Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Համակարգիչների վերանորոգման կենտրոն

Կարեն Մարգարյան. Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ բացել համակարգիչների վերանորոգման կենտրոն: Արդեն ունեմ բացած Ա/Ձ: Խնդրում եմ, կարո՞ղ եք ասել, թե որոնք են իմ կատարվելիք հաջորդ քայլերը, կամ ընդհանրապես ու՞մ կամ ու՞ր կարելի է դիմել նման հարցերով: Կարծես թե այս խնդիրը կոչում են «բիզնես պլան» Կանխավ շնորհակալ եմ ...
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Վարսավիրական ծառայությունների մատուցում

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, ես Ա/Ձ եմ և ունեմ վարսավիրանոց,այն աշխատում է հաստատագրված վճարով, արդյո՞ք ես պետք է հաշիվ-ապրանքագիր վերցնեմ, օրինակ, երբ ներկեր եմ գնում, և արդյո՞ք պետք է շրջանառություն հանեմ ամսվա կտրվածքով: Խնդրում եմ խորհրդի կարգով օգնեք, թե ինչպիսի հաշվապահական փաստաթղթեր վարեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հայտարարագրի լրացման հետ կապված

Արփինե. Եթե ֆիզիկական անձի տարեկան եկամտահարկի պարզեցված ձևում 33-րդ տողը ավելի մեծ է, քան 32-րդ տողը, ապա տող 34-ում գրու՞մ ենք 33-րդ տողի թիվը: Իսկ 36-րդ տողը պարտադի՞ր է լրացնել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ճշգրտված հաշվետվության ներկայացում

Թերեզա. Բարև բոլորին, սիրելի կոլեգաներ: Ես ներկայացրել եմ Ա/Ձ սոց.-ի տարեկան սխալ հաշվետվություն: Կարո՞ղ եմ ճշտված հաշվետվություն ներկայացնել և մինչև ե՞րբ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ կողմից ներկայացվող հաշվետվություններ

Էդգար. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել այս հարցին` Ա/Ձ-ն բացի տարեկան եկամտահարկի հաշվետվությունից պե՞տք է նաև ներկայացնի եռամսյակային հաշվետվություն: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Պատճենահանման ծառայությունների մատուցում

Արթուր. Բարև ձեզ: Ես պատրաստվում եմ յոթ քառակուսի մետրը չգերազանցող տաղավարում պատճենհանման (xerox) և (print) ծառայություններ մատուցել: Խնդրում եմ ինձ ասել, թե ինչ հարկատեսակներ և պարտադիր վճարներ պետք է մուծեմ, և դրանք ինչպես են հաշվարկվելու ու ինչքան են կազմելու, եթե գրանցվելու եմ որպես անհատ ձեռնարկատեր:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում եկամտահարկի և սոցիալական վճարների հաշվարկը ԱՁ-ի համար

Արթուր. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք` ինչպես է կատարվում եկամտահարկի և սոցիալական վճարների հաշվարկը ԱՁ-ի համար: Եթե հաշվարկվում է, օրինակ, տարվա համար 70000 սոց. վճար, ապա տարվա ընթացքում ԱՁ-ի կողմից մուծված 60000-ը (ամսական 5000) հանվու՞մ է 70000-ից մուծման ժամանակ: Եվ արդյո՞ք եկամտահարկը և սոց. վճարի հաշվարկները տրվում են առանձին-առանձին և միմյանց հետ որևէ կապ չունեն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ հարկեր կառաջանան

zara. Եթե ֆիզիկական անձն կազմակերպությունից ձեռք է բերել ապրանք, դուրս է գրվել հարկային հաշիվ, ինչպիսի՞ հարկեր կառաջանան կազմակերպության համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Վաճառք փոխանցումով

Հրանտ. Բարև բոլորին: Հարցս հետևյալն է. ԱԱՀ-ի դաշտում աշխատող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ արդյոք ֆիզ. անձին բանկային փոխանցման հիման վրա հաշիվ-ապրանքագրով ապրանք վաճառել: Խնդրում եմ օգնեք:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկ

Անի. Խնդրում եմ օգնել հաշվելու Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկը, եթե Ա/Ձ-ն փաստացի մուծել է 100000 գումար, իսկ եռամսյակային հաշվետվություններում աշխատավարձի և առանց հիմնավորող փաստաթղթերի (11%) հաշվարկված եկամտահարկի գումարը կազմում է 40000, տարեկան հաշվետվությունում (տող 36) որպես մուծված գումար գրվելու՞ է 60000, կամ այդ 40000-ը որտե՞ղ է երևալու:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծախսի հիմնավորում

Ժաննա Գ. Խնդրում եմ պատասխանեք, եթե Ա/Ձ-ը ապրանք է ձեռք բերում, փոխարենը տալիս են հդմ և ոչ հ/ֆ, ես կարո՞ղ եմ չեկը ընդունել որպես հիմք և կազմել միակողմանի հ/ֆ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի տարեկան եկամուտների հայտարարագիր

Արփինե. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ի տարեկան եկամուտների պարզեցված ձևում արդյոք ծախսագրվու՞մ են եկամտահարկի 11%-ը և սոց. մուծումները, ինչպես նաև այն ամիսների համար, երբ եկամուտ չի ունեցել, անձնական նվազեցում չի՞ կատարվում: Եկամտահարկը ծախսագրվու՞մ է տարեկան եկամուտների հայտարարագրում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն գործում է 2010-ի հոկտեմբեր ամսից

Էդգար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ա/Ձ-ն գործում է 2010թ. հոկտեմբեր ամսից, աշխատում եմ միջնորդավճարով, ստանում եմ միջնորդավճար, փոխանցել եմ միայն սոց. վճարները (5 000 դրամ ամսական), բայց հարկային փոխանցումներ չեմ կատարել: Խնդրում եմ ինձ ասել` միջնորդավճարի քանի՞ տոկոսը ես պետք է փոխանցեմ հարկային և ի՞նչ ժամանակահատվածում: