Ֆրիլանս աշխատանք

Մարիաննա. Բարև ձեզ: Ես պատրաստվում եմ գրանցված աշխատանքից դուրս գալ և զբաղվել ֆրիլանսինգով (ՏՏ ոլորտ), ինձ մի քանի հարց է հետաքրքրում: 1. Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես ինքնազբաղ անձ, եթե այո, ինչպե՞ս: 2. Որքա՞ն հարկ պետք է վճարեմ և ի՞նչ փաստաթղթեր կամ հաշվետվություններ ներկայացնեմ: 3. Վճարված հարկերը ենթակա՞ են վերադարձման հիփոթեքային վարկի համար վճարված տոկոագումարների համար։ Խնդրում եմ տրամադրել հղում օրենքին։ Կանխավ շնորհակալ եմ։

Առցանց առևտրով զբաղվելու համար

Ալինա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Իմ հիմնական աշխատանքից բացի զբազվում եմ նաև արտադրական գործունեությամբ, մասնավորապես ստեղծում և վաճառում եմ ձեռագործ զարդեր սոց․ հարթակներում (Facebook/Instagram): Հիմա մի ընկերության հետ համագործակցության համար (որն ինձ փոխանցումներ է անելու անկանխիկ) անհրաժեշտ է, որ ունենամ ՀՎՀՀ: Որոշել եմ գրանցել Ա/Ձ և դիմել միկրոյի համար: Հարցերս հետևյալն են. 1. Արդյո՞ք պարտադիր է ունենալ ՀԴՄ սարք 2. Արդյո՞ք տարեկան շրջանառությունը կարելի է ցույց տալ միայն հաշիվ ապրանքագրերով, և արդյո՞ք չի ստուգվի նաև սոց․ հարթակներում ներկայությունը

Աշխաատավարձի վճարում կանխիկ եղանակով

Աննա. Կազմակերպությունը գրանցված է Երևանում, ունի 2 գործունեության հասցե, մեկը Երևանում, մյուսը` մարզում։ Երևանում գործունեություն իրականացման մասով աշխատողների թիվը չի գերազանցում 10-ը (սակայն ընդհանուր աշխատողների թիվը 10+ է)։ Կարո՞ղ է գործատուն շարունակել աշխատավարձը վճարել կանխիկ եղանակով։ հ.գ. Օրենքում ասում է՝ Երևանում գործունեություն իրականացնող և 10+ աշխատող ունեցող: ՊԵԿ-ից ասացին՝ ճշտել Աշխ. և սոցապ նախարարությունից, այնտեղից էլ օրենքի հղում տվեցին և ասացին օրենքը մեկնաբանելու իրավասություն չունեն:

Տրասնպորտային միջոցի անհատույց օգտագործում

Յանա. Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք։ Արդյո՞ք երկու կազմակերպություններ (երկուսն էլ համարվում են ԱԱՀ վճարող) կարո՞ղ են իրար միջև կնքել տրասնպորտային միջոցի անհատույց օգտագործման պայմանագիր։ Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք պետք է կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր

Աննա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ մեկ օրով վարորդ ենք վարձել, որպեսզի տեղափոխի մեր կազմակերպության սարքավորումը՝ վերանորոգելու նպատակով: Արդյո՞ք պետք է կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր մեկ օրվա համար և վճարել եկամտային հարկ ե այլ վճարումներ:

Հաշվարկային փաստաթղթի ներառում ԱԱՀ հաշվետվություն մեջ

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, ԱԱՀ 07 ամսվա հաշվետվության մեջ ներառվու՞մ է հաշվարկային փաստաթուղթը, որը ստացել ենք 07 ամսին, բայց մինչ այսօր չենք հաստատել ինչ-ինչ պատճառով: Շնորհակալ եմ:

ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ

Սյուզի. Բարև ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ ԱԱՀ և ակցիզ, հարկի միասնական հաշվարկի մեջ ԱԱՀ դեբետ բաժնում արդյո՞ք չպիտի գրվի Ե-ինվոյսինգով ստացված հարկային հաշիվների ընդհանուր գումարը։ Շնորհակալություն: