Ինչպե՞ս կազմակերպել ՀԿ գործունեությունը

Անահիտ․ Խնդրում եմ ինձ ուղղություն ցույց տվեք՝ ինչպե՞ս կազմակերպեմ իմ ՀԿ-ի գործունեությունը։ Ունեմ վարձակալած տարածք, օգտագործում եմ որպես երեխաների խնամքի կենտրոն։ Ինչպե՞ս եմ վարելու իմ հաշվարկները։

Որոշել վաճառքի ֆինանսական արդյունքը

Կարինե․ Օգնեք ձևակերպել նյութերի վաճառքի գործառնությունները և որոշել վաճառքի ֆինանսական արդյունքը: Կազմակերպությունը վաճառել է պահեստում մնացած չօգտագործվող նյութերը՝ 120 000 դրամով, ներառյալ ԱԱՀ: Վճարը մուտքագրվել է հաշվարկային հաշվին առաքելուց 10 օր անց: Վաճառված նյութերի ինքնարժեքը կազմել է 80 000դրամ: Հաշվետու անձը վճարել է նյութերի տեղափոխման ծախսերը՝ 7 000դր:

Ինքնարժեքի խնդիր

Կարինե․ Օգնեք որոշել ձեռք բերված նյութերի ինքնարժեքը և մատակարարին ներկայացված բողոքարկման գումարը, կազմել հաշվապահական ձևակերպումներ: Կազմակերպությունը մատակարարից ստացել է 200 տուփ ներկ, յուրաքանչյուրը 5 կգ քաշով, 1 կգ-ի գինը՝ 1 200դր, ներառյալ՝ԱԱՀ: Նյութի փոխադրումն իրականացրել է կազմակերպությունը, որի համար հաշվետու անձը վճարել է 60 000, ներառյալ ԱԱՀ: Ներկի բեռնաթափման համար հաշվարկել ենք աշխատավարձ 24 000 դրամի չափով: Ներկի ընդունման ժամանակ հայտնաբերվել է պակասորդ 2 տուփի չափով:Պակասորդի գումարով ներկայացվել է բողոքարկում, պակասորդի արժեքը գնահատվել է ձեռքբերման գնով, ներառյալ ԱԱՀ: Օգնեք որոշել պաշարների ձեռք բերման ինքնարժեքը, եթե գնման գինը՝ 250 000 դրամ է, ԱԱՀ՝ 20%, բեռման բեռնաթփման ծախսերը՝ 20 000, կոմիսիոն վճարումները՝ 22 000, վարչական շենքերի մաշվածությունը՝ 45 000 դր:

Փոխկապակցված կազմակերպություններ

Լիլիթ. Բարև Ձեզ։ Խնդրում եմ նշել` արդյո՞ք ճիշտ եմ հասկանում. փոխկապակցված կազմակերպություն է համարվում նաև, եթե մի կազմակերպություն մեկ այլ կազմակերպությունից ձեռք է բերել ապրանքներ, ումից տարվա կտրվածքով ձեռքբերումները չպետք է 80%-ը գերազանցի:

Առհաշիվ գումար

Անահիտ. Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությանը առհաշիվ անձը ամսվա վերջում ներկայացնում է առհաշիվ հաշվետվություն, որի գումարը չի գերազանցում 3 միլիոնը, մեկ դրամարկղի ելքի օրդերով վճարվում է առհաշվի գումարը (ելքի օրդերով միանվագ գումարը գերազանցում է 300 000֊ը, բայց ոչ մի ՀԴՄ֊ի գումար չի գերազանցում 300 000֊ը)։ Այստեղ որևէ սխալ կա՞:

Մայրության նպաստ

Կարինե. Բարև Ձեզ։ Ֆիզարձակուրդի գումարի հաշվարկը կատարվում է միայն ըստ վերջի՞ն գործատուի մոտ աշխատած ամիսների։ Ես ֆիզարձակուրդ գնալու եմ դեկտեմբերի վերջ, իսկ ներկայիս գործատուն լուծարվում եւ վերակազմավորվում է դեկտեմբերի 15-ին: Արդյո՞ք կստանամ ֆիզի գումարը, եթե այո, ապա ինչքա՞ն։ Միջին մաքուր աշխատավարձս 95 000 դրամ է ու արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում եմ։

Որոշել ձեռք բերված նյութերի ինքնարժեքը

Կարինե. Օգնեք որոշել ձեռք բերված նյութերի ինքնարժեքը և կատարել ձևակերպումներ: Դաշնամուրի գործարանը փայտամշակման կոմբինատից ձեռք է բերել փայտանյութ դաշնամուր պատրաստելու համար: Ըստ մատակարարի հարկային հաշվի ստացվել է 150 խորանարդ մետր փայտնայութ, 1խոր. մետրի գինը՝ 20 000դր. գումարած ԱԱՀ, տեղափոխման արժեքը 150 000 + ԱԱՀ: Տրանսպորտային կազմակերպությունը կատարել է երկաթգծի կայարանից մինչև պահեստ տեղափոխման ծառայություններ, որոնց համար ներկայացրել է 60 000դրամի հաշիվ + ԱԱՀ՝ 20%, բեռնման բեռնաթափման համար բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ՝ 40 000դրամ:

Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ

Արմինե. Բարև ձեզ: Աշխատողը մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ գտնվում է հղ. և ծննդաբ. արձակուրդում, ցանկանում է գնալ խնամքի արձակուրդ։ 24-ին, թե՞ 23-ին պետք է հայտ ուղարկել պեկ և սկիզբը, եթե 24.11 նշվի, ապա ավարտը երեխայի 2տ լրանալու ամսաթի՞վը (ծնվել է 08.09.2021), թե՞ միանգամից 3-րդ տարին։ Եվ, եթե նշված ժամկետից շուտ ցանկանա վերադառնալ` հնարավո՞ր է խմբագրել։ Կխնդրեմ մանրամասն գրել (առաջին անգամ եմ խնամքի արձակուրդ լրացնելու):

Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ

Անի. Հարգելի հաշվապահներ, ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ ԱԱՀ-ի դաշտում։ Արտերկրի կազմակերպությունից ստացել է հաշիվ։ Առաջանում է արդյո՞ք ԱԱՀ 20%, քանի որ մենք գյուղատնտեսական գործունեություն ենք իրականացնում, իսկ այն ազատված է ԱԱՀ-ից:

Օրավարձով աշխատող

Աշխեն. Բարև ձեզ: Նոր բացված ՍՊԸ-ն աշխատում է միկրոյում՝ առանց ԱԱՀ: Գրանցված է միայն տնօրենը, ինչպիսի՞ հաշվետվություններից պետք է սկսել: Օրավարձով աշխատող ինչպե՞ս գրանցել, ինչպե՞ս է հարկվելու տվյալ աշխատողի եկամուտը:

Հնարավո՞ր է հաշվետվություն մեջ աշխատավարձը 0 գրել

Անի. Նոր բացված ՍՊԸ-ն ԱԱՀ-ով է աշխատելու և դեռ գործունեություն չի իրականացրել: Հիմա միայն տնօրենն է գրանցված, հնարավո՞ր է եկամտային հաշվարկի մեջ աշխատավարձը 0 գրել, թե՞ խնդիր կարող է առաջանալ հետո:

Արդյո՞ք կուտակվում է ամենամյա արձակուրդային օրեր

Արփի. Բարև ձեզ: Խնդրում եմ կասե՞ք` մայրության արձակուրդի ամիսների ընթացքում՝ 140 օր, արդյո՞ք կուտակվում է ամենամյա արձակուրդային օրեր։ Եվ արդյո՞ք մայրության արձակուրդը համարվում է ժամանակավոր անաշխատունակություն։