Ձեռքբերում ֆիզ. անձից

Արա. Բարև ձեզ։ Եթե ֆիզիկական անձից կատարվել են ապրանքների գնումներ` երկկողմանի գնման ակտերի միջոցով, ապա եկամտային հարկի հաշվետվության ներկայացման ժամանակ երկրորդ մասում, ո՞ր կոդը պետք է ընտրեմ «այլ եկամուտները», թե՞ պետք է ընտրեմ «չհիմնավորված վճարումները», բայց 20%-ը ձեռքով փոխեմ 10%-ի, քանի որ 150-րդ հոդվածի 13-րդ կետի երկրորդ մասի բոլոր վավերապայմանները պահպանված են։ Նշեմ, որ ընկերությունը գործում է հարկման ընդհանուր համակարգում։ Շնորհակալություն։

Ամենամյա արձակուրդ

Մարինե. Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո ուզում է գնալ ամենամյա աշխատանքային արձակուրդ 01.04.2018-01.04.2019թթ. ընկած ժամանակահատվածի համար, բայց նա երեխայի խնամքի արձակուրդ գնացել է 11.03.2019թվականից: Նրան հասնու՞մ է 20 աշխ/օր հերթական արձակուրդ, թե՞ 19 աշխ/օր մինչև 11.03.2019թ.: Հրամանը ճիշտ ո՞նց ձևակերպեմ` 01.04.18-11.03.2019թ.- 19 աշ/օր, թե՞ 01.04.18-01.04.19թ. - 20 աշ/օր:

Աշխատավարձի անկանխիկ վճարման որոշում

Ալինա. Բարև Ձեզ: Խդրում եմ ասեք` ի՞նչ որոշման հիման վրա 2022թ. հունվարից աշխատավարձների վճարումները պիտի կատարվեն անկանխին։ Դա վերաբերվու՞մ է նաև քաղիրավական պայմանագրով աշխատողներին։ Շնորակալություն

Բնապահպանական հարկ

Ռոման. Բարև ձեզ: Եթե ֆիզիկական անձը ներմուծում է անվադողեր ԵՏՄ-ից, ԱԱՀ վճարելու պարտավորություն չունի, քանի որ չափաքանակը չի գերազանցել: Արդյո՞ք այս դեպքում բնապահպանական հարկի վճարելու պարտավորություն ունի, թե՞ ոչ:

Ա/Ձ և ինքնազբաղված անձի տարբերությունը

Տիգրան. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է ԱՁ-ի և ինքնազբաղվածի տարբերությունը, մասնավորապես հարկերը, և ՏՏ ոլորտի արտոնությունները, եթե պատրաստվում եմ աշխատել տնից` ֆրիլանս:

Կանխիկով վճարումների նկատմամբ սահմանափակումներ

Հայկ. Բարև Ձեզ հարգելի մասնագետներ: Կարո՞ղ եք օգնել` հասկանալ 2022թ.-ից ուժի մեջ մտնող կանխիկի սահմանափակումների հետ կապված. 1. արդյո՞ք այլևս չենք կարող ՍՊԸ հիմնադրին կանխիկ վճարել շահաբաժին: Եվ 2-րդ հարցս. արդյո՞ք շուկայից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները այլևս չենք կարող առհաշիվ անձի միջոցով կատարել: Շնորհակալություն:

Լիցենզիայի անհրաժեշտություն

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել, եթե ՍՊԸ ենք բացել տրակտորով աշխաատանքներ իրականացնելու համար, միկրոյի հայտ ենք տվել, լիցենզիա պե՞տք է հանել, որ կարողանանք աշխատանքներ իրականացնել։ Կամ ո՞վ փորձ ունի` ի՞նչ պայմաններ են հարկավոր, ի՞նչ խորհուրդ կարող եք տալ:

Աշխատանքից ազատման դեպքում

Մարինե. Բարև Ձեզ: Եթե հիմնական աշխատողը ազատվում է աշխատանքից` երեխայի խնամքի արձակուրդից անմիջապես հետո, նրա փոխարեն ժամանակավոր աշխատողի համար պե՞տք է տրվի հրաման տվյալ պաշտոնում հաստատելու մասին` հիմք ընդունելով հիմնական աշխատողի ազատվելը: Եվ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո անմիջապես ազատվում է աշխատանքից, նրա անունը ներառու՞մ ենք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում՝ աշխատանքից ազատվելու պահին: Շնորհակալություն:

Եթե աշխատողը նաև ուսանող է

Աստղիկ. Բարև Ձեզ: Ինչպե՞ս է կարգավորվում գործատու-ուսանող համարվող աշխատողի փոխհարաբերությունը։ Խոսքս ոչ միայն քննությունների կամ դրանց պարապելու ժամանակահատվածին է վերաբերում, այլ ուսումնական ընթացքին։ Օրինակ` հեռակա ուսանողի դասերի հաճախման ժամանակահատվածը ինչպե՞ս է կարգավորվում։ Տարբերակներ՝ ուսանողին դրվում է բացակա և չի վճարվում աշխատավարձ, կամ ուսանողի համար արձակվում է ներքին իրավական ակտ և չնայած բացականերին պահպանվում է աշխատավարձը։ Եթե էլի ունեք տարբերակներ` խնդրում եմ նշեք, որն է ճիշտը։ Կանխավ շնորհակալություն:

Տրանսֆերային գնագոյացում

Սոնա․ Տրանսֆերային գնագոյացում Իրավական հիմք․ ՀՀ Հարկային օրենսգրքի 73-րդ գլուխը, որն ուժի մեջ է 2020 թվականի հունվարի 1-ից։ Կիրառվում է հետևյալ հարկատեսակների նկատմամբ՝ 1) ԱԱՀ, 2) Շահութահարկ, 3) Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի։ Կիրառվում է հետևյալ դեպքում՝ Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կիրառվում են փոխկապակցված անձանց նկատմամբ, որոնց վերահսկվող գործարքների ընդհանուր գումարը գերազանցում է տարեկան 200 մլն դրամը։ Վերահսկվող են համարվում այն գործարքները, որոնք իրականացվում են փոխկապակցված անձանց միջև: Միևնույն ժամանակ, անկախ փոխկապակցված համարվելու հանգամանքի, հարկ վճարողի և հարկման ազատական համակարգեր ունեցող երկրներում գործող հարկ վճարողների հետ գործարքները համարվում են վերահսկվող: Հետևաբար, այն հարկ վճարողները, որոնց տարեկան գործարքները նման երկրներում գործող հարկ վճարողների հետ կգերազանցեն տարեկան 200 մլն դրամ շեմը, անկախ փոխկապակցված լինելու հանգամանքից, պարտավոր կլինեն հարկային մարմին ներկայացնել վերահսկվող գործարքների վերաբերյալ ծանուցման ձևը: Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ 200 մլն դրամի շեմը կիրառվում է ոչ թե յուրաքանչյուր փոխկապակցված կողմի հետ գործարքների հանրագումարին, այլ՝ բոլոր փոխկապակցված կողմերի հետ գործարքներին: Մանրամասն

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն

Ռոման. Բարև ձեզ: Գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունը, որը ազատված է և' շահութահարկից, և' ԱԱՀ-ից, արդյո՞ք ազատվում է նաև հարկային օրենսգրքի 150 հոդվածի 13-րդ կետով սահմանված հարկային գործակալ հանդիսանալու պարտավորությունից:

ՀԿ-ն ծառայությունների մատուցման հաշիվ պետք է գրի

Արուսյակ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հասարակական կազմակերպութունը ծառայության մատուցման էլ. հաշիվ պետք է դուրս գրի ըստ ծրագրի: Խնդրում եմ ասել` ի՞նչ հարկ կառաջանա: