Վերջնահաշվարկ
Արամ.
Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ արդեն 3 տարի: Գրանցված աշխատավարձս կազմում է 70-80 000, տատանվում է, գործարքային է աշխատավարձս։ Աշխատանքից դուրս եմ գալիս, ուզում եմ իմանալ`արձակուրդային հասնու՞մ է ինձ ու ինչքա՞ն: Նշեմ, որ 6 օրյա է գրաֆիկը, բայց ես անգամ կիրակիները տանը չեմ մնացել, ընդհանուր 3 տարվա մեջ տանն եմ մնացել մոտ 2 ամիս:
Ներմուծում Չինաստանից
Ռաֆայել.
Բարև ձեզ: Ես կահույք, մահճակալ եմ գնել Չինաստանից անձնական օգտագործման համար, որի գինը 750$ է: Խնդրում եմ կասե՞ք` որքա՞ն է կազմելու մաքսազերծումը, բեռնափոխադրման համար վճարել եմ 380$:
Անհատույց վարձակալություն
Անի.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ունի շենք, որը ցանկանում է տալ անհատույց վարձակալության (ՍՊԸ-ի հիմնադիրի կնոջը)։ Կինն էլ իր հերթին տալու է վարձակալության (գումարով) այլ ընկերության։ Այս գործարքը ի՞նչ նրբություններ ունի (գիտեմ, որ պետք է գրանցվի կադաստրում, նաև նոտարով կարելի է հաստատել): Կառաջանա նաև եկամտային հարկ 10% վարձակալի համար։ Եթե կան այլ նրբություններ, խնդրում եմ հուշել:
Ինչպե՞ս ձևակերպել պատրաստի արտադրանքը
Անահիտ.
Սիրելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է արտադրությանը ՀԾ-ով ձևակերպելուն: Երբ ծախսերը հավաքագրում ենք 8-րդ դասում (նյութեր, աշխատավարձ, հոսանք, և այլ ծախսեր), հաջորդ քայլը՝ ինչպե՞ս ձևակերպել պատրաստի արտադրանքի քանակական մուտքը 215 հաշվին:
ՖԻՖՈ մեթոդ
Կարինե․
Օգնեք որոշել եռամսյակի ընթացքում ծախսված նյութի ինքնարժեքը պաշարների ինքնարժեքի հաշվարկման ՖԻՖՈ մեթոդով, եթե Ա նյութի սկզբնական մնացորդը 50 կգ է, 1 կգի արժեքը 110 դրամ, եռամսյակի ընթացքում ստացվել է340 կգ, 1 կգ-ի արժեքը 125 դրամ: Ծախսվել է 360 կգ:
Հարկերի վճարման վերջնաժամկետ
Սյուզի․
Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ եթե հարկերը մուծենք 21-ին, տույժ տուգանք կլինի՞, 20-ը ոչ աշխատանքային է։
Ինչպե՞ս կազմակերպել ՀԿ գործունեությունը
Անահիտ․
Խնդրում եմ ինձ ուղղություն ցույց տվեք՝ ինչպե՞ս կազմակերպեմ իմ ՀԿ-ի գործունեությունը։ Ունեմ վարձակալած տարածք, օգտագործում եմ որպես երեխաների խնամքի կենտրոն։ Ինչպե՞ս եմ վարելու իմ հաշվարկները։
Որոշել վաճառքի ֆինանսական արդյունքը
Կարինե․
Օգնեք ձևակերպել նյութերի վաճառքի գործառնությունները և որոշել վաճառքի ֆինանսական արդյունքը:
Կազմակերպությունը վաճառել է պահեստում մնացած չօգտագործվող նյութերը՝ 120 000 դրամով, ներառյալ ԱԱՀ: Վճարը մուտքագրվել է հաշվարկային հաշվին առաքելուց 10 օր անց: Վաճառված նյութերի ինքնարժեքը կազմել է 80 000դրամ: Հաշվետու անձը վճարել է նյութերի տեղափոխման ծախսերը՝ 7 000դր:
Ինքնարժեքի խնդիր
Կարինե․
Օգնեք որոշել ձեռք բերված նյութերի ինքնարժեքը և մատակարարին ներկայացված բողոքարկման գումարը, կազմել հաշվապահական ձևակերպումներ:
Կազմակերպությունը մատակարարից ստացել է 200 տուփ ներկ, յուրաքանչյուրը 5 կգ քաշով, 1 կգ-ի գինը՝ 1 200դր, ներառյալ՝ԱԱՀ: Նյութի փոխադրումն իրականացրել է կազմակերպությունը, որի համար հաշվետու անձը վճարել է 60 000, ներառյալ ԱԱՀ: Ներկի բեռնաթափման համար հաշվարկել ենք աշխատավարձ 24 000 դրամի չափով: Ներկի ընդունման ժամանակ հայտնաբերվել է պակասորդ 2 տուփի չափով:Պակասորդի գումարով ներկայացվել է բողոքարկում, պակասորդի արժեքը գնահատվել է ձեռքբերման գնով, ներառյալ ԱԱՀ:
Օգնեք որոշել պաշարների ձեռք բերման ինքնարժեքը, եթե գնման գինը՝ 250 000 դրամ է, ԱԱՀ՝ 20%, բեռման բեռնաթփման ծախսերը՝ 20 000, կոմիսիոն վճարումները՝ 22 000, վարչական շենքերի մաշվածությունը՝ 45 000 դր:
Տնօրեն համատեղությամբ
Տիգրան.
Բարև ձեզ: Ինձ կասե՞ք` Ա/Ձ և ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը կարո՞ղ են այլ Ա/Ձ-ում կամ ՍՊԸ-ում գրանցվել որպես աշխատող:
Ա/Ձ հաշվետվություններ
Վարդուհի.
Բարի երեկո, հարգելի հաշվապահներ։ Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ԱՁ-ն ամսական որևէ՞ հաշվետվություն ունի ներկայացնելու։
Փոխկապակցված կազմակերպություններ
Լիլիթ.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ նշել` արդյո՞ք ճիշտ եմ հասկանում. փոխկապակցված կազմակերպություն է համարվում նաև, եթե մի կազմակերպություն մեկ այլ կազմակերպությունից ձեռք է բերել ապրանքներ, ումից տարվա կտրվածքով ձեռքբերումները չպետք է 80%-ը գերազանցի:
Առհաշիվ գումար
Անահիտ.
Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությանը առհաշիվ անձը ամսվա վերջում ներկայացնում է առհաշիվ հաշվետվություն, որի գումարը չի գերազանցում 3 միլիոնը, մեկ դրամարկղի ելքի օրդերով վճարվում է առհաշվի գումարը (ելքի օրդերով միանվագ գումարը գերազանցում է 300 000֊ը, բայց ոչ մի ՀԴՄ֊ի գումար չի գերազանցում 300 000֊ը)։ Այստեղ որևէ սխալ կա՞:
Մայրության նպաստ
Կարինե.
Բարև Ձեզ։ Ֆիզարձակուրդի գումարի հաշվարկը կատարվում է միայն ըստ վերջի՞ն գործատուի մոտ աշխատած ամիսների։ Ես ֆիզարձակուրդ գնալու եմ դեկտեմբերի վերջ, իսկ ներկայիս գործատուն լուծարվում եւ վերակազմավորվում է դեկտեմբերի 15-ին: Արդյո՞ք կստանամ ֆիզի գումարը, եթե այո, ապա ինչքա՞ն։ Միջին մաքուր աշխատավարձս 95 000 դրամ է ու արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում եմ։
Որոշել ձեռք բերված նյութերի ինքնարժեքը
Կարինե.
Օգնեք որոշել ձեռք բերված նյութերի ինքնարժեքը և կատարել ձևակերպումներ: Դաշնամուրի գործարանը փայտամշակման կոմբինատից ձեռք է բերել փայտանյութ դաշնամուր պատրաստելու համար: Ըստ մատակարարի հարկային հաշվի ստացվել է 150 խորանարդ մետր փայտնայութ, 1խոր. մետրի գինը՝ 20 000դր. գումարած ԱԱՀ, տեղափոխման արժեքը 150 000 + ԱԱՀ: Տրանսպորտային կազմակերպությունը կատարել է երկաթգծի կայարանից մինչև պահեստ տեղափոխման ծառայություններ, որոնց համար ներկայացրել է 60 000դրամի հաշիվ + ԱԱՀ՝ 20%, բեռնման բեռնաթափման համար բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ՝ 40 000դրամ:
Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ
Արմինե.
Բարև ձեզ: Աշխատողը մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ գտնվում է հղ. և ծննդաբ. արձակուրդում, ցանկանում է գնալ խնամքի արձակուրդ։ 24-ին, թե՞ 23-ին պետք է հայտ ուղարկել պեկ և սկիզբը, եթե 24.11 նշվի, ապա ավարտը երեխայի 2տ լրանալու ամսաթի՞վը (ծնվել է 08.09.2021), թե՞ միանգամից 3-րդ տարին։ Եվ, եթե նշված ժամկետից շուտ ցանկանա վերադառնալ` հնարավո՞ր է խմբագրել։ Կխնդրեմ մանրամասն գրել (առաջին անգամ եմ խնամքի արձակուրդ լրացնելու):
Ա/Ձ բացելու դեպքում
Լիաննա.
Սիրելի հաշվապահներ, եթե ես որպես վարձու աշխատող գտնվում եմ ֆիզարձակուրդում, ստանում եմ երեխայի խնամքի նպաստ, ու իմ անունով ԱՁ բացեմ, արդյո՞ք կզրկվեմ նպաստից։
e-invoicing ծրագրի ներբեռնում
Արսեն.
Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք` ինչպե՞ս կարող եմ ներբեռնել e-invoice ծրագիրը էլեկտրոնային հաշիվների համար: Նախորոք շնորհակալություն:
Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ
Անի.
Հարգելի հաշվապահներ, ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ ԱԱՀ-ի դաշտում։ Արտերկրի կազմակերպությունից ստացել է հաշիվ։ Առաջանում է արդյո՞ք ԱԱՀ 20%, քանի որ մենք գյուղատնտեսական գործունեություն ենք իրականացնում, իսկ այն ազատված է ԱԱՀ-ից: