Եկամտային հարկի ճշգրտում
Ռուբ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ընկերության թղթաբանությունը կարգավորելիս ի հայտ է եկել, որ եկամտային հարկի հաշվետվության մեջ 2021-ին ներկայացվել են ավել վճարված եկամուտներ, որոնք փաստացի չեն վճարվել։ Եթե հիմա տամ հաշվետվությունների ճշգրտում, ինչի արդյունքում տվյալ ժամանակաշրջանի համար հարկային պարտավորությունները կկրճատվեն, ու արդյունքում կունենամ գերավճար, դա կարո՞ղ է խնդիր առաջացնել ընկերության համար։
Վարձակալությամբ տարածքների տրամադրում
Nora.
Բարև Ձեզ, բիզնես կենտրոնը վարձակալությամբ տարածքներ է տրամադրում: ԱԱՀ հաշվարկելիս արդյո՞ք պետք է առաջնորդվել 62 հոդվածի 9 կետի "կադաստրային շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսի", թե՞ "անշարժ գույքի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսի չափով"։
Մնացորդային ԱԱՀ հաշվանցում
Հայկ․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Այսպիսի հարց ունեմ. ծառայությունների ոլորտի ընկերություն է, աշխատում ենք շրջհարկով, սակայն կանխատեսում եմ հոկտեմբեր ամսից անցնել ԱԱՀ համակարգ: Ծառայությունների մատուցման նպատակով կատարում ենք ձեռքբերումներ՝ նյութեր, վառելիք և այլն, որոնց ԱԱՀ-ն ներառել եմ ինքնարժեքի մեջ և ծախսագրել: Հիմա ունենք նյութական արժեքների մնացորդ: ԱԱՀ դաշտ անցնելու հետո այդ մնացորդ նյութական արժեքների ԱԱՀ-ն չե՞մ կարող հաշվանցել: Օրենքի ո՞ր հոդվածը նայեմ այս իրավիճակի հետ կապված:
ՏՏ ոլորտի կազմակերպություն
Արամ.
Բարև ձեզ։ IT ոլորտում կազմակերպություն գրանցելու համար ինչպե՞ս ծանոթանամ հարկային ծախսերին։ Կազմակերպությունը իրականացնում է արտասահմանից ֆրիլանս եղանակով վեբ ծրագրավորման պատվերներ, ի՞նչ դրույքաչափով է հարկվում այդ ոլորտը։
Նվազեցումներ շրջանառության հարկից
Անահիտ.
Բարև Ձեզ։
Հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը շրջանառության հարկից կարո՞ղ է նվազեցնել՝
1.ՀԴՄ ամսական սպասարկման գումարը,
2.սփռոցների վարձույթ, լվացք, արդուկի գումարը,
3.հանրային սննդի և ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության, արտաքին գովազդի վճարները,
4. SMM-ի համար ստացված հաշվի և ֆեյսբուքին գովազդի համար վճարված գումարները:
Նախապես շնորհակալություն:
ԱԱՀ հարկման դաշտ
Լիդա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոյով աշխատող Ա/Ձ հաշիվ է դուրս գրել և դարձել է ԱԱՀ-ով հարկվող։ Ի՞նչ կարելի է անել և ո՞նց է հարկվելու:
ՍՊԸ գործունեության վերաբերյալ
Սոֆյա.
Հարգելի հաշվապահներ, շրջհարկով գործող ՍՊԸ-ն զբաղվում է փայտե իրերի արտադրությամբ: Կարո՞ղ է արդյոք նույն ՍՊԸ-ն զբաղվել լեզուների ուսուցումով, դուրս գրելով հաշիվներ, որպես ծառայության վճար, նշելով ծածկագիրը՝ ուսուցում: Եթե այո, որքա՞ն կկազմի հարկը: Շնորհակալություն:
Ո՞ր պահից կփոխվի հարկման դաշտը
Ալինա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ մի հարցում ինձ օգնեք։ Եթե շրջհարկով աշխատող կազմակերպությունը տվյալ պահին ունի 80մլ դրամ շրջանառություն՝ 28․09․2022թ., կկատարի 50մլ դրամի միանվագ գործարք (անշարժ գույքի վաճարք) և դուրս կգրվի հաշիվ վավերագիր, որը կներառվի 3 եռ. շրջհարկի հաշվարկի մեջ, հարկը կհաշվարկվի 10% և կփոխանցվի օրենքով սահմանված կարգով։ Խնդրում եմ ասեք՝ թե ո՞ր պահից կփոխվի կազմակերպության հարկման դաշտը, սեպտեմբերի 28․09․2022թ-ից, թե՞ 01․10․2022թ.-ից։ Եթե կարող եք՝ հղումը գրեք։
Շնորհակալություն
Շրջ. հարկից հարկման ընդհանուր համակարգ
Թամ.
Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելիս՝ ծախսերի գծով չնվազեցված մասը ինչպե՞ս է ներառվում շահութահարկի հաշվարկում։
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Տաթև.
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն նոր է բացվել: Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը նշվել է՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն J62.09.0։ ՍՊԸ-ն մատուցելու է մարքեթինգի դասընթացներ, կարո՞ղ է աշխատել միկրոյի դաշտում։
Կանխավ շնորհակալ եմ
Հարկային դաշտի ընտրություն
Բարև ձեզ: Կազմակերպությունը մարզում զբաղվելու է դասընթացների կազմակերպմամբ մարքեթինգի ոլորտում, դասավանդողները գրանցված աշխատողներ չեն լինելու, այլ ծառայություն են մատուցելու։ Խնդրում եմ կասեք՝ ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել և արդյո՞ք քաղ. իրավով կարող են դասավանդողները գրանցվել որպես կազմակերպության աշխատողներ։
Հարկային դաշտի ընտրություն
Անի.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ ի՞նչ հարկատեսակով կարող է հարկվել ՍՊԸ-ն մարզերում դասընթացներ կազմակերպելու համար։ Նշեմ նաև, որ դասավանդողները դրսից են և իրենց ծառայությունը պետք է մատուցեն ՍՊԸ-ին։
Հարկային վճարումների հետ կապված
Անի.
Բարև Ձեզ: Մի հարցով ուղղություն ցույց կտա՞ք. կատարվել է հարկային վճարումները, սակայն չի երևում մուծումը՝ սոց. վճարը և դրոշմանիշային վճարը պարտք է ցույց տալիս, ի՞նչ քայլ անել։
Աուդիտ չիրականացնելու հետ կապված
Մանե.
Բարև Ձեզ։ Կարող եք օգնել այս հարցում. որտե՞ղ կարող եմ գտնել՝ աուդիտ չիրականացվելու դեպքում տույժ, տուգանք առաջանու՞մ է, թե՞ ոչ։
Ներմուծում Չինաստանից
Միլենա.
Հիդրոպոնիկ կերակրման մեքենա 10 000, Չինաստանից Հայաստան ներկրելու դեպքում մաքսազերծումը ինչքա՞ն կարժենա։
Հարկային դաշտի ընտրություն
Ալլա.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք՝ ավիատոմսերի վաճառք, քսերոքս/xerox/, պրինտ, թարգմանչության ծառայություն Երևանում միկրոյով կարո՞ղ է աշխատել։
Շահութահարկի հաշվարկ
Գրիգոր.
Բարև Ձեզ: Կառուցապատող կազմակերպությունը վաճառում է բնակարաններ կադաստրային արժեքի 80%-ից պակաս գնով, հարկային հաշիվը այդ գնով էլ դուրս է գրում: ԱԱՀ-ն՝ համաձայն օրենքի, վճարում ենք կադաստրային արժեքի 80%-ից և ԱԱՀ-ի հաշվետվությունում հարկման բազան ցույց ենք տալիս կադաստրային արժեքի 80%-ը: Հարցս հետևյալն է՝ շահութահարկի հաշվարկի մեջ եկամուտը ո՞ր թիվն եք ցույց տալիս՝ վաճառքի գինը, թե՞ կադաստրային արժեքի 80%-ը: Շնորհակալություն:
Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել
Լաուրա.
Բարև ձեզ։ Նորաբաց ՍՊԸ-ն, եթե գործունեություն դեռ չի իրականացնելու ինչ-որ ժամանակ, հարկային ի՞նչ պարտավորություններ են առաջանում և ի՞նչ հաշվետվություններ է պետք հանձնել։
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Մարի.
Բարև Ձեզ։ Գեղարքունիքի մարզում փոքր բուֆետ է, որտեղ վաճառվելու են արդեն պատրաստի թխվածքաբլիթներ, հյութեր և այլն։ Արդյո՞ք կարող է աշխատել միկրոյով:
Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ
Ժաննա.
Հարգելի մասնագետներ,
կա մի Ա բարեգործական կազմակերպություն (ով միաժամանակ հանդիսանում է ԱԱՀ վճարող կազմակերպություն, քանի որ բացի բարեգործական գործունեությունից ծավալում է նաև ձեռնարկատիրական գործունեություն, որի միջոցները էլի ուղղվում են բարեգործությանը), որը կառուցում է տներ և դրանց հարակից հողատարածքներով անհատույց օգտագործման է տալիս տուն չունեցող ֆիզիկական անձանց: Արդյո՞ք այս դեպքում առաջանում է ԱԱՀ-ով հարկման բազա և պե՞տք է ուղղորդվեմ ՀՕ 62-րդ հոդվածի 9-րդ կետով: Կանխավ շնորհակալություն: