
Չօգտագործված արձակուրդի օրեր
Սաթեն․
Խնդրում եմ պատասխանեք: Աշխատակցի աշխատանքից ազատման դեպքում նրան չտրամադրված արձակուրդների համար վերջնահաշվարկում քանի՞ օր հաշվեմ, եթե դրանք վերաբերվում են 2006, 2007, 2009, 2011 տարիներին (6-օրյա աշխ. գրաֆիկ), այսինքն հիմք ընդունեմ ներկայիս գործող աշխատանքային օրենսգիրքը, թե՞ համապատասխան տարիներինը։

Արդյո՞ք օգնությունը հարկվում է
Լիլիթ․
Բարև Ձեզ: Գործատուն ցանկանում է հիվանդ աշխատակցին դրամական օգնություն տրամադրել: Կասե՞ք խնդրեմ՝ հարկվու՞մ է արդյոք այդ օգնությունը և երևում է որևէ հաշվետվության մեջ: Կանխավ շնորհակալ եմ:

Սոց․ վճար դեկրետում գտնվողի համար
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հասարակական կազմակերպությունը մեկ տարվա ծրագիր է շահել, և աշխատանքի ենք ընդունել հոգեբան, ով հիմա երեխայի է սպասում։ Ծրագրի ավարտից հետո, երբ աշխատողը գտնվի երեխայի խնամքի արձակուրդում, ՀԿ-ի նախագահը պետք է ամեն ամիս 3 000 դրամ սոց վճար անի չէ՞ տվյալ աշխատողի համար։ Բայց այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ կազմակերպությունը միջոց չունի վճարելու։ ՀԿ -ն զբաղվում է հատուկ խնամքի երեխաների ծառայությամբ: Իրավունք ունե՞նք խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցին ազատել։ Եվ մի հարց էլ՝ ֆիզի գումարը, եթե տվյալ ամսվա եկամտային հարկը չի բավականացնում, կարո՞ղ եմ երկու կամ երեք ամսում վճարել: Շնորհակալ եմ։

Հաշվետվությունը չի գրանցվում
Աննա․
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է: Աշխատողը, որը գրանցված էր որպես ծառայություն մատուցող (քաղաքացիաիրավական պայմանագրով) մահացել է հունվարին և մահվան օրը ազարվել աշխատանքից: Հունվար ամսվա աշխատավարձի հաշվետվության մեջ լրացրել եմ այդ աշխատողի աշխատավարձի չափը, բայց հաշվետվությունը չի գրանցում սխալի պատճառով: Գրում է, որ հնարավոր չէ այդ անձի համար ներկայացնել անձնավորված հաշվարկ, պետք է դադարեցնել իրավահարաբերությունը այդ ֆիզ անձի հետ: Խնդրում եմ հուշեք՝ ո՞նց վարվեմ: Կանխավ շնորհակալություն:

Ուսումնական արձակուրդ
Հասմիկ․
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում․ Ես աշխատում եմ և սովորում, շուտով իմ ԹԵԶ-ի նախապաշտպանությունն է, ցանկանում եմ գնալ ուսումնական արձակուրդ, սակայն ինձ ասում են, որ այս տարվա ամենամյա արձակուրդը չեմ գնացել և ուսումնական չեմ կարող գնալ, պետք է գնամ ամենամյա արձակուրդ։ Խնդրում եմ Ձեզ ինձ ասել՝ արդյո՞ք ինձ հասնում է ուսումնական արձակուրդ և քանի օր, և արդյո՞ք եթե գործատուս համաձայն է՝ կարող եմ նաև վճարվել ուսումնական արձակուրդի համար։ Նախապես շնորհակալ եմ։

Гербовый сбор
Екатерина.
Добрый день! Подскажите, пожалуйста, правильно ли я понимаю, что если у сотрудника зарплата к начислению 102 000 драма, то гербовый сбор за него платит организация - работодатель в размере 3 000 драм? Так как 102 000 - 20 400 (НДФЛ)-5 100 (соцвзнос) - 3 000 (предполагаемый гербовый)=73 500, что меньше минимальной зарплаты в 75 000 драм?

Գրանցման հայտի փոփոխություն
Gegham Bagrazyan.
Հարգելիներս, կարո՞ղ եք ասել գրանցման հայտի վերաբերյալ՝ եթե աշխատողը ընդունված է աշխատանքի 1 դրույք, և ներակայացվել է գրանցման հայտ, և նրա վրա հետագայում դրվում է այլ աշխատանք կամ հավելում 25-50 տոկոսի չափով, կա հրաման, պե՞տք է արդյոք այդ հավելումի կամ աշխատավարձի համար ներկայացնել գրանցման հայտ։

Գործուղում օտարերկրյա պետություններ
Աննա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ գործուղում օտարերկրյա պետություններ մեկնողների վճարման կարգը, եթե ոչ բյուջետային է։ Կանխավ շնորհակալ եմ։

Դրոշմանիշային վճար 2023
Վազգեն․
Բարև Ձեզ։ Դրոշմանիշային վճարի դրույքաչափերը 2023-ին չեն փոխվել, չէ՞։ Եվ սոց․ վճար չվճարող աշխատողի նվազագույն կեղտոտ աշխատավարձը կլինի 95 630 դրամ։

Եկամտային հարկի հաշվետվության լրացման կարգ
Արթուր․
Եթե աշխատողի համար հաշվարկվել և վճարվել է արձակուրդային հունվար ամսվա մեջ, բայց փետրվար ամսվա համար, ապա ո՞ր ամսվա հաշվետվության մեջ պետք է ներկայացնեք։

Փոխվել է տնօրենը
Վերոնիկա․
Խնդրում եմ ասեք՝ եթե տնօրենը փոխվել է, կարելի՞ է էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում թողնել լիազորը և միայն նոր օգտվող գրանցվել։

ՀԿ-ն բացվել է 2022թ.-ի հունվարին
Գոհար․
Բարև, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ ինձ օգնեք։ ՀԿ-ն բացվել է 2022թ.-ի հունվարին և սեպտեմբեր ամսին մեկ ծրագիր է ունեցել ու դեռ գումարը չի սպառել։ Աշխատող չկա, բայց տնօրենին պե՞տք է գրանցել և աշխատավարձ նշանակել։

Կենսաթոշակային տարիքի աշխատող
Անուշ.
Բարև ձեզ։ Կասեք՝ եթե մանկապարտեզի աշխատողի 65 տարին այս տարի է լրանում, մենք 63 տարեկանում նրան չենք ծանուցել տարիքային կեսաթոշակի համար։ Այժմ ու՞շ չի, եթե ծանուցենք (նրա 65 տ լրանում է 2023 փետրվարին) և 6 ամսով երկարաձգենք, իրավունք ունե՞նք։ Օրենքի խախտում անում ենք, թե՞ ոչ, օրենքի հղում կա՞։

Նվազագույն աշխատավարձ
Լուսինե.
Բարև Ձեզ,հարգելի հաշվապահներ։ Մինիմալ աշխատավարձի բարձրացումը՝ 75 000 դրամ, հունվարի 1-ից վերաբերվու՞մ է նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող աշխատողներին։

ԱՁ մայրության նպաստ
Լիլիթ.
Շրջհարկ վճարող ԱՁ-ի տարեկան շրջանառությունը 58 մլն է կազմել, մայրության նպաստը վճարվել Է 156579, նվազագույն աշխատավարձի 50%-ից Է կատարվել հաշվարկը։ Արդյո՞ք ճիշտ է հաշվել սոցապը, և ո՞ր դեպքում է ամսական հաշվարկման բազան վերցվում շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը 12 բաժանելու միջոցով ։ Շնորհակալ եմ նախապես։

Ազատման հոդված մահվան դեպքում
Աննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ քաղաքացիաիրավական օրենսգրքի ո՞ր հոդվածով պետք է ազատեմ ծառայություն մատուցողին՝ մահվան պատճառով: Կանխավ շնորհակալություն:

ՌԴ քաղաքացին ընդունվում է աշխատանքի
Արմինե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ եթե ՌԴ քաղաքացի է ընդունվում աշխատանքի, բացի ՌԴ անձնագրից և սոց․ քարտից որևէ այլ փաստաթուղթ հարկավո՞ր է ներկայացնի (օրինակ՝ կացության քարտ)։ Կանխավ շնորհակալ եմ։

Տոմսի առցանց ձեռքբերում
Գրիգոր․
Բարև Ձեզ: Արտասահման գործուղվող աշխատակցին ինքնաթիռի տոմս ձեռք բերելու համար կարո՞ղ ենք արդյոք վճարել առհաշիվ, քանի որ ինքնաթիռի տոմսը ցանկանում է ձեռք բերել ONLINE, չի՞ հակասում արդյոք անկանխիկ գործառնությունների մասին օրենքին, եթե այո՝ շահութահարկի հարկման նպատակով ծախս կարո՞ղ ենք համարել:

Վարձատրումը տոնական և հիշատակի օրերին
Avetyan.
Եթե աշխատանքը հաստիք/հերթափոխ սկզբունքով է և 2023թ․ հունվարի 28-ին (օրը՝ շաբաթ) համընկել է տոնական օրվա հետ, ապա վարձատրումը կրկնակի՞ է լինելու։

Աշխատանք համատեղությամբ
Անի․
Բարև Ձեզ։ Ես գիտեմ, որ օրենքը թույլ է տալիս համատեղությամբ աշխատել օրը 12 ժամ (ներառյալ հանգստի ժամերը և ընդմիջումը), բայց նաև շաբաթվա կտրվածքով 48 ժամ։ Այսինքն, ես չե՞մ կարող շաբաթվա մեջ աշխատել 5 օր 12- ական ժամով, քանի որ այն կգերազանցի 48 ժամը և կկազմի 60 ժամ։ Խնդրում եմ նշել` այդ դեպքում ես ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքեմ, որպեսզի հնարավորություն ունենամ աշխատել շաբաթական 60 ժամ երկու տարբեր աշխատավայրերում։ Նախապես շնորհակալ եմ։
Վերջին մեկնաբանություններ