Գործուղում արտասահման

Գրիգոր. Բարև Ձեզ: Հարց 1) Հիմնադամը (ԲՈՒՀ) ծրագրեր է իրականացնում, և աշխատակիցները մեկնում են գործուղման արտասահման։ Կարո՞ղ ենք արդյոք օրապահիկը աշխատակիցներին փոխանցել արտարժույթով։ Նշեմ, որ ճանապարհածախսի գումարները վճարում ենք ՀՀ դրամով: Հարց 2) Աշխատակիցը ազատվել է աշխատանքից 2021թ. մարտի 3-ին, ստացել է վերջնահաշվարկ (արձակուրդի փոխհատուցում), այնուհետև 2022թ. օգոստոսի 25-ին դատարանի որոշումով վերականգնվել է աշխատանքի: Դատարանի որոշումը ներկայացվել է կազմակերպութուն 2022թ. սեպտեմբերի 10-ին։ Համաձայն դատարանի որոշման 2021թ. մարտի 3-ից մինչև 2022թ. օգոստոսի 25-ը վճարել են միջին աշխատավարձի չափով, քանի որ որոշումը ուշ է տրվել, աշխատակիցը օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 10-ը աշխատանքի չի ներկայացել: Ի՞նչ փաստաթղթի հիման վրա վճարել աշխատակցի աշխատավարձը 2022թ. օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 10-ը, արդյոք հե՞տ պետք է պահենք աշխատողի արձակուրդի փոխհատուցումը, քանի որ այն արդեն ցույց է տրվել 2021թ. մարտ ամսվա եկամտային հարկի և 2021թ. տարեկան շահութահարկի հաշվետվությունում։ Եթե այո, ՀԾ-ում ինչպե՞ս կատարել հետ պահումը: Շնորհակալութկուն:

Գրանցման հայտի խմբագրում

Դիաննա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Որ խնդրեմ կպատասխանենք հետևյալ հարցին՝ աշխատողին ընդունել ենք աշխատանքի 01.09.2022թ.-ին, բայց հայտի մեջ ազգանվան առաջին տառը փոքրատառ է ուղարկվել հարկային։ Կարո՞ղ ենք հիմա սխալը ուղղել և ի՞նչ հետևանքներ դա կունենա։ Կանխավ հայտնում ենք շնորհակալություն։

Կանխիկ վճարում կատարելու վերաբերյալ

Աննա. Հարգելի հաշվապահներ, Եթե ՍՊԸ, որն աշխատում է շրջհարկով, տրանսպորտային միջոց է վրձակալել ֆիզ. անձից, ամսական 20 000 ՀՀ դրամ, կարո՞ղ եմ վճարումը կատարալ կանխիկ` դրամարկղից ելքի օրդերով: Շնորհակալ եմ: 2. «Պետական տուրքի» օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված ավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու համար՝ ոչ կանոնավոր, ՍՊԸ ավտոբուսը վարձակալել է ֆիզ. անձից, հայտարարության մեջ պետք է լրացնի սեփականատիրոջ հաշվառման համարանի՞շը։ Կանխավ շնորհակալ եմ:

Հաշվել եկամուտն ու ծախսերը

Նարինե. Բարև ձեզ։ Կօգնե՞ք լուծել խնդիրը։ Հաշվեգրել ՊՈԱԿ-ի եկամուտներն ու ծախսերը 2019թվ. հաշվետու տարվա համար։ 1. ՊՈԱԿ-ը 2019 թվ. հուլիսի 1-ին 2.4 մլն դրամ է վճարել շենքի ապահովագրման համար: Ապահովագրական պայմանագիրը վերաբերում է 2019 հոլիսի 1 – 2020 հունիսի 30 ժամանակահատվածին: 2. ՊՈԱԿ-ը պետական բյուջեից 2019 թվ. հունվարի 11-ին ստացել է 30 մլն դրամի դրամաշնորհ, երեք տարով ներառական հատուկ կրթության ծախսերի կատարման համար։ 3. 2019 թվ. դեպտեմբերին ՊՈԱԿ են մուտքագրվել 5 մլն դրամի կրթավճարներ, աշակերտներին ֆակուլտատիվ կարգով ճապոներեն լեզու սովորեցնելու համար։ 4. Բյուջեից պայմանով փոխանցվել են 30 մլն դրամական միջոցներ, մեքենաների և սարքավորումների ձեռք բերման համար, որոնց շահագործման ժամկետը նախատեսվում է 5 տարի։ 5. Շահագործման 5 տարի ժամկետով համակարգչային ծրագրերի ձեռքբերման համար 2019 թվ. հունվարին բյուջեից պայմանով ստացված 10 մլն դրամի դրամական միջոցներ։ 6. Բյուջեից ֆինանսավորմամբ 2019 թվ կրթական ծառայությունների մատուցման 80 մլն դրամի հասույթ։ 7. 2019 թվ. դեկտեմբերին գույքագրմամբ հայտնաբերված ակտիվների գծով 2 մլն դրամի օգուտներ։ 8. Բյուջեից ֆինանսավորմամբ 2019 թվ կրթական ծառայությունների մատուցման 80 մլն դրամի ծախսեր։

Ծառայությունների մատուցում օտարերկյա քաղաքացու կողմից

Հեղինե. ՀՀ-ում գրանցված ԱՁ-ին պետք է ծառայություն մատուցի Իտալիայի քաղաքացին (ֆիզ. անձ)։ Ի՞նչ պայմանագիր է կնքվում նրանց մեջ և ի՞նչ հարկ է առաջանում Ա/Ձ-ի մասով։ Ա/Ձ աշխատում է շրջհարկով։

Դրամարկղային գրքի լրացման հետ կախված

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ, որը զբաղվում է միայն անկանխիկ գործունեությամբ, քանի որ ատամնաբուժարան է, հուլիս ամսից սկսած անկանխիկի չեքերը պե՞տք է արդյոք դրամարկղի գրքում գրեմ:

Աշխատանքից ազատման դեպքում

Աննա. Բարև Ձեզ: Եթե աշխատակցի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր 3 ամիս սահմանված փորձաշրջանով, աշխատակիցը մինչ փորձաշրջանի ավարտը 3 օր առաջ պետք է գրավոր ծանուցի գործատուին աշխատանքից ազատվելու համար, թե՞ ըստ 112 հոդվածի 30 օր առաջ։

Հիփոթեկի համար անհրաժեշտ փաստաթղթեր

Լուսինե. Ողջույն բոլորին: Ընկերներ, հիփոթեկի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում կա՞ հետևյալը. Ա/Ձ-ի միասնական հաշիվ Excel ֆայլով: Սուբյեկտը միկրոձեռնարկատիրություն է, գործունեությունը՝ վարսավիրություն: Կօգնեք հասկանամ, թե այդ ֆայլը որտեղի՞ց դուրս բերեմ։

Ուսուցչի աշխատավարձի հաշվարկ

Ժասմենա. Բարև ձեզ։ Եթե տեղյակ եք՝ ԿԳՄՍ նախարարի 13.10.2020թ. N 38-Ն հրամանի համաձայն, դպրոցները կարող են ծնողների վճարի հիման վրա ձևավորել երկարօրյա խմբեր։ Կարգի 21-րդ կետի համաձայն, այդ խմբերում աշխատող մանկավարժի վճարի չափը ձևավորվում է սովորողների հետ աշխատակարգով սահմանված փաստացի աշխատաժամանակից։ Խնդրում եմ կոնկրետ օրինակով կարո՞ղ եք բացատրել, թե ինչպե՞ս հաշվարկենք մանկավարժի վճարի չափը՝ համաձայն օրենսդրության ո՞ր կետերի։

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ

Անուշ. Բարև ձեզ։ Հարգելի մասնագետներ, ի՞նչ տարբերություն հաշմանդամության 3-րդ կարգ ունեցողի նպաստի ու հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի միջև։ Շնորհակալություն

Եկամտային հարկի վերադարձի վերաբերյալ

Վահե. Բարև Ձեզ։ Հիփոթեքային վարկի գծով վճարված տոկոսի չափով եկամտային հարկի հետ վարադարձմանն է վերաբերում։ Եթե դատարանի վճռով կազմակերպությունը, որում այլևս կողմը չի աշխատում և չի վերականգնվել նախկին աշխատատեղում, վճարում է անցած ժամանակաշրջանների համար աշխատավարձը, ապա եկամտային հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք վճարված գումարի և եկամտային հարկին վերաբերող տեղեկատվությունը պե՞տք է նշվի հաշվետվության բաժին 1․1-ում, և արդյո՞ք այդ դեպքում վճարված եկամտային հարկից հնարավոր կլինի ունենալ հետ վերադարձ հաշվետվության ներկայացման ժամանակաշրջանի համար։ Շնորհակալություն։