Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը չի ներկայանում աշխատանքի

Յանա. Բարև Ձեզ։ Աշխատողը երկարատև ժամանակ աշխատանքի չի ներկայանում։ Հարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու հիմնավորող փաստաթղթեր չի ներկայացրել։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի գործատուն, որպեսզի աշխատանքից ազատի այս աշխատողին։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսուցչի վարձատրութան վերաբերյալ

Ժասմենա. Բարև ձեզ։ «Սովորողների տնային ուսուցման» կարգում նշվում է, որ տնային ուսուցում իրականացնող ուսուցիչների վարձատրությունն իրականացվում է ժամավճարով, հաշվի առնելով, հաստատությունում սահմանված դրույքաչափը։ Խնդրում եմ մեկնաբանել, թե ինչպե՞ս պետք է վճարենք այդ ուսուցիչներին։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ավել վճարված արձակուրդայինի գումար

Շուշան Դարինյան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ՝ կնշե՞ք դեպքերը, բայց խնդրում եմ՝ ոչ հոդվածներով, այլ ուղղակի թվարկել դեպքերը։ Աշխատողին տրված ամենամյա արձակուրդի տևողությունը գերազանցել է իրեն հասանելիք արձակուրդի տևողությանը։ Աշխատանքից ազատման ո՞ր դեպքերում աշխատողը պետք է գործատուին հետ վերադարձնի իրեն ավել վճարված գումարը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ժամավճարի նվազագույն չափ

Բարև ձեզ։ Հնարավոր է արդյոք, դպրոցի Կառավարման խորհրդի որոշումով, օրենքով սահմանված ժամավճարի նվազագույն չափից ավել չափ սահմանել՝ մանկավարժի վճարի չափը ձևավորելիս։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ

Տաթև1. Բարև ձեզ: Եթե անձը գտնվել է դեկրետում և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում էլի գնացել է դեկրետ, արդյոք կազմակերպությունը պարտավո՞ր է կրկնակի վճարել 3 000 ՀՀ դրամը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձ

Տաթև. Բարև Ձեզ։ Նորաբաց ՍՊԸ-ում դեռ գրանցված է միայն տնօրենը, շաբաթական 8 ժամով։ Աշխատավարձի չափը կարո՞ղ է սահմանվել 32 000, 1 ժամը 1000 դրամ՝ հարկերը ներառյալ հաշվելով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում արտասահման

Գրիգոր. Բարև Ձեզ: Հարց 1) Հիմնադամը (ԲՈՒՀ) ծրագրեր է իրականացնում, և աշխատակիցները մեկնում են գործուղման արտասահման։ Կարո՞ղ ենք արդյոք օրապահիկը աշխատակիցներին փոխանցել արտարժույթով։ Նշեմ, որ ճանապարհածախսի գումարները վճարում ենք ՀՀ դրամով: Հարց 2) Աշխատակիցը ազատվել է աշխատանքից 2021թ. մարտի 3-ին, ստացել է վերջնահաշվարկ (արձակուրդի փոխհատուցում), այնուհետև 2022թ. օգոստոսի 25-ին դատարանի որոշումով վերականգնվել է աշխատանքի: Դատարանի որոշումը ներկայացվել է կազմակերպութուն 2022թ. սեպտեմբերի 10-ին։ Համաձայն դատարանի որոշման 2021թ. մարտի 3-ից մինչև 2022թ. օգոստոսի 25-ը վճարել են միջին աշխատավարձի չափով, քանի որ որոշումը ուշ է տրվել, աշխատակիցը օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 10-ը աշխատանքի չի ներկայացել: Ի՞նչ փաստաթղթի հիման վրա վճարել աշխատակցի աշխատավարձը 2022թ. օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 10-ը, արդյոք հե՞տ պետք է պահենք աշխատողի արձակուրդի փոխհատուցումը, քանի որ այն արդեն ցույց է տրվել 2021թ. մարտ ամսվա եկամտային հարկի և 2021թ. տարեկան շահութահարկի հաշվետվությունում։ Եթե այո, ՀԾ-ում ինչպե՞ս կատարել հետ պահումը: Շնորհակալութկուն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ թուղթ պետք է ուղարկվի սոցապ

Լիլիթ. Բարև Ձեզ։ Մի հարց ունեմ, եթե մայրության նպաստի միանվագ գումարը արդեն վճարել եմ, դրանից հետո երբ երեխան ծնվում է, սոցապ ի՞նչ թուղթ պիտի ուղարկվի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման դեպքում

Աննա. Բարև Ձեզ: Եթե աշխատակցի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր 3 ամիս սահմանված փորձաշրջանով, աշխատակիցը մինչ փորձաշրջանի ավարտը 3 օր առաջ պետք է գրավոր ծանուցի գործատուին աշխատանքից ազատվելու համար, թե՞ ըստ 112 հոդվածի 30 օր առաջ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսուցչի աշխատավարձի հաշվարկ

Ժասմենա. Բարև ձեզ։ Եթե տեղյակ եք՝ ԿԳՄՍ նախարարի 13.10.2020թ. N 38-Ն հրամանի համաձայն, դպրոցները կարող են ծնողների վճարի հիման վրա ձևավորել երկարօրյա խմբեր։ Կարգի 21-րդ կետի համաձայն, այդ խմբերում աշխատող մանկավարժի վճարի չափը ձևավորվում է սովորողների հետ աշխատակարգով սահմանված փաստացի աշխատաժամանակից։ Խնդրում եմ կոնկրետ օրինակով կարո՞ղ եք բացատրել, թե ինչպե՞ս հաշվարկենք մանկավարժի վճարի չափը՝ համաձայն օրենսդրության ո՞ր կետերի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ

Անուշ. Բարև ձեզ։ Հարգելի մասնագետներ, ի՞նչ տարբերություն հաշմանդամության 3-րդ կարգ ունեցողի նպաստի ու հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի միջև։ Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում ՀՀ տարածքում

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, 1. եթե աշխատակիցը մեկնել է ՀՀ մարզեր գործուղման, ստացել է միայն հասանելիք 12 000դր., չի գիշերել ոչ մի տեղ, այդ դեպքու՞մ էլ պետք է հաշվետվություն ներկայացնի: 2. Եթե մի քանի աշխատակից է գործուղվում, ամեն մեկի համար առանձին հրաման պետք է գրվի՞: Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պահումներ դրամաշնորհից

Շուշան Դարինյան. Բարև Ձեզ։ Եթե աշխատավարձը՝ առանց պահումների, 151 000 է, պետք է ստանա նաև ամսական 100 000 դրամաշնորհ։ Խնդրում եմ ասեք՝ պահումները կկատարվեն առանձին-առանձին, թե՞ դրանց երկուսի գումարից։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Սալվի. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել, եթե խոհարարի հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր, հրամանագրու՞մ ենք, թե՞ ոչ, և աշխատաժամանակի տեղեկագրում նշվու՞մ է /տաբել/: Նախապես շնորհակալություն: