Վերջնահաշվարկ
Էլինա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը։ Ամիսների դեպքում, եթե աշխատած ամիսների քանակ * 20օր /12 ամիս է, բա 5 աշխատանքային 7 օրացուցային օրվա համար ինչպե՞ս հաշվել արձակուրդի օրերի թիվը։ Այսպե՞ս՝ 7*20/365: Խնդրում եմ հիմնավորել պատասխանը օրենքի հղումով, շնորհակալ եմ։
Վերջնահաշվարկ
Արփի.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ կասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկեմ վերջնահաշվարկը, եթե ուսուցիչը մինչև 24.08.2021թ. եղել է ամենամյա արձակուրդի մեջ և 30.08.2021թ. ազատվել է աշխատանքից: Արձակուրդից հետո աշխատել է երեք օր: Այդ 3 օրվա համար պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել, եթե այո, ինչպե՞ս է վերջնահաշվարկ կատարվում:
Բուժքույրական ծառայությունների մատուցում
Մարիամ.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարող եմ օնլայն Ա/Ձ բացել։ Եվ կազմակերպությունը, որը զբաղվելու է խնամակալությամբ և բուժքույրական ծառայությունների մատուցմամբ, որևէ լիցենզիա պե՞տք է հանել։ Կանխավ շնորհակալ եմ:
Լիցենզիա օճառի և օղու արտադրությունների համար
Անի.
Ողջույն բոլորին, ինձ հետաքրքիր է լիցենզիա հարկավո՞ր է օճառի և օղու արտադրությունների համար։
Մայրության նպաստ
Շողիկ.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս հաշվարկել դեկրետային գումարը 2-րդ երեխայի դեպքում, եթե դեռ առաջինի դեկրետային արձակուրդում լինելու ընթացքում կա 2-րդ հղիություն: Բացի այդ հղիության 10-րդ շաբաթից անցել եմ աշխատանքի՝ 148 000 ամսական կեղտոտ աշխատավարձով: Շնորհակալ եմ արձագանքի համար:
Անաշխատունակության թերթիկ
Անահիտ Հարությունյան.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ անաշխատունակության թերթիկի հաշվարկի ժամանակ 14 օրվա մեջ շաբաթ, կիրակին վճարվու՞մ է, թե՞ ոչ։
Նպաստի փոխհատուցում
Լևոն.
ՀԿ-ն աշխատակցի դեկրետայինը եկամտային հարկերից նվազեցրել է, սակայն չի բավարարել ամբողջական վճարելու համար։ Մնացած մասը կատարվել է սեփական միջոցներով, սակայն հաշվարկային օրը օգոստոսի 20-ն էր, բայց կատարվել է օգոստոսի 30-ին։ ՊԵԿ-ը կարո՞ղ է մերժել տեղեկանքը և նշել, որ ՍԱՊԾ-ի կողմից փոխհատուցման գումար առկա չէ՞։
Հասանելիք արձակուրդ
Արմինե.
Բարև Ձեզ: Աշխատում եմ 01.04.2021 թվականից, 5 օրյա գրաֆիկով ունե՞մ արձակուրդային օրեր, թե՞ ոչ: Եթե այո, քանի՞ օր:
Օրապահիկ
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, ինձ անհրաժեշտ է հղում ՀՀ տարածքում գործուղման ծախսերի չափերի, որ օրապահիկը նշված լինի: 2005թ. 2335-Ն որոշման մեջ օրապահիկը նշված է 2000 դր.: 2021թ. համար որքա՞ն է կազմում օրապահիկը: Շտապ է: Շնորհակալ եմ:
Աշխատանքային գրքույկի թվայնացման կարգը
Անի.
1. Խնդրում եմ հուշել՝ աշխատանքային գրքույկների հանձնման կարգը սոցապ բաժին։ 2. Աշխատանքային գրքույկում նշված է աշխ. հարաբերությունների սկիզբ 2016, ազատվել է աշխատանքից 2018-ին։ Արդյո՞ք պարտադիր է աշխատանքային գրքույկում աշխ. հարաբերությունների ավարտը ևս լրացնել։ 3. Եվ երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի՝ 2017թ.-ից հետո, աշխ. գրքույկը լրացնելը արդյո՞ք պարտադիր է։
Ո՞վ պետք է վճարի հարկերը
Հարգելի հաշվապահներ, ինձ կասե՞ք՝ կա՞ Օրենսգրքով նախատեսված հատուկ դրույթներ կամ հստակ սահմանված աշխատավարձի չափ, երբ գործատուն պարտավոր է ինքը վճարի աշխատողի հարկերը:
Ուղեկցող փաստաթուղթ
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալնէ․ ԱՁ-ն համագործակցում է սուպերմարկետի հետ։ Արդյո՞ք խախտում չի լինի, եթե հաշվարկային հաշիվ դուրս գրենք, սակայն ապրանքը տանք առանց հաշվի թղթային տարբերակի։
Պայմանագիր փորձաշրջանից հետո
Լիանա․
Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է. եթե հաստիքացուցակով ընդունում ենք աշխատող որոշակի ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով, դրանից հետո կապում ենք անորո՞շ ժամկետով աշխատանքային պայմանագիր։
Դեկրետից ժամկետից շուտ վերադարձ
Անի.
Հարգելի կոլեգաներ, աշխատողը երբ երեխայի խնամքից շուտ է վերադառնում, ե՞րբ պետք տալ գրանցման հայտը:
Օտարերկրյա աշխատողների գրանցման համար
Թագուհի.
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Օտարերկրյա աշխատողների գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր և վճարումներ են անհրաժեշտ:
Օրենսգրքով նախատեսված հատուկ դրույթներ ոստիկանության աշխատակիցների վերաբերյալ
Բաբկեն.
Հարգելի գործընկերներ,
Հարցս հետևյալն է. արդյո՞ք Աշխատանքային Օրենսգրքով նախատեսված են հատուկ դրույթներ ոստիկանության աշխատակիցների (շարքային և/կամ սպայական անձնակազմ) վերաբերյալ: Մասնավորպես` ամենամյա վճարովի արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության մասով: Զրուցակիցս պատմում է՝ իբր նրանց հերթական արձակուրդը չի վճարվում, իսկ բյուլետենը վճարվում է ինչոր այլ այլ աղբյուրից (ոչ բյուջեից) անհասկանալի կամայական սկզբունքով: Ակնկալում եմ գրագետ հիմնավորված պատասխան՝ գործող օրենսդրական ակտին համատասխանող հղումներով:
Վերջնահաշվարկ
Մելինե.
Բարև ձեզ: Եթե աշխատակիցն ընդունվել է 11.02.2021թ. և ազատվել 12.08.2021թ., հնգօրյա գրաֆիկով, չի գնացել արձակուրդ: Քանի՞ օրվա վերջնահաշվարկ է հասնում իրեն:
Հաշվարկային հաշիվ բացելու վերաբերյալ
Կարինե.
Բարև ձեզ: Բանկում հաշվարկային հաշիվ՝ ոչ քարտային, բացելը, բակերի համար պարտադի՞ր է, եթե այո, խնդրում եմ ասել օրենսդրական հիմք: Բանկ կա, որ ասում է պարդադիր է, բանկ կա՝ ոչ:
Հաստիքի փոփոխություն
Լուսինե.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ում արդեն իսկ գրանցված աշխատողի հաստիքի փոփոխությունը՝ ներկա հաստիքից տնօրենի, taxservice-ում ինչպե՞ս կատարել։
Որքա՞ն կկազմի աշխատավարձը
Արփիկ.
Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում` ուսմասվար եմ և ունեմ 8 դասաժամ, ստանում եմ 144 000 դրամ աշխատավարձ: Օգոստոսի 11-ից 22-ը ունեցել եմ արձակուրդ, որը ամենամյա արձակուրդի մի մասն է: Ինչքա՞ն կկազմի իմ աշխատավարձը և արձակուրդայինը առանձին-առանձին: (Ինչքա՞ն պետք է ստանամ պահումներից հետո):
Վերջին մեկնաբանություններ