Մայրության նպաստ

Ագնեսա. Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նման հարթակ ստեղծելու համար։ Հարցս հետևյալն է. գրանցված աշխատող եմ համարվում ապրիլի 6-ից, հոկտեմբերի 10-ին պատրաստվում եմ ֆիզարձակուրդ գնալ, աշխատավարձս կազմում է 36 000 դրամ, սակայն այս ամիսների ընթացքում 2 ամիսը եղել եմ իմ հաշվին արձակուրդում։ Հիմա որքա՞ն է կկազմի իմ բյուլետենայիմ գումարը։ Շնորհակալություն։

ԵՏՄ-ից ներմուծման ճշգրտումներ

Անի. Բարև ձեզ, հարգելի՛ հաշվապահներ: Կազմակերպությունն աշխատում է շրջհարկով, ԵՏՄ-ից ներմուծում է քսայուղեր: 2019թ. նոյեմբերին ներմուծել է ապրանքի քանակություն, ձևավորվել է ԱԱՀ, վճարել ենք, բայց վերահաշվարկ ենք կատարել, ԱԱՀ-ի ավել մասը մուտք են արել ԱԱՀ-ի դեբետ բաժնում՝ 89 450դր: Հարցս հետևյալն է. ինչպե՞ս հետ վերադարձնել գումարը միասնական հաշիվ: Լրացրել եմ 261 ձևը, իրենց ասելով 6-րդ կետի 2 մասը, բայց մերժել են: Աշխատում ենք շրջհարկով, ներկայացնում ենք եռամսյակային հաշվետվություն: 2. ԱԱՀ 260 հաշվետվության ձևի հետ կապված հարց. 7-րդ, 9-րդ, 18-րդ և 19.1-րդ տողերի Ա բաժնում լրացվում է ամբողջ գումարը՝ ներառյալ ԱԱՀ, թե՞ առանց ԱԱՀ: Շնորհակալություն

Անչափահասի հետ կնքվող աշխատանքային պայմանագիր

Անյա. Բարև Ձեզ: Որ խնդրեմ կարո՞ղ եք մեկնաբանել ԱՕ 85 հոդվածի 1-ին մասի այս պարբերությունը. 1. Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:

Ու՞մ հետ պետք է կնքել նյութական պատասխանատվության մասին պայմանագիր

Անյա. Բարև Ձեզ: ԱՕ 240-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր չի կարող կնքվել մինչև տասնութ տարեկան աշխատողների հետ: Այդ դեպքում նրա կատարած վնասը ո՞վ պետք է հատուցի, ծնո՞ղը:

Արդյո՞ք պետք է տեխ. զննման գումարը ներառել ԱԱՀ հաշվարկում

Անահիտ. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ տեխզննման գումարը պե՞տք է ներառենք ԱԱՀ հաշվարկի -ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների 18 տողում: Կազմակերպության պատկանող մեքենայի համար տեխզննման գումարը վճարվել է միանգամից բանկում:

Ինչպե՞ս պետք է կատարել հաշվարկը

Անուշ. Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո 3 տարի անց վերադառնում է աշխատանքի և 2 օր հետո բերում է հիվանդության թերթիկ, ինչպե՞ս պիտի վճարվի, աշխատավարձի մասով կասե՞ք:

Անորոշ, թե՞ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր

Ռուզաննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ աշխատանքային պայմանագրերի ժամկետը կարող է լինել անորոշ և որոշակի, սակայն, որոշ տեղեկատվական աղբյուրներից կարդացել եմ, որ ավելի լավ է, որ աշխատանքային պայմանագրերը լինեն անորոշ։

Կոսմետիկայի արտադրություն իրականացնող ՍՊԸ-ի հարկային պարտավորությունները

Տիգրան. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ կոսմետիկայի ոլորտում արտադրություն իրականացնող ՍՊԸ-ի հարկային կանոնները, ԱԱՀ-ի դրույքաչափը և այլ հարկային վճարումներ:

Դպրոցի բուֆետի գործունեություն

Mary. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք։ Նոր բացված ԱՁ է, գործունեությունը իրականացվելու է Երևանում, պետք է դպրոցի բուֆետ աշխատեցնի, ձեռնարկատիրական գործունեության տեսակը 47․11․0 - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում։ Չի կարող չէ՞ աշխատել միկրոյով։ Եվ պարտադի՞ր է ունենալ լիցենզիա, եթե այո, խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս։

Ինչպե՞ս հաշվել վերջնահաշվարկը

Արամ․ Բարեւ ձեզ: Խնդրում եմ նշեք որևէ իրավական ակտ, որտեղ նշված է վերջնահաշվարկի հաշվարկման կարգը և միջին ամսական աշխատավարձը ոչ լրիվ աշխատանքային ռեժիմով աշխատողների հաշվարկման կարգը: Եթե աշխատողը աշխատել է 3 ամիս ոչ լրիվ աշխատառեժիմով և ամեն ամիս ստացել 23 500 դրամ աշխատավարձ, ինչպե՞ս հաշվել և վճարել վերջնահաշվարկ։

Համակարգչային ծրագրերի թեստավորմամբ զբաղվելու համար

Անի. Հարգելի հաշվապահներ, անձը ցանկանում է զբաղվել համակարգչային ծրագրերի թեստավորմամբ։ Աշխատանքն իրականացնելու է արտասահմանյան կայքերի համար և վարձատրությունը ստանալու է ըստ կատարած աշխատանքնի։ Խնդրում եմ օգնել և պատասխանել հետևյալ հարցերին։ 1. Անձը պե՞տք է գրանցվի որպես ԱՁ, թե՞ հարկ վճարող ֆիզիկական անձ։ 2. Ֆիզիկական անձ գրանցվելու դեպքում, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել և ի՞նչ հաճախականությամբ։ 3. Ֆիզիկական անձ գրանցվելու դեպքում, արդյո՞ք հաշվետվություններն առցանց վճարելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, ընթերցող սարք։

Քաղիրավական պայմանագրի ժամկետից շուտ լուծում

Մարիամ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Աշխատակցի հետ կնքվել է 1 տարի ժամկետով քաղիրավական պայմանագիր։ Գործատուն ցանկանում է ժամկետից շուտ ազատել աշխատողին։ Ինչպե՞ս կարելի է լուծել պայմանագիրը, արդյո՞ք տրվում է վերջնահաշվարկ, և եթե այո, խնդրում եմ ուղարկել հոդվածը։

Հաշվարկային հաշիվ է գրվել բարեգործական հիմնադրամին

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ-ի դաշտում աշխատող ընկերության կողմից հաշվարկային հաշիվ է գրվել բարեգործական հիմնադրամին: ԱԱՀ-ի հաշվետվության մեջ դա ո՞ր տողում և ո՞ր հոդվածի տակ է պետք գրել։ Կանխավ շնորհակալ եմ։

Հարկերը սխալ հաշվեհամարի են փոխանցվել

Մարինա․ Բարև ձեզ, խնդրում եմ հուշեք՝ ի՞նչ է կարելի անել, եթե կազմակերպության աշխատակիցների եկամտային հարկի ամբողջ գումարը փոխանցվել է դրոշմանիշային վճարի հաշվեհամարին։ Շնորհակալություն։

Քաղաքացիաիրավական պայմանագիր միկրոձեռնարկատիրական ընկերության հետ

Քրիստինե․ Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին գրանցելու ժամանակ 79 հաշվետվության մեջ միայն նշում եմ ամսաթիվը ու վե՞րջ։ Մի հարց էլ՝ եթե ՍՊԸ-ն միկրոդաշտում է, քաղ․ իրավական աշխատողի եկամտային հարկը ինչպե՞ս է հաշվարկվում։ Նորից նույն 5 000 դրա՞մն է։ Նախապես շնորհակալություն։