Վերջնահաշվարկ

Էլինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը։ Ամիսների դեպքում, եթե աշխատած ամիսների քանակ * 20օր /12 ամիս է, բա 5 աշխատանքային 7 օրացուցային օրվա համար ինչպե՞ս հաշվել արձակուրդի օրերի թիվը։ Այսպե՞ս՝ 7*20/365: Խնդրում եմ հիմնավորել պատասխանը օրենքի հղումով, շնորհակալ եմ։

Վերջնահաշվարկ

Արփի. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ կասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկեմ վերջնահաշվարկը, եթե ուսուցիչը մինչև 24.08.2021թ. եղել է ամենամյա արձակուրդի մեջ և 30.08.2021թ. ազատվել է աշխատանքից: Արձակուրդից հետո աշխատել է երեք օր: Այդ 3 օրվա համար պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել, եթե այո, ինչպե՞ս է վերջնահաշվարկ կատարվում:

Բուժքույրական ծառայությունների մատուցում

Մարիամ. Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարող եմ օնլայն Ա/Ձ բացել։ Եվ կազմակերպությունը, որը զբաղվելու է խնամակալությամբ և բուժքույրական ծառայությունների մատուցմամբ, որևէ լիցենզիա պե՞տք է հանել։ Կանխավ շնորհակալ եմ:

Մայրության նպաստ

Շողիկ. Բարև Ձեզ: Ինչպե՞ս հաշվարկել դեկրետային գումարը 2-րդ երեխայի դեպքում, եթե դեռ առաջինի դեկրետային արձակուրդում լինելու ընթացքում կա 2-րդ հղիություն: Բացի այդ հղիության 10-րդ շաբաթից անցել եմ աշխատանքի՝ 148 000 ամսական կեղտոտ աշխատավարձով: Շնորհակալ եմ արձագանքի համար:

Նպաստի փոխհատուցում

Լևոն. ՀԿ-ն աշխատակցի դեկրետայինը եկամտային հարկերից նվազեցրել է, սակայն չի բավարարել ամբողջական վճարելու համար։ Մնացած մասը կատարվել է սեփական միջոցներով, սակայն հաշվարկային օրը օգոստոսի 20-ն էր, բայց կատարվել է օգոստոսի 30-ին։ ՊԵԿ-ը կարո՞ղ է մերժել տեղեկանքը և նշել, որ ՍԱՊԾ-ի կողմից փոխհատուցման գումար առկա չէ՞։

Օրապահիկ

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, ինձ անհրաժեշտ է հղում ՀՀ տարածքում գործուղման ծախսերի չափերի, որ օրապահիկը նշված լինի: 2005թ. 2335-Ն որոշման մեջ օրապահիկը նշված է 2000 դր.: 2021թ. համար որքա՞ն է կազմում օրապահիկը: Շտապ է: Շնորհակալ եմ:

Աշխատանքային գրքույկի թվայնացման կարգը

Անի. 1. Խնդրում եմ հուշել՝ աշխատանքային գրքույկների հանձնման կարգը սոցապ բաժին։ 2. Աշխատանքային գրքույկում նշված է աշխ. հարաբերությունների սկիզբ 2016, ազատվել է աշխատանքից 2018-ին։ Արդյո՞ք պարտադիր է աշխատանքային գրքույկում աշխ. հարաբերությունների ավարտը ևս լրացնել։ 3. Եվ երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի՝ 2017թ.-ից հետո, աշխ. գրքույկը լրացնելը արդյո՞ք պարտադիր է։

Պայմանագիր փորձաշրջանից հետո

Լիանա․ Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է. եթե հաստիքացուցակով ընդունում ենք աշխատող որոշակի ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով, դրանից հետո կապում ենք անորո՞շ ժամկետով աշխատանքային պայմանագիր։

Օրենսգրքով նախատեսված հատուկ դրույթներ ոստիկանության աշխատակիցների վերաբերյալ

Բաբկեն. Հարգելի գործընկերներ, Հարցս հետևյալն է. արդյո՞ք Աշխատանքային Օրենսգրքով նախատեսված են հատուկ դրույթներ ոստիկանության աշխատակիցների (շարքային և/կամ սպայական անձնակազմ) վերաբերյալ: Մասնավորպես` ամենամյա վճարովի արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության մասով: Զրուցակիցս պատմում է՝ իբր նրանց հերթական արձակուրդը չի վճարվում, իսկ բյուլետենը վճարվում է ինչոր այլ այլ աղբյուրից (ոչ բյուջեից) անհասկանալի կամայական սկզբունքով: Ակնկալում եմ գրագետ հիմնավորված պատասխան՝ գործող օրենսդրական ակտին համատասխանող հղումներով:

Հաշվարկային հաշիվ բացելու վերաբերյալ

Կարինե. Բարև ձեզ: Բանկում հաշվարկային հաշիվ՝ ոչ քարտային, բացելը, բակերի համար պարտադի՞ր է, եթե այո, խնդրում եմ ասել օրենսդրական հիմք: Բանկ կա, որ ասում է պարդադիր է, բանկ կա՝ ոչ:

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Արփիկ. Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում` ուսմասվար եմ և ունեմ 8 դասաժամ, ստանում եմ 144 000 դրամ աշխատավարձ: Օգոստոսի 11-ից 22-ը ունեցել եմ արձակուրդ, որը ամենամյա արձակուրդի մի մասն է: Ինչքա՞ն կկազմի իմ աշխատավարձը և արձակուրդայինը առանձին-առանձին: (Ինչքա՞ն պետք է ստանամ պահումներից հետո):