Ստացված ծանուցագիր

Անի. Բարև Ձեզ։ Ես ԱՁ եմ, աշխատում եմ սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում։ Վճարում եմ շրջանառության հարկ։ Այսօր ստացել եմ հետևյալ նամակը file-online.taxservice.am համակարգով՝ 1. Ձեր կողմից 2021 թ. 02 եռամսյակում դուրս գրված հաշիվ-վավերագրերի, ճշգրտող հաշիվ-վավերագրերի շրջանառության և ՀԴՄ-ի ֆիսկալ հասույթի հանրագումարը մեծ է շրջանառության հարկի հաշվարկի 22-րդ տողի գումարից: Այս վարքագիծը պարունակում է հաշվարկային փաստաթղթերով գործարքների իրացման շրջանառությունը թերհայտարարագրելու ռիսկ: Վերը նշված ռիսկային գործոնները պահպանվելու դեպքում հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով միջոցներ կձեռնարկի դրանց արժանահավատության ճշգրտման ուղղությամբ: Միաժամանակ, հայտնում ենք, որ Հարկային օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Դուք իրավունք ունեք մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ հարկային մարմին ներկայացնել բացատրություններ և պարզաբանումներ file-online.taxservice.am կայքի «Հաշվետվություններ» բաժնում՝ լրացնելով N 156 հաշվետվական ձևը: Խնդրում եմ ասել՝ արդյո՞ք այս նամակը վերաբերվում է իմ գործունեության տեսակին։ Ես ՀԴՄ-ով չեմ աշխատում։ Հաշվետվության մեջ լրացնում եմ միայն 16 և 22 կետերը։ Ի՞նչ խորհուրդ կտաք։ Կանխավ շնորհակալություն:

Աշխատաժամի արտացոլում հաշվետվության մեջ

Սյուզի. Բարև ձեզ: Մի հարց. աշխատողին, եթե լրիվ դրույք ենք գրանցել՝ եկամտայինի մեջ քանի՞ ժամ աշխատաժամ պիտի նշենք, և նույնն էլ կրճատ աշխատաժամի դեպքում՝ քանի՞ ժամ պետք է նշել:

Ազատման ծանուցագրի վերաբերյալ

Գայանե. Բարև ձեզ: Մի հարց. եթե աշխատողին աշխատանքի ազատման ծանուցագիր ենք ներկայացնում, ծանուցագրի օրիգինալից մեկ հատ են գրում, թե՞ 2, մեկը մնում է աշխատողի մոտ, մեկը գործատուի, թե՞ ստորագրում է և տալիս գործատուին։ Շնորհակալություն:

Ավարտական վկայական տրամադրելու համար

Հեղինե. Ա/Ձ-ն բացել է լեզուների դասավանդման դպրոց։ Խնդրում եմ պատասխանեք. եթե ցանկանում է դասընթացն ավարտելուց հետո ուսանողին տրամադրի վկայական՝ ուսուցման կուրսն անցնելու վերաբերյալ, անհրաժե՞շտ են արդյոք լրացուցիչ գրանցումներ կամ այլ քայլեր կատարելու:

Արձակուրդայինի հետ կապված

Լիլիթ. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը գտնվել է երեխայի խնամքի արձակուրդում և աշխատանքի է վերադարձել 2020թ.-ի դեկտեմբերին ու հոկտեմբերից պետք է արձակուրդ գնա, օրերի հաշվարկի մեջ 2020թ.-ի դեկտեմբերը մտցնե՞մ, թե՞ ոչ (25 օր է հասանելիք արձակուրդը, 12=2.08*10 ամիս, դեկտեմբերը ներառյալ = 20.8 օ՞ր է հասնում արձակուրդ): Եվ մեկ հարց էլ. եթե տվյալ աշխատակցից ԴԱՀԿ պահում ենք անում, արձակուրդի գումարի (հարկերը ներառյալ) 30 %-ը հաշվել ու փոխանցե՞լ ԴԱՀԿ-ի հաշվեհամարին:

Ծառայության մատուցում օտարերկրյա կազմակերպությանը

Իրինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ եթե ծառայություն եմ մատուցում օտարերկրյա կազմակերպությանը համապատասխան պայմանագրի հիման վրա, գումարը ստանում եմ արտարժույթով, ինչպե՞ս հաշվեմ շրջհարկը, և հաշիվ գրեմ, թե՞ ոչ։

Չօգտագործված արձակուրդի ներառում վերջնահաշվարկում

Սյուզի. Բարև ձեզ: Որ խնդրեմ, օրենքի հղում կտա՞ք այն մասին, որ գործատուն պարտավոր է վերջնահաշվարկում ներառել աշխատակցի բոլոր տարիների չօգտագործված արձակուրդի օրերը: