240 ձև հաշվետվության հետ կապված

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն 2020թ-ին շրջհարկով է աշխատել, բանջարեղենի խանութ է: Հիմա 240 ձևն եմ ուզում ուղարկել, Ա/Ձ նոտարն է ակտիվ, ռեզիդենտ շահութահարկը ակտիվ չի: Ի՞նչն է պատճառը, ով կարող է ասել: Դասակարգիչը կարո՞ղ է պատճառ լինել, որովհետև պետ. գրանցամատյանի քաղվածքում դասակարգիչը G47.21.0, սակայն ես G47.21.1 եմ ուղարկել, որովհետև G47.21.0-ով չէր գրանցվում: Խնդրում եմ օգնեք՝ այս դեպքում ի՞նչ անեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ն

Նունե. Բարև Ձեզ: Ես գրանցել եմ շրջանառության հարկով թարգմանչական ծառայություններ մատուցելու Ա/Ձ, աշխատող չունեմ: Խնդրում եմ Ձեզ ասել՝ ի՞նչ հաշվետվություն (համարը) ես այս եռամսյակ պետք է հանձնեմ հարկային ծառայություն:

Շահութահարկի հաշվարկի վերաբերյալ

Լիլիթ. Բարև Ձեզ: Ա/Ձ-ի շահութահարկի հաշվարկը գրելիս չի թողնում նշել ռեզիդենտ շահութահարկ վճարող կետը, այն ակտիվ չի։ Միայն Ա/Ձ նոտար կետն է թողնում նշել, բայց անցած հաշվարկի մեջ գրել եմ ռեզիդենտ շահութահարկ վճարող կետը (ուրեմն ակտիվ է եղել այդ ժամանակ)։ Ճի՞շտ կլինի, եթե Ա/Ձ նոտար կետը նշելով ուղարկեմ (կարող ա համակարգում ա փոփոխություն եղել), թե՞ սխալ է այսպես, ու համակարգից է խնդիրը: Շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի միկրոձեռնարկատիրության սուբյեկտը

Գարիկ. Բարի օր, բոլորին! Ո՞վ կարող է ասել, միկրոձեռնարկատիրական հարկով աշխատելու դեպքում տարեսկզբին ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկել ՊԵԿ: Ավելացնեմ, որ Ա/Ձ եմ, ունեմ մեկ գրանցված աշխատող և 2020թ․ նույնպես աշխատել եմ միկրոյի տակ։ Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ

Սյուզի. Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ՝ շրջհարկով աշխատող ՍՊԸ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի (ամսական, եռամսակային, տարեկան):

Արդյո՞ք պետք է ազատել աշխատողներին, եթե հունվարին չեն աշխատելու

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եվս խորհրդի կարիք ունեմ: Հասարակական կազմակերպությունը 1 տարվա ծրագիրը ավարտեց՝ պետական ծրագիր էր: Մյուս ծրագիրը՝ էլի պետական, շահել է, սակայն փետրվարի 1-ից է ծրագիրը: Հիմա հարց. աշխատողները, եթե հունվար ամսին չեն աշխատելու՝ ազատեմ դեկտեմբերի 31-ով, նորից ընդունեմ փետրվարի 1-ից, թե՞ հունարին կարող եմ զրոյական հաշվետվություն տալ: Ի՞նչ ձևակերպեմ աշխատողների պահով, եթե թողնեմ: Նկատի ունեմ իրենց հաշվին արձակու՞րդ:

ՍՊԸ-ի գործունեության դադարեցման վերաբերյալ

Արմինե. Բարև Ձեզ: Ունեմ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ, որի միակ աշխատողը տնօրենն է, այժմ ուզում եմ ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Կխնդրեի քայլերով և հերթականությամբ ասել՝ ի՞նչ պետք է արվի, խոսքս աշխատողին ազատելու, 207 ձևը լրացնելու, եկամտային և սոցի հաշվետվությունը հանձնելու և մյուս տարի սոց. և շահութահարկ հանձնելու մասին է:

Բնապահպանական վճարի և շրջանառության հարկի ճշգրտված հաշվարկ

Մարի Համբարձումյան. Բարև Ձեզ: 3-րդ եռամսյակի բնապահպանական վճարը և շրջհարկը ճշտված պետք է հաշվետվություն ուղարկեմ։ Կարո՞ղ է տույժ գա ուշ փոխանցման և ներկայացման համար: Հրահանգը ստացել եմ հարկայինից՝ ճշտվածը ներկայացնել և համապատասխան գումարը փոխանցել բյուջե։

“Դայակ` պետության հաշվին” ծրագրի վերաբերյալ

Արմինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես օգտվում եմ "Դայակ` պետության հաշվին" ծրագրից, դայակը ֆիզ. անձի ՀՎՀՀ է հանել: Մեզ ասել են, որ պետք է տարեկան հաշվետվություն ուղարկել, բայց չգիտենք, թե երբ և ինչ հաշվետվություն: Կուղղորդե՞ք: Եվ միայն դայակը պե՞տք է հաշվետվություն ուղարկի։ Նախապես շնորհակալություն:

Ի՞նչ գործողություններ են իրականացվում ՀԴՄ-ի օգտագործման ժամանակ

Արմեն. Բարև Ձեզ: Ա/Ձ-ն հանդիսանում է շրջհարկ վճարող և զբաղվում է մանրածախ վաճաքով՝ կարո՞ղ եք ասել ՀԴՄ-ի օգտագործման ժամանակ ամեն ամսվա կտրվածքով ի՞նչ գործողոթյուններ են իրականացվում՝ z-ի մասին է խոսքը և նմանատիպ ի՞նչ քայլեր կան:

Արդյոք հնարավո՞ր է շահութահարկի հաշվարկ չներկայացնել

Անի. Հարգելի հաշվապահներ, եթե ՀԿ-ի եկամուտները միայն դրամաշնորհներից են, ապա կարո՞ղ է շահութահարկի հաշվարկ չներկայացնել, թե՞ պետք է ներկայացնի զրոյական հաշվարկ: