Վերջին աշխատանքային օր

Լաուրա. Բարև Ձեզ: Աշխատակիցը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակորդում։ 29.11.2021թ-ին պետք է ներկայանա աշխատանքի, սակայն գրել է աշխատանքից ազատման դիմում։ Աշխատանքից ազատման հրամանի մեջ վերջին աշխատանքային օր ե՞րբ կարող եմ գրել:

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Անուշ. Բարև ձեզ: Կասե՞ք, եթե աշխատողը այս տարվա նոյեմբերի 1-ին է ընդունվել աշխատանքի, աշխատել է 20 օր և ներկայացրել հիվանդության անաշխատունակության թերթիկ, ինչպե՞ս հաշվենք այն:

Հարկային դաշտի ընտրություն

Գայանե. Բարև Ձեզ։ Եթե բացվի կազմակերպությունը, որը աշխատելու է խանութների հետ, որպես միջնորդ կազմակերպություն, առանց առք ու վաճառքի` ուղղակի խանութի համար հաճախորդ է գտնելու և պատվիրատուի պատվիրած ապրանքը հասցնելու է պատվիրատուին։ Կազմակերպությունն ունենալու է գործարքային աշխատողներ։ Եվ նրա շրջանառությունը չի գերազանցելու 24մլն.։ Ի՞նչ հարկով է հարկվելու տվյալ կազմակերպությունը։ Նախապես շնորհակալություն։

Փոխկապակցված կազմակերպություններ

Արուս. Բարև Ձեզ: ՊԵԿ-ի հրամանագրով կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված։ Հրամանի ամսաթիվը 24.09.21 է, բայց ինձ ծանուցվել է երեկ։ Նշվում է, որ հետին ամսաթվով ուղղեմ հաշվետվությունները և վճարեմ ԱԱՀ։ Ուզում եմ հասկանալ` փոխկապակցված են դառնու՞մ ՊԵԿ-ի հրամանի հիման վրա, և արդյո՞ք նորմալ է, որ 2 ամիս ուշացրել են ծանուցումը։ Ի՞նչ քայլեր խորհուրդ կտաք անել այս իրավիճակում։

Օրապահիկ

Անի. Բարև Ձեզ։ Դիցուք աշխատակցին տրվել է 70 000դր. օրապահիկի գումար 5 օրվա համար։ 5*12 000-ը գերազանցող մասի, այսինքն` 10 000 դրամի համար արդյո՞ք առաջանում է 22% եկամտային հարկ, թե այլ նրբություն կա։ Եթե այլ հաշվարկ է անհրաժեշտ, խնդրում եմ ՀՕ-ից հղում տրամադրել: Կանխավ շնորհակալ եմ։

Արդյո՞ք գործունեությունը լիցենզավորման ենթակա է

Անի․ ԱՁ-ն իրականացնում է դպրոցահասակ երեխաների դասապատրաստում, լեզուների ուսուցում, լոգոպեդի ծառայություններ։ Լիցենզավորման մասին օրենքում գրված է, որ լիցենզավորման ենթակա է «Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում»-ը, «Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում»-ը։ Արդյո՞ք դա վերաբերում է ԱՁ-ի գործունեությանը։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն

Էլլադա. Բարի երեկո։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք "ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ" հայտարարությունը գտնել և հրապարակել:

Հիմնական միջոցի օտարում

Մարինե. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, եթե հիմնարկի հաշվեկշռից ուզում ենք հիմնական միջոցը հանել և տրամադրել ուրիշ պետական համակարգի` ինչպե՞ս է կատարվում գույքի հանձնում-ընդունումը, ի՞նչ իրավական փաստաթղթերով: Խնդրում եմ օգնեք:

Ամենամյա արձակուրդ

Անուշ. Բարև Ձեզ: Որ խնդրենք կասե՞ք, եթե աշխատողը օգտագործել է տվյալ տարվա հերթական ամենամյա արձակուրդը, կարո՞ղ է օգտվել հաջորդ տարվա արձակուրդից նախօրոք, եթե նման օրենք կա, կուղարկե՞ք: Օրինակ` ես օգտագործել եմ իմ 2021թ. ամենամյա արձակուրդը, բայց հիմա շատ անհրաժեշտ է արձակուրդ, բայց չունեմ, կարո՞ղ եմ օգտվել նախօրոք իմ 2022թ. ամենամյա արձակուրդը: Եվս մեկ հարց. կասե՞ք` եթե օրինակ` մենք 2016թ. մանկապարտեզի վերանորոգման պատճառով տանն ենք եղել և վարձատրվել ենք պարապուրդ` ամբողջ տարի, այդ տարվա ամենամյա արձակուրդը կորու՞մ է, թե՞ վերջնահաշվարկի ժամանակ հաշվում ենք:

Առցանց առևտուր

Ջուլիետտա․ Բարև Ձեզ: Պատրաստվում եմ վաճառքի օնլայն հարթակներ (ՖԲ, Ինստագրամ, կայք) ստեղծել և հագուստ վաճառել: Գրանցումով Գյումրիից եմ, իսկ վաճառքը լինելու է ամբողջ Հայաստանով մեկ: Այս դեպքում եմ կարո՞ղ եմ որպես միկրոձեռնարկատիրություն գրանցվել: Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահական խնդիր

Լիլյա․ Բարև ձեզ: Կազմակերպությունը 2020թ.-ի հունվարի 1-ին գրանցվել է Սվութ ՍՊԸ անվամբ և կրել է 15 000 դրամի ծախս: Կանոնադրական կապիտալը հայտարարագրվել է 250 000 դրամի, որը կանխիկ վճարվել է: Կազմակերպությունը գնել է կլոր կնիք, որի համար ծախսել է 9 000 դրամ: Հաշվարկային հաշիվ բացելու համար կազմակերպությունը կրել է 5 000 դրամ ծախս, իսկ որպես հաշվարկային հաշվի մինիմալ մնացորդ բանկային հաշվին է մուտքագրել 10 000 դրամ: Կազմակերպությունը պլանավորում է զբաղվել հրուշակեղենի արտադրությամբ, որի համար գնել է 21 000 000 դրամի հաստոցներ (ներառյալ ԱԱՀ): Կազմակերպությունը արտադրությունը սկսել է հունվարի 1-ից և այդ հիմնական միջոցն էլ շահագործել է նույն ամսաթվին: Կազմակերպությունը հունվար ամսին ստացել է հետևյալ ապրանքներն ու ծառայությունները. ալյուր՝ 18 000 կգ, գինը՝ 2330 դրամ, դրոժ՝ 22 կգ, գինը՝ 1 000 դրամ, շաքարավազ՝ 200 կգ, գինը՝ 450 դրամ, աղ՝ 200 կգ, գինը՝ 1180 դրամ, ձեթ՝ 30 լիտր, գինը՝ 660 դրամ, էլեկտրաէներգիա՝ 300 000 դրամ, ջուր՝ 1 800 դրամ։ Կազմակերպությունը հունվարին արտադրել է 30 000 միավոր արտադրանք: Հայտնի է, որ յուրաքանչյուր 200 հատ արտադրանք արտադրելու համար օգտագործվում է 50 կգ ալյուր, 200 գ դրոժ, 1 կգ շաքարավազ, 200 գ ձեթ և 200 գ աղ: Կազմակերպությունը վաճառել է բոլոր արտադրվածները՝ 1 արտադրանք հատը 450 դրամ ԱԱՀ-ով: Կազմակերպության վարչական ապարատի ծախսերը կազմում են 250 000 դրամ, արտադրամասի աշխատավարձը կազմում է 180 000 դրամ: Առաջադրանքներ. 1. հաշվարկել ամսվա մաշվածությունը, 2. հաշվարկել 1 արտադրանքի ինքնարժեքը, 3. հաշվարկել բոլոր հարկերը, 4. կազմել ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, 5. կազմել ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն։

Սանիտարական վարչությունում գրանցվելու համար

Արուսիկ․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն, որը զբաղվում է հացի և հացաբուլկեղենի արտադրությամբ, ի՞նչ քայլեր պետք է անի սանիտարական վարչությունում գրանցվելու համար։