Հաշմանդամ աշխատողի աշխատավարձի ձևակերպում

Անի. Բարև Ձեզ: Ընդհանուր հարկման համակարգով աշխատող կազմակերպությունն ունի հաշմանդամ աշխատակիցներ, որոնց աշխատավարձի գումարը կազմել է 700 000 դրամ: Գիտեմ, որ հաշմանդամ աշխատակիցների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսը ևս նվազեցման ենթակա է: Ինչպե՞ս ձևակերպել այդ 1 050 000 դրամը: դտ 713 կտ 527 - 700 000 դտ 713 կտ ՞ 1 050 000

Հիվանդաթերթիկի հաշվարկ

Անուշ. Բարև ձեզ: Աշխատակիցը միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ԱՁ-ում աշխատում է գործարքային պայմանագրով: 01.10.2021-05.10.2021-ը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ինչպե՞ս պեք է հաշվարկվի բյուլետենը:

Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ

Անուշ. Բարև ձեզ, բանիմաց հաշվապաներ ջան։ Հիվանդության նպաստի դեպքում միջին ամսական աշխատավարձի համար ևս սահմանվու՞մ է նվազագույն շեմ` նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով։ Ես չեմ հաշվարկել 50%-ից ու իմ մոտ միջին ամսականը 42 969, իսկ նվազագույնի 50%-ի դեպքում 43 590 ու 621 դրամի չափով պակաս է հաշվարկվել և վճարվել: Եվ անաշխ. թեթիկը նույնպես սխալ է լրացվել, այս դեպքում ես ի՞նչ կարող եմ անել։

Կազմակերպությունը սնանկ է ճանաչվել

Աննա. Ասացեք խնդրեմ` դեկրետային գումարը չեմ ստացել նախատեսած ժամանակին, մոտ մեկ տարի հետո կազմակերպությունը գնացել է սնանկության և ճանաչվել է սնանկ։ Լուծարված կազմակերպությունը չունի ո'չ սեփականություն, ո'չ հաշիվներ, որպեսզի սնանկության գործով կառավարիչը գումար հատկացնի։ Ի՞նչ տարբերակ կա այդ գումարը ստանալու:

Ներմուծման դեպքում հարկման բազայի որոշում

Անի. Շրջանառության հարկի հաշվարկում ներմուծման դեպքում ի՞նչ սկզբունքով ենք որոշում հարկման բազան ԵՏՄ անդամ և 3-րդ երկրների դեպքում /մաքսային արժեք, պայմանագրային արժեք/: Խնդրում եմ տրամադրեք հղում հարկային օրենսգրքից։ Կանխավ շնորհակալ եմ։

Ապրանքի արտահանման դեպքում

Սաթեն. Խնդրում եմ պատասխանեք` շտապ է։ Ռուսաստան ապրանքի արտահանման транзит. декл. կազմվել է 27/10/21, дата выпуска 28/10/21, CMR 27/10/21, իսկ ինվոյսի վրա մաքսայինի կլոր փոքր կնիքը 28/10/21-ով է: Արտահանման հայտար. լրացման և գործարքի արժեքի հաշվարկման համար ո՞ր ամսաթիվը հիմք վերցնեմ:

Որոշել արտադրանքի ինքնարժեքը

Լիլյա. Ստորև բերված տվյալների հիման վրա որոշել և ձևակերպել իրացված արտադրանքի ինքնարժեքը, արտադրանքի վաճառքից ճանաչված հասույթ, հասույթի ճշտգրտում կապված իրացված արտադրանքի վերադարձման հետ, իրացված և վերադարձված արտադրանքին վերաբերող ԱԱՀ գումարները, արտադրանքի վաճառքի ֆինանսական արդյունքը: Կազմակերպությունը հաշվետու եռամսյակում առաքել է գնորդին 350 միավոր արտադրանք: Արտադրանքի միավորի ինքնարժեքը կազմել է 2 000դրամ, իսկ բացթողնման գինը առանց ԱԱՀ 3 000դրամ: Տարբեր հիմնավորված պատճառներով գնորդը հետ է վերադարձրել 50միավոր արտադրանքը:

Ոչ նյութական ակտիվի ամորտիզացիա

Կարինե. Օգնեք հաշվարկել ոչ նյութական ակտիվի ամորտիզացիան օգտակար ծառայության բոլոր տարիների համար, ձևակերպել ակտիվի դուրսգրման, մուտքագրման, ամորտիզացիայի գործառնությունները: Ձեռք է բերվել արտոնագիր, որի արժեքը 760 000 է, ներառյալ` ԱԱՀ, գումարը վճարվել է հաշվարկային հաշվից, օգտակար ծառայությունը՝ 10տարի, ամորտիզացիան հաշվարկվել է գծային եղանակով, օգտակար ծառայության ժամկետի ավարտին արտոնագիրը դուրս է գրվել կազմակերպության հաշվեկշռից:

Անհատույց վարձակալություն

Իգոր․ Բարև։ Հարցս հետևյալն է՝ ՍՊԸ-ն կարո՞ղ է արդյոք իրեն պատկանող գույքը՝ տվյալ դեպքում բեռնատար ավտոմեքենան, անհատույց տրամադրել այլ անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ): Ի՞նչ պարտավորություններ կարող են առաջանալ։

Ա/Ձ մատուցելու է խորհրդատվական ծառայություններ

Գագիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Նոր բացված Ա/Ձ-ն մատուցելու է ֆինանսական խորհրդատվական ծառայություններ: Կխնդրեմ պատասխանել մի քանի հարցի. 1. Ա/Ձ հանդիսացող ֆիզ.անձը պիտի իրեն գրանցի՞ որպես աշխատող, թե՞ հենց Ա/Ձ հանդիսացող ֆիզ. անձը կարող է մատուցել այդ ծառայությունները: 2. Տվյալ ծառայությունների մատուցման դեպքում Ա/Ձ-ն կարո՞ղ է դիմում ներկայացնել հարկային և աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում (տարեկան 24մլն-ը չի գերազանցելու), թե՞ շրջհարկով: 3. Եվ, ո՞ր դեպքում, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվելու և ի՞նչ ամսական վճարումներ են կատարվելու: Կանխավ շներհակալ եմ: