Հիմնադրամների հաշվետվության վերաբերյալ

Մերի․ Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է հիմնադրամի 0-ական հաշվետվության ներկայացմանը։ Կայքում տեղեկացա, որ ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է։ Ամբողջ 2020-թ-ին հիմնադրամը չի գործել և եղել է վերագրանցման փուլում, ապրիլին կատարվել է գրանցումը։ Հիմա, կարիք կա՞ արդյոք ներկայացնելու հաշվատվություն, և քանի որ ID-ի հետ խնդիր ունեմ, հաշվետվությունը չերկայացնելու դեպքում տույժ/տուգանք կլինի՞ այս պարագայում։ Շնորհակալություն։

Ֆիսկալ հասույթի և հասույթի տարբերությունը

Հ.Դավթյան. Բարև Ձեզ: Խնդրում եմ նշել՝ ֆիսկալ հասույթի և հասույթի տարբերությունը։ Դա նշված է օրինակ այստեղ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 9-րդ կետի 6) և 7) պարբերություններում։ Ստորև՝ 6) «հասույթի» բաղադրիչ տարրերի ամփոփ գումարները, ընդհանուր վաճառքի ԱԱՀի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, վերադարձի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, ընդհանուր հասույթի գումարն ու հասույթի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման: 7) «ֆիսկալ հասույթի» բաղադրիչ տարրերի ամփոփ գումարները, ֆիսկալ հասույթի գումարն ու ֆիսկալ հասույթի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման:

Արդյո՞ք պետք է շահութահարկի հաշվետվություն ներկայացնել

Մարինե. Եթե միկրոյով աշխատող ԱՁ զբոսավար է, որը 2020-ի ընթացքում գործունեություն չի ծավալել ու փետրվարին հայտով դադարեցրել է գործունեությունը, սակայն կորոնայի ընթացքում աջակցություն է ստացել, պե՞տք է այդ մասով մինչեւ 2021-ի ապրիլի 20-ը շահութահարկի հաշվետվություն տար (որը մինչ այդ չէր ներկայացնում) եւ շահութահարկ վճարեր ստացված աջակցության համար:

Օրենքի ո՞ր կետով կարելի է պարտքն անհուսալի ճանաչել

Սյուզաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել։ Գործընկեր կազմակերպությունը (սնանկ) պարտք է 2019թ. հոկտեմբեր ամսից մոտ 3 մլն ՀՀ դրամ։ Կարո՞ղ ենք արդյոք պարտքն անհուսալի ճանաչել, և եթե այո, ի՞նչ օրենքներով ու որոշումներով առաջնորդվել։ Կանխավ շնորհակալություն։

Վերջնահաշվարկ

Անի. Բարև ձեզ: Կօգնե՞ք մի հարցով: Աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 1 տարի առաջ և գնացել է արձակուրդ: Վերադառնալուց հետո ցանկանում է ազատվել աշխատանքից: Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե էլ աշխատած օրեր չկա: Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել սարքավորում

Անի. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցով: Կազմակերպությունը, որն աշխատում է ԱԱՀ-ով, ձեռք է բերում սարքավորում՝ որպես հիմնական միջոց ֆիզ. անձից: Այս դեպքում հարկվու՞մ է միայն կազմակերպությունը՝ եկամտային հարկով 10%, թե՞ ֆիզ. անձն էլ: Եվ եթե սարքը փաստաթուղթ չունի, ինչպե՞ս վարվել: Շնորհակալ եմ:

Հիմնադրամների տարեկան զրոյական հաշվետվության ներկայացման վերաբերյալ

Ռուզաննա Ղազարյան. Բարև ձեզ: Մի քանի օր առաջ ես ինքս ինտերնետում կարդացի հիմնադրամների տարեկան զրոյական հաշվետվության էլեկտրոնային կարգով ներկայացման ժամկետների մասին, որտեղ նշված էր, որ հաշվետվությունը պետք է ներկայացվի մինչև հունիս ամիսը: Դեռ նշված էլ էր, որ ցանկալի է, որ հաշվետվությունը ներկայացվի ժամկետի ավարտից 20 օր առաջ: Սակայն հիմա այդ իրավական ակտը չեմ գտնում: Մինչև հունիս ամսվա սկիզբը հաշվետվություն ներկայացնելու մասին ինձ բանավոր ասացին նաև Ազդարարում, ուր ես գնացել էի ս/թ մարտ ամսվա սկզբին, հաշվետվությունն այնտեղ ներկայացնելու համար: Խնդրում եմ, օգնեք գտնել այդ իրավական փաստաթուղթը:

Արդյո՞ք պետք է հաճախորդների հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել

Դիանա. 1. Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ ասել, եթե ֆիզ. անձը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, նա կարո՞ղ է իր անունով Ա/Ձ բացել, թե՞ պետք է դուրս գա աշխատանքից հետո ԱՁ բացի: 2. Խնդրում եմ նշել, եթե ԱՁ-ն հաշվապահական ծառայություն է մատուցում, պե՞տք է արդյոք իր հաճախորդների հետ ծառայությունների մատուցման պայմանագիր ունենա: Նախապես շնորհակալ եմ:

Աշխատողը չի ներկայանում աշխատանքի

Հայկ․ Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ, եթե աշխատակիցը մեկ ամիս է չի ներկայանում աշխատանքի, նրա հետ էլ կապնվել չի լինում, այս դեպքում ի՞նչ հիմքով կարող եմ նրան ազատել աշխատանքից: Վերջնահաշվարկի կամ արձակման նպաստի հետ կապված խնդրում եմ նույնպես մեկնաբանել:

Աշխատողը աշխատանքից ազատման համար դիմել է հեռոխոսազանգի միջոցով

Աստղիկ․ Բարև Ձեզ: Ստացվել է այնպիսի իրավիճակ, որ Աշխատողը (հերթափոխով աշխատող պահակը) 60 օր չվճարվող արձակուրդ է խնդրել Գործատուից և մեկնել ՌԴ: Հեռախոսազանգի միջոցով Գործատուին տեղեկացրել է, որ այլևս չի վերադառնալու: Խնդրում եմ ասեք՝ ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի ո՞ր հոդվածի հիմքով իրավունք ունի Գործատուն ազատել Աշխատողին աշխատանքից։ Կանխավ շնորհակալություն

Արդյո՞ք պետք է վճարել հասանելիք ամենամյա արձակուրդը

Գայանե. Հարց 1. Համավարակի պատճառով կազմակերպությունը 2020թ. պարապուրդում է գտնվել և աշխատողները վարձատրվել են 2/3-ով: 2020թ. համար ամենամյա արձակուրդ վճարվու՞մ է, թե՞ ոչ: Հարց 2. Աշխատողը 12 ամսում՝ 5 ամիսը լրիվ դրույքով աշխատել է, իսկ 7 ամիսը ստացել է 2/3-ով /պարապուրդի մեջ է գտնվել/, ինչպե՞ս վճարեմ հասանելիք արձակուրդը:

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Քաջիկ. Բարև ձեզ: Կխնդրեի պարզաբանել, եթե աշխատողը գնում է արձակուրդ հունիս ամսին, մայիս ամսվա աշխատավարձի հաշվետվությունը առանձին ուղարկել եմ: Հունիսի 3-ից 24 օր գտնվելու է արձակուրդում 20օր հունիս ամսից, 4օր հուլիս ամսից, ինչպես նաև ստացել է պարգևատրում: Աշխատավարձը կազմում է 155 000, պարգևատրումը կազմում է լրիվ աշխատավարձի չափով 155 000: Կխնդրեի բացատրեիք՝ ինչպե՞ս պահել դրոշմանիշային հարկերը ամեն ամսվա հաշվետվության համար:

Հեռախոսների աքսեսուարների խանութ բացելու համար

Վահե. Բարեւ ձեզ։ Ես ցանկանում եմ փոքրիկ հեռախոսների աքսեսուարների խանութ բացել (տղայիս համար 17տ.) ու ունեմ մի քանի հարցեր: 1) Նախ և առաջ կցանկանամ իմանալ նման բիզնեսի համար ի՞նչ հարկեր ենք պարտավոր վճարել: Նշեմ, որ բացելու ենք ԱՁ և տղայիս գրանցելու ենք որպես աշխատող (վաճառող): 2) Վաճառքի ապրանքի կեսը ձեռք ենք բերելու Երեւանի խանութներից, հիմնական մասն էլ aliexpress-ից: Որ մտնեն խանութ հարկայինից հնարավո՞ր է ինձնից պահանջեն թե ապրանքն որտեղի՞ց եմ ձեռք բերել եւ խնդիր լինի (որովհետեւ Ալիէքսպրեսսից որպես ֆիզ. անձ ենք պատվիրելու եւ չի ներմուծվելու օրինական կերպով): 3) Տղայիս, որ գրանցեմ աշխատող ի՞նչ վճարումներ պետք է անեմ ու հնարավո՞ր է որ առանց գրանցելու ինքն աշխատի, խնդիր չի՞ լինի: Նշեմ, որ իմ անունով արդեն ԱՁ կա, որը վարսավիրական ծառայություններ է մատուցում, կարա՞մ էս դեպքում աշխատող չգրանցեմ, եթե իմ ԱՁ-ում էլ ինքս եմ աշխատում կամ ընդհանրապես կարա՞մ ԱՁ բացեմ, թե՞ այլ անձի խնդրեմ իր անունով բացեն: Մեկ էլ նշեմ, որ տարեկան շրջանառությունը լինելու ա 800 000 դրամից քիչ: Նախապես շնորհակալ եմ:

Ի՞նչ բովանդակությամբ պետք է տալ դեկրետից դեկրետ գնալու հրամանը

Անուշ. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը գտնվում է երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ներկայացնում է անաշխատունակության թերթիկ նորից ֆիզ. գնալու համար. 1. Ինչպե՞ս է վճարվելու ֆիզի գումարը: 2. Հրամանը ի՞նչ բովանդակությամբ պետք է տալ:

Արձակուրդայինի հաշվարկի վերաբերյալ

Հարգելի հաշվապահներ, եթե դպրոցի հուլիսի 5-ը քննության օր է, բայց ոչ աշխատանքային՝ արձակուրդային հաշվարկելիս պե՞տք է հաշվարկել, կամ աշխատավարձ հաշվարկելիս պե՞տք է այդ օրը հաշվել:

Հնարավո՞ր է արդյոք կազմել երկկողմանի գնման ակտ

Ռուբ. Կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ։ Որոշակի ապրանքների գործունեության կազմակերպման համար իրեր են գնվել ֆիզիկական անձից։ Կարո՞ղ եմ կազմել երկկողմանի գնման ակտ։ Եթե այո, ապա ֆիզ. անձին տրված այդ եկամուտի համար միայն պետք է տարվա վերջում ուղարկե՞մ։ Շնորհակալություն: