ-ն վարձակալել է տարածք պատճենահանում իրականացնելու համար, ունի աշխատող, ի՞նչ հաշվետվություններ ունի ներկայացնելու, և ո՞րն է նրա առաջին քայլը գործունեությունը սկսելու համար:

Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի 27-րդ տող
Աիդա Ասլանյան.
Ցանկանում եմ իմանալ, ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի 27-րդ տողում ավելի կոնկրետ ի՞նչ է պահանջվում գրել, տարվա ընթացքում վճարած սոց. վճարնե՞րը, թե՞ եկամտահարկի նվազագույն վճարումների գումարը:
Շնորհակալություն:

ԱՁ տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ
Ռիփ.
Հարգելի հաշվապահներ, օրենսդրական փոփոխություններից հետո "Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետով փոխվել են հաշվետվության ներկայացման և սոց. վճարների վճարման ժամկետները:
3. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մայիսի 1-ից ոչ ուշ:
Անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող ապրիլի 15-ը լիազորված մարմին է ներկայացնում (մասնավորապես էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:
Հարցս հետևյալն է` 2011թ.-ի համար ԱՁ-ն տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը ե՞րբ պետք է ներկայացնի, և վճարման վերջնաժամկետը ո՞րն է:

Կազմակերպությունը արտադրանք է գնում ֆիզ. անձից
Էդգար Աբրահամյան.
Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. եթե ես ֆիզիկական անձ եմ և տանը կարում եմ դրոշներ, արդյո՞ք ես կարող եմ այն վաճառել խանութին, և դա խանութի հաշվապահությունը ինչպե՞ս կարող է գնել, որպեսզի թղթաբանական խնդիրներ չունենա: Նախապես շնորհակալություն:

Ավտոլվացման կետ
Գերաս.
Ես գրանցված եմ որպես Ա/Ձ, ունեմ ավտոլվացման կետ, որը հարկվում է հաստատագրված վճարով, և մեկ վարձու աշխատող: Ամսական ինչքա՞ն գումար պետք է վճարեմ հարկ և սոց.: Եվ եթե ես բացում եմ ամսի 20-ին, տարբրություն կա՞: Նախապես շնորհակալ եմ:

Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ
Մերի.
Խնդրում եմ ինձ օգնել: Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի մեջ նախկինում կար տող, որտեղ գրվում էր, թե որքան նվազագույն եռամսյակային վճարումներ ես կատարել, հետևաբար հաշվետու տարվա եկամտահարկն այդքանով նվազեցվում էր, ապա նոր գրվում ստացված թիվը ենթակա է վճարման, իսկ նոր ձևում հաշվարկի նման տող չկա: Չգիտեմ` ինչ անել, եթե չգրեմ վճարված գումարի թիվը, վճարման ենթակա եկամտահարկը մեծ կլինի, իսկ թե որտեղ գրել, չեմ գտնում:

Տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի 37-րդ տող
Դավիթ Ասատրյան.
Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ ամեն ամիս վճարել է 5000 դրամ եկամտահարկ (անունը դնենք կանխավճարներ, թե նվազագույն եկամտահարկ, միևնույն է), ապա ինչու՞ չպիտի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկում այն չերևա 60000 դրամ, ինչպես պնդում է հարկային տեսչությունը, չէ՞ որ այդ 37-րդ տողը կոչվում է "Եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկը", ցուցումներում էլ ասվում է •[37] տողում նշվում է նախորդ և հաշվետու տարիներում վճարված` եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկի գումարը (հաջորդ տարիներ փոխանցվող եկամտահարկի նվազագույն գումարը): Հարկայինը պնդում է, որ դա ուրիշ բանի մասին է: Ո՞վ է հանձնել այդ հաշվետվությունը, ինչպե՞ս է հանձնել... Կա՞ նախադեպ, որ ինչ-որ մի հարկային տեսչությունը ընդունել է այդ տողում գրվածը...

Ավտոլվացման կետի վերաբերյալ
Գերաս.
Բարև ձեզ: Մեկ հարց ձեզ. ես բացել եմ Ա/Ձ ավտոլվացման կետ ու հիմա ՀԴՄ-ն գրանցում են (արդեն 2 օր): Կարո՞ղ եմ մինչև ՀԴՄ-ն ինձ տալը աշխատացնեմ ավտոլվացման կետը: Եվ ևս մեկ հարց, եթե ՀԴՄ-ն ինձ վերադարցնեն ամսի 18-ին, և ես աշխատացնեմ ավտոլվացման կետը, հարկերը որքա՞ն և ե՞րբ պետք է մուծեմ: Ամբո՞ղջ ամսվանը: Խնդրում եմ ինձ օգնել:

Երեխայի խնամքի նպաստ
Արթուր.
Ա/Ձ դադարեցնում է իր գործունեությունը, արդյո՞ք նա կշարունակի ստանալ երեխայի խնամքի նպաստը` 18 000 դրամը:

Երեխայի խնամքի նպաստ ստանալու վերաբերյալ
Արթուր.
Ա/Ձ գնում է ֆիզ. արձակուրդ, իր տեղը ընդունում է աշխատող, օգտվում է 2 տարվա երեխայի արձակուդի խնամքից, 6 ամիս հետո դադարեցնում է գործունեությունը, ազատում աշխատողին: Արդյո՞ք նա կշարունակի ստանալ 18 000-ը: Հիմնավորեք պատասխանը ըստ օրենսդրության պահանջների:

ԱՁ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի
mariam.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ ասել` ԱՁ-ն մինչև մարտի 5 ինչ հաշվետվություններ պիտի ներկայացնի: Կանխավ շնորհակալություն:

Ֆիզ. անձը բեռնափոխադրում է իրականացնում կազմակերպության համար
Աստղիկ.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք մի հարցի, միայն թե ինչքան հնարավոր է սեղմ ժամկետում:
Մեր կազմակերպությունը մի անձի հետ պայմանավորվել է, և նա պետք է բեռ տեղափոխի Երևանից-Գյումրի` այն էլ մի անգամ և դրա համար պետք է ստանա 30000 դրամ: Խնդրում եմ ասեք` ինչպիսի պահումներ պետք է կատարվի նրա ստացած 30000-ից, ինչպիսի պայմանագիր պետք է կնքվի նրա հետ (քաղաքացիաիրավակա՞ն, թե՞ ծառայությունների մատուցման): Արդյո՞ք նրա համար պետք է տրվի հրաման և նրա համար պետք է ներկայացվի անհատական հաշվի բացման հայտ: Եթե կան էլի մանրամասներ, խնդրում եմ գրեք:
Կանխավ շնորհակալություն:

Եթե Ա/Ձ-ը լինում է թոշակառու
Թերեզա.
Բարև բոլորին: Իմ հարցը հետեվյալն է` խնդրում եմ, եթե կարող եք, օգնեք: Ես իմացել եմ, որ եթե Ա/Ձ-ը լինում է թոշակառու, ապա նրա կենսաթոշակը նաև կարելի է ներառել ծախսի մեջ: Խնդրում եմ ինձ ասեք` որտեղ կարող եմ կարդալ նման օրենք:

ԱՁ լուծարում
Միհրան.
Բարև Ձեզ։ 2010 թվականի հունիսի 21–ին ես դարձա ԱՁ համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվելու նպատակով, իսկ նույն ամսվա 28–ին դադարեցրի գործունեությունս` հանձնեցի պետ. ռեգիստրի վկայականս հարկային ծառայությանը` նախընտրելով աշխատանքը գործատուի մոտ։ Այդ 8 օրվա ընթացքում կատարել եմ 10000 ՀՀԴ պարտադիր սոց. վճար, ոչ մի այլ գումարային ելքեր կամ մուտքեր չեմ ունեցել, պայմանագրեր չեմ կնքել։ 2011 թվականին տարեկան հաշվետվություն եմ ներկայացրել ԱՊՏ – ին և սոցապ - ին:
Մի քանի օր առաջ գնացի, որ լուծարեմ ԱՁ–ն, որտեղ պարզեցի, որ Մանրամասն

ԱՁ տարեկան հաշվետվություններ
Անժելա.
Անհատ ձեռներեցի եկամտահարկի և տարեկան սոց.-ի նոր բլանկը ո՞ր կայքից կարող եմ բեռնել: Կանխավ շնորհակալ եմ:

Ֆիզ. անձը լիազորագրի հիման վրա կատարել է վճարումներ
Նանա.
Ֆիզ. անձը լիազորագրի հիման վրա կատարել է վճարումներ ընկերության անունից, չի հանդիսանում ընկերության աշխատակից: Տվյալ դեպքում ինչպե՞ս պետք է կատարել այդ գումարների վճարումը նրան: Նա պե՞տք է զեկուցագիր ներկայացնի ընկերության տնօրենին ու առհաշիվ գումարների մասին հաշվետվություն: Ելքի օրդերի վրա պե՞տք է անպայման նշվի նրա անձնագրային ու սոց. քարտի տվյալները, թե՞ ոչ: Պե՞տք է լիազորագրի օրինակը կցել գործերին: Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել գործունեություն չծավալելու դեպքում
Aneta.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հանդիսանում եմ ԱՁ, բայց ոչ մի գործունեություն չեմ ծավալում, ամսական վճարում եմ 5000 դրամ: Խնդրում եմ պատասխանեք, թե ինչպիսի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ:

Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս
Սրբուհի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս, ինձ տարածքի վարձակալության պայմանագրի ձև է անհրաժեշտ: Պայմանագիրը պետք է նոտարով վավերացնեմ և կադաստրում վարձակալության վկայական վերցնեմ, նոտար և կադաստր ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ, ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Եկամտահարկի գումարը 10 տոկոս է չէ՞ կազմում, եկամտահարկի գումարը վճարում և եռամսյակային հաշվետվությամբ ներկայացնում եմ ես, թե՞ կազմակերպությունը: Շատ շնորհակալություն srbuhy շնիկ mail.ru

Եկամտահարկի հաշվարկ
Էդվարդ.
Հարգելի հաշվապաներ, բացել եմ Ա/Ձ-ն 2011թ.-ի փետրվար ամսին: ԱԱՀ-ով չեմ հարկվում: Ունեցել եմ 2.301.880 դրամ շրջանառություն: Փաստաթղթավորված ծախսերս 681.349 դրամ է: Քանի որ տվյալ տարվա համար ըստ օրենքի եկամտահարկի կանխավճարներ չպետք է կատարեի, միայն չփաստաթղթավորված ծախսերի համար յուրաքանչյուր ամիս վճարել եմ 11%` ընդամենը 178.259 դրամ եկամտահարկ: ՀԴՄ չունեմ: Խնդրում եմ բացատրել` արդյոք պետք է վճարեմ այլ գումար եկամտահարկի համար, եթե այո, ապա ինչքա՞ն, կամ ինչպե՞ս հաշվարկեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ