Մայրության նպաստ

Տիգրանուհի. Բարև Ձեզ: Ես այժմ գտնվու եմ խնամքի արձակուրդում, ֆիզարձակուրդի գումարը ստացել եմ 660 000 (մաքուր աշխատավարձը կազմում է 130 000), և այժմ քանի որ կեսարյան հատմամբ եմ ունեցել բալիկիս, պետք է 15օրվա համա բյուլետեն ներկայացնեմ: Կարո՞ղ եք ասել` ինչքա՞ն կկազմի գումարը: Նախապես շնորհակալություն:

Հաշիվ վավերագիր

Անի. Հարգելի հաշվապահներ ջան, եթե ԱԱՀ աշխատող ենք, բեռնափոխադրությամբ ենք զբաղվում: Ասվում է, որ հարկային հաշիվ կարող ենք չգրել: Արդյո՞ք դա վերաբերվում է նաև հաշիվ վավերագիր (ծառայությունների մատուցման, աշխատանքներ կատարման), հաշիվներ դուրս գրմանը նույնպես:

Տնօրենի արձակուրդ

Անի․ Բարև ձեզ։ Եթե տնօրենը ամենամյա արձակուրդից օգտվում է, այդ դեպքում ինչպե՞ս պետք է գրվի արձակուրդի հրամանը։ Հրամանի մեջ գրվելու է՝ տնօրենին տալ արձակուրդ, թե՞ գրվելու է՝ այսինչ ժամանակահատվածում գտնվելու եմ արձակուրդի մեջ։

Շահութահարկի հաշվետվության

Հայկ. Հարգելի կոլեգաներ, ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը, շահութահարկի հաշվետվության 8-րդ ձևում չբաշխված շահույթը սխալմամբ գրվել է կրեդիտորական պարտքեր շահաբաժինների մասով: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվենք:

Ժամկետից շուտ պայմանագրի լուծում

Անի. Ֆիքսված ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ, գործատուն կարո՞ղ է գումարային տուգանք սահմանել՝ աշխատակցի կողմից ժամկետից շուտ պայմանագրի լուծման դեպքում: Կանխաց շնորհակալություն:

ԵՏՄ հայտարարագիր

Անահիտ. Բարև Ձեզ: Ես ընդհանուր բեռնափոխադրող կազմակերպությունից օգտվել եմ, Մոսկվայից բեռ եմ բերել: Ես ԵՏՄ հայտարարագիր եմ տալու՞ մինչև ամսի 20: Գիտեմ, բայց չգիտեմ տեղափոխվող բեռների կոդերը: Ինձ կհուշե՞ք` մանկական հագուստ, կանացի կուրտկա և կանացի բլուզկաներ: Խնդրում եմ` օգնեք:

Բեռնափոխադրման գործունեություն

Անի. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ԱՁ ԱԱՀ-ով է աշխատում և բեռնափոխադրմամբ է զբաղվում ՀՀ-ՌԴ: Ուզում եմ իմանալ` ԱԱՀ ի՞նչ զրոյական արտոնություններից կարող է օգտվել: Կանխավ շնորհակալ եմ:

Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի նպաստ

Արշալույս. Ես երկրորդ երեխայիս ծնունդից հետո անցել եմ աշխատանքի և օգտվում եմ "դայակ պետության հաշվին" ծրագրից: Կարո՞ղ եմ դարձյալ նստել ֆիզարձակուրդ և ստանալ նպաստ, արդյո՞ք կօգտվեմ պետական աշխատանք ունեցող և գյուղական բնակավայրում ապրող մայրերեին տրվող 53 հազար նպաստից: Կանխավ շնորհակալություն

Ինչպե՞ս է ցույց տրվելու շրջանառությունը

Մարիաննա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀՀ-ում գործող ՏՏ ոլորտի կազմակերպությունը ծառայություն է մատուցելու արտասահմանյան կազմակերպությանը։ Բացել եմ ԱՁ, աշխատելու եմ շրջհարկով (արդեն դիմումը տվել եմ), ինչպես նաև բացել եմ բանկային հաշվեհամար ԱՁ-ի համար, որը նշված է Taxservice-ում: Արտասահմանյան կազմակերպությունը` բանկային հաշվեհամարին, ամեն ամիս ծառայության համար պետք է գումար փոխանցի: Ցանկանում եմ իմանալ, այդ գումարը ինչպե՞ս է երևալու ծրագրում (եթե ՀԴՄ չունեմ), քանի որ եռամսյակային շրջհարկի հաշվետվության 16 կետում պետք է գրեմ այդ գումարի չափի 5%-ը: Ես շրջանառության հարկի հաշվետվություն տալիս եմ ԱՁ-ի և ՍՊԸ-ի, բայց ՀԴՄ-ով եմ տեսնում շրջանառություն, իսկ ՏՏ ոլորտը չեմ արել, խնդրում եմ օգնել: Շնորհակալություն: