Հաշվի դուրսգրում Wildberries – ին
Նարինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես առաջին անգամ պետք է վարեմ Wildberries – ի հաշվապահություն: ԱՁ-ն գրանցված է որպես վաճառող, Չինաստանից գնում է ապրանքներ և հանձնում Wildberries – ի լոգիստիկ կենտրոն, այնուհետև` ստացման կենտրոններ, որտեղից էլ վաճառք է իրականացվում: Հարցս հետևյալն է. պե՞տք է արդյոք Wildberries – ին հաշիվ դուրս գրել: ԱՁ-ն աշխատում է շրջհարկով: Շնորհակալություն:
Արդյո՞ք պետք է գնման ակտ կազմել
Անահիտ․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը բարեգործական հասարակական կաղմակերպություն է, զբաղվում է փախստականների սոցիալական հիմնախնդիրների աջակցությամբ, բնության գրկում մեկ օրվա հանգիստ կազմակերպելու համար գնվել է տարբեր սննդամթերք, որը նույն օրը սպառվել է։ Արդյո՞ք պետք է ստեղծել գնման ակտ և նոր մուտք անել պահեստ, հետո սպառում։
Տուրիստական կազմակերպության գործունեություն
Արթուր․
Հարգելի գործընկերներ, եթե խմբում կան տուրիստական կազմակերպության հաշվապահներ` խնդրում եմ արձագանքեք: Ոլորտն ինձ համար անծանոթ է, ես արտադրության հաշվապահ եմ, ունեմ որոշ հարցեր:
Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ը զբաղվում է տուրիստական փաթեթների վաճառքով: 2 դեպք դիտարկենք․
1. Վաճառում է այլ կազմակերպություներից գնված փաթեթ: Համաձայն կողմերի միջև կնքված միջնորդավճարի պայմանագրի իր հարկվող շրջանառությունը միջնորդավճարն է, որի համար դուրս է գրվում հաշվարկային փ.թ e-Invoicing ծրագրով: Ա) Գնորդի անունով e-Invoicing ծրագրով նույնպե՞ս դուրս է գրվում հ/ֆ
2. Եթե փաթեթը հենց ինքն է կազմում ` անմիջապես արտասահմանյան հյուրանոցների հետ պայմանագիր կնքելով Ա) Գնորդի անունով e-Invoicing ծրագրով դու՞րս է գրվում հ/ֆ Բ) Հարկվող շրջանառությունը այս դեպքում ինչպե՞ս հաշվել, և ի՞նչ փաստաթուղթ պետք է դուրս գրել։
Վարձակալության պայմանագիրը պետական գրանցում չունի
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Ֆիզիկական անձը 2023թ-ին անշարժ գույք է վարձակալության տվել կազմակերպությանը փոքր գումարով։ Կազմակերպությունը որպես հարկային գործակալ հաշվարկել է եկամտային հարկը և վճարել։ Սակայն վարձակալության պայմանագիրը պետական գրանցում չունի, ֆիզ. անձն էլ հայտարարություն չի տվել, բայց ներկայացրել է ֆիզ. անձանց եկամուտների հայտարարագիր։ Խնդրում եմ ասեք` այս դեպքում ֆիզ. անձին տուգանք սպառնու՞մ է։
Գումարի տեղափոխում հաջորդ հաշվետու ժամանակաշրջան
Հասմիկ․
Եթե հաշվարկային փաստաթուղթը ստացել եմ տվյալ ամսվա մեջ, բայց հաշվետվության մեջ չեմ ներառել ու հաշիվը չեմ հաստատել, կարո՞ղ եմ հաջորդ ամսվա հաշվետվության մեջ ներառել ու հաստատել։
Արդյո՞ք պետք է գրել ինքնահաշիվ
Եթե ՀՀ ռեզիդենտը մարքեթինգային ծառայություն է ստացել Դուբայի ռեզիդենտ կազմակերպությունից, այս դեպքում նշված ծառայության համար ինքնահաշիվ պե՞տք է գրվի, թե՞ ոչ, և ոչ ռեզիդենտի շահութահարկ առաջանու՞մ է, թե՞ ոչ։
Հաշվի չեղարկում
Նանե․
Բարի օր։ Հաշիվ վավերագիրը, որը դուրս է գրվել 2 ամիս առաջ, երկրորդ կողմը ստորագրել է, սակայն կարիք կա չեղյալ համարելու: Հնարավո՞ր է, թե՞ խնդիր կառաջանա։
Հաշվի ստորագրում ֆիզ. անձի կողմից
Աննա․
Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն մեքենա է վաճառել ֆիզ․ անձին, դուրս է գրել հաշիվ վավերագիր, ինչպե՞ս պիտի ուղարկվի, և ինչպե՞ս պետք է ֆիզ․ անձը ստորագրի։
Դրամարկղային գիրքը չի լրացվել
Լամարա․
Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանել: Եթե մարտ ամսվա համար չի լրացվել էլ. դրամարկղային գիրքը, ու ամիսը փակվել է, ու՞մ դիմել, որպեսզի բացեն մարտը լրացնենք, նոր ապրիլը ու փակենք: Կարելի՞ է արդյոք մարտի ու ապրիլի ֆիսկալները մի մուտքով գրանցել ապրիլի վերջին:
Արդյո՞ք անհրաժեշտ է ապրանքի մատակարարման պայմանագիր
Հայկ․
Բարև Ձեզ։ Վերջերս լսել էի, որ օրենքի փոփոխություն է կատարվել, համաձայն որի սուպերմարկետներին կամ խանութներին ապրանք մատակարարելիս պետք է ունենալ ապրանքի մատակարարման պայմանագիր։ Կհուշե՞ք՝ ո՞ր օրենքն է դա։
Ծախսի հիմնավորում
Մարի․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Արդյո՞ք հետևյալն հնարավոր է որպես ծախս ձևակերպել և նվազեցնել ԱՁ-ի շահութահարկից: Արտասահմանյան ընկերությունից օնլայն գնված է սպասարկման ծառայություն: Առկա է էլեկտրոնային անդորրագիր, որտեղ նշված են ԱՁ-ի անուն/ազգանուն, “ԱՁ”անգլերենով, հաշվառման հասցե: Վճարումն արվել է ԱՁ քարտից: Սա բավարա՞ր է ծախս հիմնավորելու համար: Հաշվետվութունում պետք է լրացնել “Վարչական ծախսեր/Տեղեկատվական ծառայությունների գծով ծախսեր” բաժնու՞մ:
Ճի՞շտ եմ հասկանում որ այլ այս բնույթի ծախսերն, որոնք արվել են ԱՁ քարտից, բայց անդորրագիր չունեն, հիմնավորված չեն: Oրինակ՝ Ekeng համակարգի տարեկան վճարն:
Հաշիվն ուշ է ներկայացվել
Մարիամ․
Բարև ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ստացել է հաշիվ մարտ ամսի 26-ին, մատակարումը փետրվար։ Բնականաբար հաշվարկի մեջ չի ընդգրկվել, հիմա մարտին ստորագրվել է։ ՀԱՐՑ. Փետրվար ամսվա ԱԱՀ հաշվարկի մեջ ձեռքբերումների տողում պե՞տք է ավելացնել գումարը, ներքևում որպես պակասեցում ցույց տալ, հետո մարտ ամսվա հաշվարկում մենակ ավելացումով ցույց տալ 71.1 հոդվածի համաձայն։
Անհրաժեշտ է դիմում ներկայացնել սննդի փորձաքննության ինստիտուտ
Սաթենիկ․
Բարև բոլորին։ Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ կազմակերպության դիմեմ, որ կազմակերպի և ձևակերպի բոլոր թղթաբանությունը, դիմումները ճիշտ ձևակերպի։ Կիսաֆաբրիկատների արտադրություն։ Պետք է դիմում ներկայացվի սննդի փորձաքննության ինստիտուտ, անցնի բոլոր ստուգումները, որպեսզի ստանամ թույլտվություն խանութներում վաճառելու։
Մատակարարման ամսաթիվը նշվել է հաջորդ օրը
Հասմիկ․
Ապրանքների մատակարարման հարկային հաշիվը սխալմամբ գրվել է հաջորդ օրվա մատակարարման ամսաթվով, ընդ որում հաշվում կա նաև ծառայություն պարունակող տող։ Ինչ որ խնդիր կարո՞ղ է առաջանալ, անհրաժեշտություն կա՞ հաշիվը չեղյալ անելու, և էդ դեպքում ի՞նչ մատակարարման ամսաթվով պետք է դուրս գրել նորը:
ԱՁ-ն համարվել է ԱԱՀ վճարող
Արթուր․
Բարև ձեզ, հարգելի խումբ։ ԱՁ-ն աշխատում էր շրջանառության հարկի դաշտում, և 10.04.2024 թվականին տալիս է հայտարարություն ԱԱՀ վճարող դառնալու համար 01.04.2024 թվականից։ ԱՁ-ն առանց ԱԱՀ հաշիվ է գրել ֆիզ․ անձանց ամսի 2-ին և 9-ին, ունի նաև ստացված հաշիվներ այդ ընթացքում ԱԱՀ-ով։
1) Այս երեք հաշիվները արդյո՞ք պետք է ճշտգրտել, թե՞ այլ տարբերակ կառաջարկեք
2) Ստացված հարկային հաշիվների մասով, ոնց հասկանում եմ, խնդիր չկա, քանի որ 1-ից հետո են գրվել
Մսի առք և վաճառք
Մարիամ․
Բարև ձեզ, կխնդրեմ օգնեք․ ԱՁ-ն նոր է բացված և վաճառելու է միս։ Աշխատելու է շրջ․ հարկով։ Ուզում եմ իմանալ՝ ՀԴՄ -ով ձեռք բերված ապրանքը և ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունից ստացած ապրանքը կարո՞ղ եմ հարկը նվազեցնել։ Եվ մի հարց էլ՝ սպանդանոցը մեզ ծառայության հաշիվ պետք է գրի, էդ դեպքում ապրանքի ձեռք բերումը ո՞նց է փաստաթղթավորվում։
Հարկային հաշիվների ստորագրման ժամկետներ
Գեղամ․
Խնդրում եմ ասել՝ հարկային հաշիվների ստորագրման համար ժամկետներ կա՞ն։
Վարձավճարի կանխիկ ստացում
Դիաննա․
Բարև Ձեզ: Տրանսպորտային միջոցների վարձակալությունից ստացված վարձավճարը շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է ստանալ կանխիկ և միայն հաշիվ գրել, քանի որ չունի ՀԴՄ:
Արդյո՞ք հաշիվը հանձնման-ընդունման հիմք է
Կարեն․
Արդյո՞ք հաշիվ-վավերագիրը համարվում է ապրանքի հանձնման-ընդունման հիմք, թե՞ առանձին հանձնման-ընդունման արձանագրություն է անհրաժեշտ և ապրագի գնման պայմանագիր։
Ձեռքբերում միկրոձեռնարկատիրության սուբյեկտից
Իլոնա․
Կազմակերպությունը (Հիմնադրամը) միկրոյից գնում կատարելիս ինչ-որ հարկե՞ր են առաջանում։ Եվ գնումը ինչպե՞ս պետք է լինի, միկրոն կարո՞ղ է հաշիվ դուրս գրել։