Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վարսավիրանոցը ի՞նչ տարեկան հաշվետվություններ է հանձնում

Արմինե. Հարգելիներս, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում` վարսավիրանոցը ի՞նչ տարեկան հաշվետվություններ է հանձնում, և եթե նույն ԱՁ-ն նաև հարսանեկան պարագաների վաճառքով է զբաղվում, ի՞նչ պիտի հանձնի այդ դեպքում: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Խանութը զբաղվում է պտուղ-բանջարեղենի վաճառքով

Նարինե. Մենք բացել ենք 22 ք.մ. տարացք ունեցող խանութ, որը զբաղվում է պտուղ-բանջարեղենի վաճառքով: Խնդրում եմ ասեք, որտեղի՞ց կարող ենք իմանալ` միրգ-բանջարեղենից բացի ուրիշ ինչ կարող ենք վաճառել (հաց, մակարոնեղեն...): Եթե ոչ` ինչ փաստաթղթեր պետք է հավաքել: Եվ էլի մի հարց` ի՞նչ հաշվետվություն (եկամտահարկ, վիճ. ծառայություն...) պետք է հանձնել, եթե Ա/Ձ-ից բացի աշխատող չկա: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ լուծարում

Մարինե. Հարգելի հաշվապահներ, իմ անունով բացվել է ԱՁ 2011թ փետրվար ամսին: Աշխատել է 2 ամիս և այլևս չի աշխատել: Աշխատացնող անձը քաղաքից բացակայում է և հրաժարվում է օգնելուց: Եվ քանի որ ԱՁ-ն իմ անունով է, ցանկանում եմ լուծարել և ազատվել ցանկացած հետագա պրոբլեմներից: ՀՏ-ում ասեցին, որ սոցապ պարտք կա կուտակված, և նաև գրանցված են 2 ամսվա ՀԴՄ-ի թվերը: Պետ. ռեգիստրում արդեն դադարեցրել եմ գործունեությունը: Սոցապ գումարը կփոխանցեմ հաշվեհամարին: Հաշվետվությունների հարցում եմ դժվարանում, ի՞նչ հաշվետվություն ներկայացնեմ, և արդյո՞ք բավական է ՀԴՄ-ի տվյալները ունենալը: Նաև վարձակալման վճարը գիտեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կոմունալ վճարումների կատարում վարձատու ֆիզ. անձի կողմից

Ata. Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է: ՍՊԸ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից, կոմունալ վճարները մինչև օրս անվանափոխված չէ, այսինքն ֆիզ. անձի անունով է: Պե՞տք է արդյոք եկամտահարկի հաշվետվությունում վարձակալական վճարի 10 տոկոս հաշվարկել և վճարել բյուջե: Ինձ թվում է, որ պետք չէ, քանի որ ֆիզ. անձի անունով են կատարվում վճարումները, սակայն կասկածում եմ և խնդրում եմ օգնեք ինձ: Շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Որպես ԱՁ գրանցվելու համար

Մարիետա. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել: Ես ուզում եմ հարսանյաց զգեստների սրահ բացել: Ինքս հանդիսանալով անհատ ձեռներեց` կարո՞ղ եմ արդյոք ինքս աշխատել իմ խանութում, եթե դժվար չէ` ասեք իմ քայլերը, ի՞նչ պետք է անեմ ես ԱՁ բացելու և օրինական աշխատելու համար:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Գումարի ելքագրման վերաբերյալ

Հայկ. Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն դրամարկղի գիրք չի վարում, այս դեպքում աշխատավարձի վճարումը կամ այլ ելքերը ի՞նչ փաստաթղթով կարող է կատարվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՁ հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Անի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք ճիշտ կողմնորոշվելու համար: Ես Ա/Ձ եմ և 2 ամսական հղի եմ, ինքս աշխատում եմ իմ կազմակերպությունում: Սակայն իմ նախորդ տարին ես եկամուտ չեմ ունեցել և աշխատել եմ վնասով: Ինձ կարո՞ղ եք ասել` ինչպե՞ս կհաշվարկվի իմ հղիության նպաստը, և հնարավո՞ր է արդյոք ինքս ինձ նշանակել տնօրեն և աշխատավարձ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրք վարելու հետ կապված

Arsen. Ողջույն: Ըստ օրենքի ԱՁ-ն պարտավոր չէ վարել դրամարկղային գիրք: Այդ դեպքում որտե՞ղ է երևում իմ վճարած վարձավճարը, կամ երբ եմ տվել աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը անվարձահատույց տարածք է տրամադրել ընկերությանը

Լենա. Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ֆիզիկական անձը անժամկետ պայմանագրով անվարձահատույց տարածք է տրամադրել ընկերությանը: Ընկերությունը տարածքի համար ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ ֆիզիկական անձի հետ կնքել է պայմանագիր

Ալեքս. Խնդրում եմ օգնել: ՍՊԸ ֆիզիկական անձի հետ կնքել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, այս դեպքում սոցապին պե՞տք է արդյոք ներկայացնել հաշվետվություն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր են առաջանում

Անի. Բարև, հարգելի հաշվապահներ: Չէի՞ք ասի՝ ինչ հարկեր են առաջանում ծառայություն մատուցելու համար ֆիզ. անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելիս: Իմ իմանալով՝ 10 տոկոս եկամտահարկ, սոց. հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Ավելացնեմ, որ պայմանագիրը իրենից ներկայացնում է բեռնափոխադրման պայմանագիր կազմակերպության և ֆիզ անձ հանդիսացող Կապալառուի միջև: Կապալառուն իր մեքենայով մեր արտադրանքը պետք է հասցնի ՌԴ-ում գտնվող գնորդ կազմակերպությանը, և այդքանով պայմանագիրը ավարտվում է: Բեռնափոխադրողին վճարվելիք գումարը կազմում է 1 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը, խնդրում եմ օգնել նաև ձևակերպումների հարցում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ինչպե՞ս վարել հաշվապահական հաշվառումը

Ժաննա. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել մի հարցում: ԱՁ-ն ինչպիսի՞ հաշվապահություն է վարում: Ի՞նչն է պարտադիր, ինչը` ոչ (ի՞նչ տեսակի հաշվետվություններ, գրքեր...): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից

Կարինե. Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից, կա նոտարական վավերացում և կադաստրային գրանցում, պայմանագրի մեջ նշված կոմունալ ծախսերը կատարում է վարձակալը: Բայց վարձակալը որպես բաժանորդ գրանցված չէ, այս դեպքում ես կարո՞ղ եմ կոմունալ ծախսերը դիտել որպես կազմակերպության ֆինանսական ծախսեր` բնականաբար շահութահարկից չնվազեցվող:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Շինանյութի վաճառք իրականացնելու համար

Դավիթ. Բարև ձեզ, հարգարժան հաշվապահներ, խնդրում եմ խորհուրդ տաք: ԱՁ եմ, ունեմ սննդի խանութ, ունեմ բանկային հաշիվ և կնիք: Կարո՞ղ եմ շինանյութի վաճառք իրականացնեմ նույն ԱՁ-ով: Եթե այո, ինչպե՞ս եմ դա կատարում և ձևակերպում հարկայինում: Ձեռքբերումներս հաշիվ-ապրանքագրով են: Որևիցե գիրք պե՞տք է գրանցումների համար: Սա իմ էլեկտրոնային հասցեն է, գրեք, խնդրեմ, կանխավ շնորհակալ եմ: d19742004 շնիկ mail.ru
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացում ԱՁ կողմից

Արմինե. Բարև, հարգելի հաշվապահներ: Հարցս հետեվյալում է կայանում: Ա/Ձ -ն աշխատելու ժամանակաընթացքում է գրանցվել որպես Ա/Ձ: Նա իր գրքույկում պետք է ինքնուրու՞յն լրացնի, որ աշխատում է համատեղությամբ: Խնդրում եմ օգնեք:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ֆիզիկական անձի հետ կնքել է գույքի առուվաճառքի պայմանագիր

Տաթև. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ֆիզիկական անձի հետ կնքել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Այս դեպքում ընկերությունը հանդիսանում է հարկային գործակալ և վճարում է 10 տոկոս եկամտահարկ ֆիզիկական անձի փոխարեն: Հարց 1. Եկամտահարկի գումարը հաշվարկվում է ֆիզիկական անձին վճարվելի՞ք գումարի նկատմամբ (+10%), թե՞ նվազեցվում է նրան վճարվելիք գումարից (-10%): Հարց 2. Ի՞նչ տարբերություն կա ֆիզիկական անձի հետ կնքվող գույքի առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի միջև:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ-ն

Նունե. Խնդրում եմ պատասխանել, թե երբ է առաջին հաշվետվություն ներկայացնում ԱՁ-ն, ինչ հաճախականությամբ, ինչ հաշվետվություններ և ինչ կառույցների: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն փոխել է իր անձնագիրը

Աշխեն. Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն փոխել է իր անձնագիրը: Այս դեպքում անհրաժե՞շտ է արդյոք հարկային տեսչությունում տեղյակ պահել այդ մասին, և արդյո՞ք ժամկետ կա սահմանված տեղյակ պահելու վերաբերյալ, քանի որ 2 ամիս է, ինչ փոխել է անձնագիրը: Կանխավ շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն աշխատող գրանցելու համար հայտ է ներկայացրել սոցապ

Սրբուհի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն աշխատող գրանցելու համար հայտ է ներկայացրել սոցապ, այնտեղ պարզվել է, որ ԱՁ իր համար հայտ չի ներկայացրել: Ասացին, որ ԱՁ-ի հայտը տուգանքով ներկայացնենք, բայց ԱՁ-ն բոլոր իր վճարումները կատարել է, խոսքը ԱՁ ամսական 5000 դրամ սոց.վճարների մասին է: Ինչքա՞ն տուգանք է հասնում ԱՁ-ին հայտը չներկայացնելու համար: ԱՁ-ն գործում է 1 տարի 4 ամիս և կարո՞ղ է որևէ կերպ խուսափել այդ տուգանքից: Ես լսել եմ, որ հիմա հայտի համար տուգանք չի հասնում, խնդրում եմ գրեք օրենքը, որտեղ կարող եմ կարդալ այս մասին, շատ շնոորհակալ եմ: