Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենին հասանելի արձակուրդ

Կիմա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Տնօրենի ժ/պ (2022թ․ հունվարի 3-ից) արձակուրդ հասնու՞մ է 25 օր, թե՞ որպես ուսուցիչ 35 օր։ Մեկ հարց ևս․ ինչպե՞ս լրացնել հետ հաշվարկի 12 ամիսները, եթե այդ ամիսները համընկնում են 2021թ․ արձակուրդի ամիսներին։ Հին արձակուրդը իրավունք ունե՞նք հաշվել նորի մեջ։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի փոխհատուցում

Անի․ Հարգելի հաշվապահներ, մայրության նպաստի գումարը ամբողջովին պետ․ բյուջեյի հաշվի՞ն է վճարվում։ Այսինքն՝ ցանկանում էի իմանալ՝ վճարում է գործատուն, սակայն եկամտային հարկն է պակաս փոխանցու՞մ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ փոփոխություն է կատարվել

Աստղիկ․ Բարև Ձեզ։ irtek.am կայքում ցույց է տալիս 01․07 2022 թվականի աշխատանքային օրենսդրության փոփոխություն։ Կհուշե՞ք խնդրում եմ՝ ինչ փոփոխություն է։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին ամսական աշխատավարձ

Արփի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք ճիշտ հաշվարկել արձակուրդայինը. ուսուցիչը 08.01.2020թ.-ից գնացել է ֆիզարձակուրդ, որից անմիջապես հետո գնացել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ: Վերադարձել է աշխատանքի 20.03.2022թ-ին: 01.07.2022թ-ից նրան պետք է տրվի ամենամյա արձակուրդ 35 օր տևողությամբ։ Հարսց հետևյալն է` ամենամյա արձակուրդը հաշվարկելու համար ո՞ր ամիսների հիման վրա պետք է ձևավորվի միջին ամսական աշխատավարձը. նա 2022թ-ին ունի աշխատած 3 լրիվ ամիս /ապրիլ, մայիս, հունիս/ “Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:” Այս դեպքում ինչպե՞ս ենք որոշում միջին ամսական աշխատավարձը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Աննա. Բարև ձեզ։ Երբ երեխան ծնվում է, մենք նորի՞ց պետք է բուժհաստատության կողմից տրված հետծննդաբերական անաշխատունակության թերթիկ ներկայացնենք գործատուին։ Եվ դրանից հետո 2 տարի կարո՞ղ ենք գտնվել արձակուրդում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դպրոցի տնօրենի արձակուրդի ձևակերպում

Հասմիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք՝ եթե դպրոցի ուսուցիչը փետրվար ամսին դարձել է դպրոցի տնօրեն, բայց շարունակում է մնալ նաև ուսուցիչ, ինչպե՞ս է կարգավորվում արձակուրդը։ Նկատի ունեմ՝ որպես տնօրեն նախարարությունն է ձևակերպում, իսկ որպես ուսուցիչ՝ դպրոցը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Անի. Հարգելի հաշվապահներ, հուլիսի մեկին աշխատակիցս բերել է մայրության նպաստի թերթիկ, միջինի հաշվարկի համար հունիս ամիսը մտնու՞մ է: Իսկ վճարումը քանի՞ օրվա մեջ է կատարվում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համաձայնագիր լրավճարի համար

Աննա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ աշխատողին հատկացրել ենք լրավճար մեկ ամսվա համար որոշակի աշխատանքներ կատարելու համար: Հրամանում նշվել է հոդվածների հղումները: Արդյո՞ք պետք է կնքվի համաձայնագիր նրա հետ, որտեղ պետք է նշվի այն աշխատանքի նկարագրությունը, որի համար լրավճարը հատկացվել է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում արձակուրդի ընթացքում

Լուսինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես կարո՞ղ եմ արձակուրդի ժամանակ աշխատողին ուղարկել գործուղման (մրցումների)։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Անուշ. Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, աշխատում եմ կազմակերպությունում որպես տնօրեն (նշեմ, որ նաև կազմակերպության հիմնադիրն եմ), որը հանդիսանում է միկրոձեռնարկություն։ Շուտով պետք է ֆիզ․ գնամ։ Եթե հնարավոր է՝ կարո՞ղ եք նշել տվյալ պարագայում ես համարվում եմ վարձու աշխատող, թե՞ ինքնազբաղ անձ։ Ինչպես պետք է հաշվարկվի ֆիզ․-ի գումարը։ Եվ 1-ից ավելի երեխաներ ունենալու պարագայում՝ պե՞տք է միանվագ ստանամ 180 օրվա ֆիզ․-ի գումար, թե՞ նախ ստանում եմ 140 օրվա, իսկ բալիկներիս ծնվելուց հետո ևս 40 օրվա։ Շնորհակալ եմ արձագանքի համար։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փոխարինող ուսուցչի վարձատրություն

Սոնա. Հարգելիներս, փոխարինող դասվարը գնացել է ֆիզարձակուրդ, նրան փոխարինող ուսուցիչը հունիս ամսին ստանալու՞ է դասվարության գումար, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստ

Շողեր. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել այս հարցին. գրեթե 5 ամիս աշխատելուց հետո գնացել եմ ֆիզ. արձակուրդ ու հիմա, երբ դեռ երեխայի խնամքի արձակուրդում եմ, կազմակերպությունը լուծարվում է: Վճարվու՞մ է արդյոք արձակման նպաստ, ի՞նչ չափով: Ու եթե ես սպասեմ մինչև երեխայի 1 տարեկանը լրանալը, ապա կողմերի համաձայնությամբ լուծենք պայմանագիրը, այդ դեպքում նույնպե՞ս կվճարվի արձակման նպաստ և կկատարվի վերջնահաշվարկ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՆՈՒՀ տնօրենի ամենամյա արձակուրդ

Սուսաննա. Բարև ձեզ։ Խնդրում եմ՝ կնշե՞ք, ՆՈՒՀ-ի տնօրենի ամենամյա արձակուրդի տևողությունը 20, թե՞ 25 օր։ Ըստ ՀՀ կառավարության ամենամյա երկարացված արձակուրդի մասին որոշման 3-րդ կետի` նշված է նախադպրոցական դաստիարակության և ուսուցման անձնակազմ` 25 օր։ Համայնքային մի քանի մանկապարտեզների տնօրեններին տրվել է 25 օր։ Ո՞րն է ճիշտ։ Շնորհակալություն։