Հագուստի ներմուծում Չինաստանից

Սեդա. Բարև ձեզ։ Ինձ մի հարց է հետաքրքրում։ Ես իրավաբանական անձ եմ, ունեմ ԱՁ, ցանկանում եմ Չինաստանից ներկրել հագուստ վաճառքի նպատակով։ Կասեք խնդրեմ՝ ինչպե՞ս է հաշվարկվում մաքսազերծման պրոցեսը, գիտեմ որ բերված ապրանքի 15%-ն է, բայց ինչպե՞ս են դա անում, ըստ քաշի, թե՞ այլ։ Նախապես շնորհակալ եմ։

Մեքենայի առքուվաճառք

Մարիամ. Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ եթե երկու ֆիզ. անձերի միջև կատարվել է մեքենայի առքուվաճառք՝ 2021թ, սակայն անվանափոխություն և պետական գրանցում չի կատարվել մինչ օրս /19.07.22թ/, այժմ գրանցելիս արդյո՞ք անկանխիկ վճարման նոր փոփոխությունները պիտի գործեն, քանի որ վճարվել է 2021թ-ին, և ի՞նչ հարկ է առաջանում նման գործարքի ժամանակ։

Շուկայից ձեռքբերում

Գայանե. Հարգելի հաշվապահներ, կխնդրեմ օգնել այս հարցում. ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով, դրամարկղի այս օրենքը վերաբերվու՞մ է շուկայից արված առևտրին, և արդյո՞ք գնման ակտում նշվելու դեպքում սպասվում է տուգանք։ Շնորհակալություն

Աշխատավարձի նվազեցում շրջ. հարկից

Ռոման․ Բարև ձեզ: Առևտրական առք ու վաճառքով զբաղվող ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Արդյո՞ք վարձու աշխատողի աշխատավարձը կարող է ներառել ծախեսրի մեջ և հարկի գումարից նվազեցնել։

Ա/Ձ հարկեր

Մարի. Հարգելիներս, հարցս հետևյալն է. շրջհարկով աշխատաող ԱՁ-ն, որը չունի գրանցված աշխատող, պետք է պարտադի՞ր վճարի ամսական/կամ տարեկան կտրվածքով 5 000դրամ եկ.հարկ և 5 000դրամ սոց վճար։ Եվ երկրորդ հարցս. այդ վճարները ո՞ր ձևի հաշվետվության մեջ պետք է ցույց տա ու ի՞նչ ժամկետներում: Շնորհակալ եմ նախապես:

Նվազեցում շրջանառության հարկից

Ռոման. Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը զբաղվում է առևտրով՝ շրջանառության հարկի դաշտում: Ձեռքբերված ապրանքի մասով ունի ստացված ապրանքի հաշիվ և տվյալ ապրանքի բեռնափոխադրման հաշիվ: Արդյո՞ք Ա/Ձ-ն իրավունք ունի նվազեցվող գումարի մեջ ներառել բեռնափոխադրման ծախսը և պակասեցնել շրջանառության հարկից:

Եկամտային հարկի հաշվարկ

Մաշա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե Ֆիզ. անձը 30.05 տարածքի վարձակալության պայմանագիր է կնքել ՍՊԸ-ի հետ, տարածքը հանձման ընդունման ակտով ՍՊԸ-ն ընդունել է հունիսի 4-ին։ Կարող եմ արդյո՞ք ես հունիսի հաշվետվությամբ ցույց տալ վարձավճարից առաջացած եկամտային հարկը՝ հիմք ընդունելով հանձման ընդունման ակտի ամսաթիվը։ Կանխավ շնորհակալություն։

ՍՊԸ գործունեության դադարեցում

Գոհար. Բարև ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է, հայտարարությունը տվել ենք շրջհարկի, բայց 1 օր անց դադարեցրել ենք։ Կասեք՝ ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա։ Նշեմ, որ գրանցված աշխատող չունի և ֆինանսական խորհրդատվական կազմակերպություն է։

ՍՊԸ բացելու համար

Արեն. Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ ՍՊԸ բացելու համար ի՞նչ քայլեր է պետք անել։ Բոլոր քայլերը արել եմ՝ օնլայն գրանցել եմ ՍՊԸ, հաշվապահ չունեմ։ Պետռեգիստրում ասացին՝ հաշվապահը պետք է ներկայացնի հարկային դիմումը միկրոձեռնարկությունում աշխատելու համար։

Ծառայության մատուցման վայր

Արթուր. ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ձեռք է բերում նախագիծ Եվրոպական կազմակերպությունից, այնուհետև վաճառում է Ռուսական կազմակերպությանը։ Տվյալ պարագայում ծառայության մատուցման վայրը ո՞րն է համարվում, և արդյո՞ք առաջանում է ԱԱՀ և ոչ ռեզիդենտի շահութահարկ։

Գործունեության դասակարգիչ

Վարդան. Դիզայներական և ինժեներական աշխատանքները ո՞ր դաշտում է ավելի հարմար իրականացնել, որպես Ա/Ձ, թե՞ որպես միկրոձեռնարկություն: Եվ եթե կարելի է, հուշեք կոդը (դասակարգիչը): Շնորհակալություն։

Սոցիալական վճար

Ալլա․ Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, մի հարց․ եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում և ծրագրով ավարտը նշված է 27.07.2022թ․, այդ ամիս ծրագիրը ավտոմատ պահու՞մ է 3000-ը, թե՞ ոչ։ Նշեմ նաև, որ աշխատողը 28.07 վերադառնալու է աշխատանքի։