
Համակարգիչների վերանորոգման կենտրոն
Կարեն Մարգարյան.
Բարև Ձեզ:
Ես ցանկանում եմ բացել համակարգիչների վերանորոգման կենտրոն: Արդեն ունեմ բացած Ա/Ձ: Խնդրում եմ, կարո՞ղ եք ասել, թե որոնք են իմ կատարվելիք հաջորդ քայլերը, կամ ընդհանրապես ու՞մ կամ ու՞ր կարելի է դիմել նման հարցերով:
Կարծես թե այս խնդիրը կոչում են «բիզնես պլան»
Կանխավ շնորհակալ եմ ...

Վարսավիրական ծառայությունների մատուցում
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, ես Ա/Ձ եմ և ունեմ վարսավիրանոց,այն աշխատում է հաստատագրված վճարով, արդյո՞ք ես պետք է հաշիվ-ապրանքագիր վերցնեմ, օրինակ, երբ ներկեր եմ գնում, և արդյո՞ք պետք է շրջանառություն հանեմ ամսվա կտրվածքով: Խնդրում եմ խորհրդի կարգով օգնեք, թե ինչպիսի հաշվապահական փաստաթղթեր վարեմ: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել
Ani.
Ա/Ձ-ը, որն աշխատում է հանրային սննդի ոլորտում, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի:

Հայտարարագրի լրացման հետ կապված
Արփինե.
Եթե ֆիզիկական անձի տարեկան եկամտահարկի պարզեցված ձևում 33-րդ տողը ավելի մեծ է, քան 32-րդ տողը, ապա տող 34-ում գրու՞մ ենք 33-րդ տողի թիվը: Իսկ 36-րդ տողը պարտադի՞ր է լրացնել: Նախապես շնորհակալություն:

Ճշգրտված հաշվետվության ներկայացում
Թերեզա.
Բարև բոլորին, սիրելի կոլեգաներ: Ես ներկայացրել եմ Ա/Ձ սոց.-ի տարեկան սխալ հաշվետվություն: Կարո՞ղ եմ ճշտված հաշվետվություն ներկայացնել և մինչև ե՞րբ:

Ինչպե՞ս գրանցվել որպես Ա/Ձ
ԴԻՆԱ.
Ողջույն:
Խնդրում եմ ասեք` ինչ հաջորդականությամբ և ինչպես պետք է դառնալ Ա/Ձ: Խնդրում եմ ասեք նաև, թե ինչ հաշվետվություններ է ներկայացնում Ա/Ձ-ն:

Ծախսերի և եկամուտների հաշվառում
Արթուր.
Խնդրում եմ պատասխանել. ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ն ինչպե՞ս է վարում ծախսերի և եկամուտների հաշվառումը և ի՞նչ գրքեր է վարում:

Ա/Ձ կողմից ներկայացվող հաշվետվություններ
Էդգար.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել այս հարցին` Ա/Ձ-ն բացի տարեկան եկամտահարկի հաշվետվությունից պե՞տք է նաև ներկայացնի եռամսյակային հաշվետվություն:
Շնորհակալություն:

Պատճենահանման ծառայությունների մատուցում
Արթուր.
Բարև ձեզ: Ես պատրաստվում եմ յոթ քառակուսի մետրը չգերազանցող տաղավարում պատճենհանման (xerox) և (print) ծառայություններ մատուցել: Խնդրում եմ ինձ ասել, թե ինչ հարկատեսակներ և պարտադիր վճարներ պետք է մուծեմ, և դրանք ինչպես են հաշվարկվելու ու ինչքան են կազմելու, եթե գրանցվելու եմ որպես անհատ ձեռնարկատեր:

Ինչպե՞ս է կատարվում եկամտահարկի և սոցիալական վճարների հաշվարկը ԱՁ-ի համար
Արթուր.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք` ինչպես է կատարվում եկամտահարկի և սոցիալական վճարների հաշվարկը ԱՁ-ի համար: Եթե հաշվարկվում է, օրինակ, տարվա համար 70000 սոց. վճար, ապա տարվա ընթացքում ԱՁ-ի կողմից մուծված 60000-ը (ամսական 5000) հանվու՞մ է 70000-ից մուծման ժամանակ: Եվ արդյո՞ք եկամտահարկը և սոց. վճարի հաշվարկները տրվում են առանձին-առանձին և միմյանց հետ որևէ կապ չունեն:

Եկամուտների տարեկան հայտարարագիր
Անի.
Խնդրում եմ պարզաբանել, թե ին՞չ է գրվելու Ա/Ձ-ի եկամտահարկի տարեկան հայտարարագրի 36 տողում կամ ինչու՞ չի գրվելու:

Ինչպիսի՞ հարկեր կառաջանան
zara.
Եթե ֆիզիկական անձն կազմակերպությունից ձեռք է բերել ապրանք, դուրս է գրվել հարկային հաշիվ, ինչպիսի՞ հարկեր կառաջանան կազմակերպության համար:

Ա/Ձ հղիության և ծննդաբերության նպաստ
Լիանա.
Ի՞նչ բանաձևով է հաշվարկվում Ա/Ձ հղիության նպաստը։

Վաճառք փոխանցումով
Հրանտ.
Բարև բոլորին:
Հարցս հետևյալն է. ԱԱՀ-ի դաշտում աշխատող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ արդյոք ֆիզ. անձին բանկային փոխանցման հիման վրա հաշիվ-ապրանքագրով ապրանք վաճառել:
Խնդրում եմ օգնեք:

Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկ
Անի.
Խնդրում եմ օգնել հաշվելու Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկը, եթե Ա/Ձ-ն փաստացի մուծել է 100000 գումար, իսկ եռամսյակային հաշվետվություններում աշխատավարձի և առանց հիմնավորող փաստաթղթերի (11%) հաշվարկված եկամտահարկի գումարը կազմում է 40000, տարեկան հաշվետվությունում (տող 36) որպես մուծված գումար գրվելու՞ է 60000, կամ այդ 40000-ը որտե՞ղ է երևալու:

ԱՁ-ի վկայական
Աստղիկ.
Ես ինչպե՞ս կարող եմ ստանալ ԱՁ-ի վկայական Երևան քաղաքում, եթե գրանցված եմ հանրապետության որևէ մարզում:

Ծախսի հիմնավորում
Ժաննա Գ.
Խնդրում եմ պատասխանեք, եթե Ա/Ձ-ը ապրանք է ձեռք բերում, փոխարենը տալիս են հդմ և ոչ հ/ֆ, ես կարո՞ղ եմ չեկը ընդունել որպես հիմք և կազմել միակողմանի հ/ֆ: Նախապես շնորհակալություն:

Ա/Ձ-ի վերաբերյալ
Լևոն.
Արդյո՞ք հնարավոր է Ա/Ձ-ին անուն դնել և ինչպե՞ս:

Ա/Ձ-ի տարեկան եկամուտների հայտարարագիր
Արփինե.
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ի տարեկան եկամուտների պարզեցված ձևում արդյոք ծախսագրվու՞մ են եկամտահարկի 11%-ը և սոց. մուծումները, ինչպես նաև այն ամիսների համար, երբ եկամուտ չի ունեցել, անձնական նվազեցում չի՞ կատարվում:
Եկամտահարկը ծախսագրվու՞մ է տարեկան եկամուտների հայտարարագրում:
Նախապես շնորհակալություն:

Ա/Ձ-ն գործում է 2010-ի հոկտեմբեր ամսից
Էդգար.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ա/Ձ-ն գործում է 2010թ. հոկտեմբեր ամսից, աշխատում եմ միջնորդավճարով, ստանում եմ միջնորդավճար, փոխանցել եմ միայն սոց. վճարները (5 000 դրամ ամսական), բայց հարկային փոխանցումներ չեմ կատարել: Խնդրում եմ ինձ ասել` միջնորդավճարի քանի՞ տոկոսը ես պետք է փոխանցեմ հարկային և ի՞նչ ժամանակահատվածում:
Վերջին մեկնաբանություններ