
Արձակուրդայինի հաշվարկ
Մանվել․
Եթե աշխատողը ապօրինի կերպով ազատվել է աշխատանքից, նույն գործատուի մոտ այլ աշխատանք է կատարել: Դատարանի վճռով երկու տարի հետո վերականգնվել է նախկին աշխատատեղում և հարկադիր պարապուրդի համար 2 տարվա փոխհատուցում է ստացել: Ընթացիկ տարվա արձակուրդը հաշվարկելիս միջին աշխատավարձի մեջ փոխհատուցման գումարը որպես այլ եկամուտ հաշվի կառնվի՞, թե՞ ոչ...

Արդյո՞ք կան արտոնություններ
Մարիաննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ԱՁ աշխատողը պատերազմի մասնակից է կամ ունի 2 կարգի հաշմանդամություն, ինչ որ արտոնություններ կա՞ն իր հետ կապված հարկային վճարումներում։

Նվազագույն ժամավարձ
Դիանա․
Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք փոխվել է ժամավարձով վարձատրության նվազագույն ժամավարձի չափը։ Եթե այո՝ երբվանի՞ց և որքա՞ն է դարձել։ Մի հարց էլ՝ խնդրում եմ ասել, եթե գործունեությունը դադարեցրած է, միկրոյի հայտարարությունը տալու՞ է վերսկսման ժամանակ։ Նախապես շնորհակալ եմ, և շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը։

Սոց․ վճար միկրոյի դեպքում
Քրիստինե․
Բարև ձեզ։ Միկրոձեռնարկատերերը կուտակային վճար կատարու՞մ են, կամ սոցիալական վճար։

Աշխատավարձի փոխանցում այլ հաշվեհամարի
Քրիստինե․
Բարև բոլորին։ Կարո՞ղ ենք աշխատողի, տնօրենի աշխատավարձերը փոխանցել ոչ իրենց հաշվեհամարին։ Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատավարձի փոխանցում այլ անձի
Վարդինե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ, ինձ կարո՞ղ եք օգնել՝ գրանցված աշխատողը կարո՞ղ է իր դիմումի համաձայն աշխատավարձը ստանալ ոչ իր անվան քարտով։

Աշխատավարձի կանխիկ վճարում
Շուշան.
Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. X քաղաքում /մարզկենտրոն չէ, սակայն խոշորացված համայնք է/, գրանցված Ա/Ձ-ն, որը զբաղվում է ատամնաբուժական գործունեությամբ, իրավունք ունի՞ աշխատողին կանխիկով վճարել աշխատավարձ: Օրենքում նշված է, որ 2024թ.-ից սկսած է անկանխիկ գործարքներն իրականացվելու: Շնորհակալություն:

Աշխատավարձ գործուղման ընթացքում
Լիլիթ.
Հարցս հետևյալն է՝ տնօրենը գործուղման մեջ է 3 օր, նրան աշխատավարձ տրվու՞մ է, թե ոչ այդ երեք օրվա համար, իսկ փոխարինողին տնօրենի դրույքաչափո՞վ։

Չգրանցված աշխատող
Ալվարդ․
Բարև ձեզ։ Ինչպե՞ս կարող եմ հարկային տեսուչին ապացուցել, որ միայն ստուգման պահին չգրանցված աշխատող հայտնաբերելու դեպքում կարող է խախտում արձանագրել։

Դրոշմանիշային վճարը գործատուի հաշվին
Մարգարիտա․
Բարև Ձեզ։ Գործատուն կարո՞ղ է դրոշմանիշային վճարը վճարել իր հաշվին, եթե աշխատողի աշխատավարձը նվազագույնից բարձր է։

Դրոշմանիշային վճար 2023
Շուշան․
2023թ-ից ստացվում է, որ սոցվճար վճարողների համար, որոնց նվազագույն աշխատավարձը կազմում է 104 000 դրամ, դրոշմանիշային վճարի սանդղակը սկսվում է 3 000 դրամի՞ց։

Հարկադիր պարապուրդ
Բարև Ձեզ։
Խնդրում եմ ինձ ասել․ հարկադիր պարապուրդի ընթացքում տնօրենը իրավունք ունի՞ աշխատողին պարտադրել ներկայանալ աշխատանքի և մնալ աշխատավայրում 8 ժամ աշխատանքային գրաֆիկով։

Աշխատավարձի հաշվարկի գործակից
Գայանե․
Բարև Ձեզ, որ խնդրեմ՝ կասե՞ք, կա այնպիսի գործակից, որ տվյալ կազմակերպությունը աշխատավարձ վճարի այդ գործակցին համապատասխան, իր եկամտի համաձայն կամ նմանատիպ գրաֆիկով:
Հարցը միգուցե այդքան էլ հաշվապահական չէ, բայց շնորհակալ կլինեմ լսել կարծիքներ, միգուցե դա վերաբերվի բիզնեսի մասին ավելի խորը գիտելիքների տիրապետման :
Շնորհակալություն։

Նվազագույն աշխատավարձ
Լիլիթ․
Հարգելի հաշվապահներ, նվազագույն աշխատավարձը հարկերը ներառյալ 93 500 դրամն է, սոցիալական վճար վճարողի համար մաքուրը կազմում է 68 157 դրամ, իսկ սոց. վճար չկատարողի համար՝ 72 365 դրամ։
Հարց՝ ո՞րն է համարվում նվազագույն աշխատավարձ սրանցից: Եվ 2023թ. հունվարից պետք է 75 000 դրամից ցածր ստացող աշխատակից չունենա՞նք։

Գումարի պահում աշխատավարձից
Աննա․
Բարև Ձեզ, այսպիսի հարց ունեմ։ Արտադրության աշխատակիցներին տեղեկացվել է, որ իրենց բացակայության դեպքում գումար է պահվելու աշխատավարձից, քանի որ յուրաքանչյուրի բացակայությունը խափանում է հոսքագծի աշխատանքը։ Արդյո՞ք այս դեպքը վերաբերվում է ԱՕ 213 հոդվածի 2֊րդ մասի 4֊րդ կետին, այն է` 213.2 Գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում են 4) Աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը։

Դրոշմանիշային վճարը ո՞վ է վճարում
Շուշան․
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում և ո՞վ է վճարում (գործատուն թե՞ աշխատողը) դրոշմանիշային վճարը սոցվճար վճարող և նվազագույն 75 000 դրամ աշխատավարձ ստացողի համար։

Նպաստի հաշվարկ
Ալլա․
Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ աշխատողը ֆիզարձակուրդից հետ է եկել հուլիս ամսին և հիմա բյուլետենի է վերցրել 12.12.2022-15.12.2022։ Հուլիսին ստացել է 14 400 դր, օգոստոսից նոյեմբերը ներառյալ 96 000 դր, եթե այս չորս ամիսները հիմք ընդունենք հաշվարկի համար՝ միջին ամսականը նվազագույնի կեսից քիչ է լինում։ Այս դեպքում պե՞տք է վերցնեմ նվազագույնի կեսը, այսինքն 46 644 դր և հաշվարկը կատարեմ 46 644*80%=37 315, 37 315/21=1 777, 1 777*4 օր=7 107

Մայրության նպաստ միկրոյի դեպքում
Մանե․
Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը, ով հղի է, աշխատում է միկրոյով և ունի 1 վարձու աշխատող։ Կստանա՞ արդյոք պետբյուջեից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստ։ Ինչպես նաև՝ Ա/Ձ֊ն պե՞տք է դադարեցվի։

Ֆիզ․ անձի սնանկություն
Արփի․
Բարև Ձեզ, ֆիզիկական անձի կամավոր սնանկության դեպքում, կա՞ աշխատավարձի վճարման սահմանափակում, եթե այո, որտե՞ղ կարող եմ հիմքը տեսնել։ Կանխավ շնորհակալ եմ։

Փորձագետի ծախսերի փոխհատուցում
Դավիթ․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը դրսից փորձագետ է հրավիրում իր աշխատողներին վերապատրաստելու համար: Փորձագետին տալիս է աշխատավարձ, գալ գնալու տոմսի արժեքը, հյուրանոցի մնալու ծախսերը և այլն: Կազմակերպությունը ԱԱՀ և շահութահարկ վճարող է: Հարց՝ տոմսի արժեքը և հյուրանոցի ծախսերը շահութահարկից նվազեցվու՞մ է և ի՞նչ չափով, և արդյո՞ք տոմսի և հյուրանոցի ծախսերում վճարված ԱԱՀ հաշվանցման ենթակա է։ Ամենաօպտիմալ տարբերակը ո՞րն է։
Վերջին մեկնաբանություններ