
Ինչպե՞ս նվազեցնել հարկերը
Գոհար.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք՝ բանջարեղենի խանութը եկամուտը բացի ֆակտուրայից ու ՀԴՄ-ից (ՀՎՀՀ նշված) ուրիշ ի՞նչ կերպ կարող ենք ծախսերը նվազեցել: Կախավ շհնորհակալություն:

Հերթափոխով աշխատանքի վերաբերյալ
Վերոնիկա.
Բարև ձեզ։ Եթե մարդը աշխատում է հերթափոխով, իսկ բացի այդ ԱՁ ունի, այդ դեպքում հարկերի ու աշխատավարձի հետ կապված ինչ-որ փոփոխություններ կամ տարբերություններ լինո՞ւմ են։ Կա՞ նման բան, որ նման դեպքերում մարդը պետք է ավելի շատ հարկեր վճարի կամ ավելի քիչ աշխատավարձ ստանա։

Որտե՞ղ կարելի է տեսնել ՀԴՄ-ով կատարված վաճառքները
Գոհար.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք՝ TAX SERVISE համակարգի ո՞ր բաժնում կարող եմ դիտել ՀԴՄ-ով վաճառքները:

Որքա՞ն է կազմում սոց. վճարը
Աննա.
Բարև ձեզ: 72 հազար ամսական աշխատավարձի համար 1 դրույքով սոց. վճարի չափը կասե՞ք:

Հատուկ ընդմիջման վերաբերյալ
Անյա.
Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. ԱՕ 153-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողներին տրամադրվում է հատուկ ընդմիջում, եթե աշխատանքը կատարվում է +40°C բարձր կամ -10°C ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում։ Բայց օրենսգիրքը չի հստակեցնում պայմանները, որոնք պետք է տրամադրի գործատուն։ Լրացուցիչ ընդմիջման դեպքում նշվում է, օրինակ, մինչև 18 տարեկան աշխատողներին տրամադրվում է նվազագույնը 30 րոպե տևողությամբ լրացուցիչ ընդմիջում։ Բայց հատուկ ընդմիջման դեպքում կոնկրետ օրինակ չկա։

Ո՞ր տողում պետք է նշել պարգևավճարը եկամտային հարկի հաշվետվության մեջ
Մելինե.
Բարեւ ձեզ։ Եթե աշխատողը մայիս ամսին բացի իր աշխատավարձից ստանում է նաև պարգևավճար, դա եկամտային հարկի հաշվետվության մեջ ո՞ր տողում է նշվում և հարկվու՞մ է, թե՞ ոչ։

Սխալմամբ ուղարկվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն
Մեսրոպ.
Բարև Ձեզ: Սխալմամբ ուղարկել եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Ինչպե՞ս կարող եմ դա չեղյալ համարել և դիմել շրջհարկի համար, մեկ օր է ինչ ուղարկել եմ:

Ո՞րն է ցորենի օղու ակցիզային հարկի դրույքաչափը
Քրիստինե.
Խնդրում եմ ասեք՝ ցորենի օղու ակցիզային հարկի դրույքաչափ և հաշվարկի ձևը:

Վերջնահաշվարկ
Էլիզա.
Բարև ձեզ: Ամսական աշխատավարձս 60 000 է: Աշխատել եմ 17 ամիս: Արձակուրդ չեմ գնացել, 6-օրյա աշխատանքային գրաֆիկով եմ աշխատել։ Խնդրում եմ, ասեք՝ ինչքա՞ն կլինի վերջնահաշվարկը։ Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք վերջնահաշվարկը կարող է տրամադրվել կանխիկով
Սոֆյա.
Եթե անկանխիկ եղանակով ստացող աշխատողին ազատելիս վերջնահաշվարկը տրամադրում եմ կանխիկով, խնդի՞ր է առաջանում: Նշեմ, որ գործունեությունը Երևան քաղաքում չէ:

Որքա՞ն է կազմում մաքսազերծման գումարը
Նարեկ.
Ողջույն։ Խնդրում եմ օգնեք հաշվարկել մաքսազերծման գումարը հետևյալ ինքնաթափ բեռնատար ավտոմեքենայի համար։ 2016թ. շարժիչի ծավալը 8 լիտր, ԵԱՏՄ երկիր չհանդիսացող երկրից ներմուծված։ Մաքսային արժեքը (մեքենայի գին + տրանսպորտային ծախս) = 24 000 դոլար։

Ե՞րբ պետք է մարել ՀԴՄ տուգանքը
ՎԱՐՍԻԿ.
ԱՁ-ն համաձայն ՀԴՄ կիրառման մասին օրենքի տուգանվել է 150 000 դրամով: Հարցս հետևյալն է, որքա՞ն ժամկետ է տրված հիմա տուգանքը մարելու համար, և վճարումն արվում է միասնական հաշվին, թե՞ մեկ ուրիշ հաշվեհամարի:

Ինչպե՞ս ցույց տալ հաճախորդից ստացած բոնուսը հաշվետվության մեջ
Անի.
Բարև ձեզ։ Ես մատուցում եմ Սոցիալական Մեդիա Մարքեթինգի ծառայություններ, գրանցված եմ որպես Ա/Ձ և վճարում եմ շրջհարկ։ Ստացել եմ բոնուս գումար հաճախորդից: Կասե՞ք՝ հաշվետվության մեջ ինչպե՞ս պետք է ձևակերպեմ։ Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող ընդունելու դեպքում պետք է նշել հաստիքը
Քրիստինե.
Քաղիրավականով 1-2 ամիս աշխատող ընդունելու դեպքում մասնագիտություններ տողում պե՞տք է հաստիքը նշել, թե՞ ոչ:

Աշխատավարձի հետհաշվարկ
Աննա.
Բարև ձեզ։ Կասե՞ք մաքուր աշխատավարձից կեղտոտ աշխատավարձ հաշվելու բանաձևը:

Ռուսաստանից ձեթի ներմուծման վերաբերյալ
Ղուկաս.
Որքա՞ն է ձեթի ներմուծման մաքսային արժեքը Ռուսաստանից: Բացի դրանից, կա՞ ակցիզային հարկ:

Ե՞րբ պետք լուծել աշխատանքային պայմանագիրը
Աստղիկ.
Բարև Ձեզ: Աշխատողն աշխատանքի է ընդունվել 2021 թվականի մարտի 15-ին՝ 3 ամիս ժամկետով։ Խնդրում եմ հուշեք՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու է հունիսի 15-ից, թե՞ հունիսի 16-ից։ Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կարելի է հղի կնոջն ընդունել աշխատանքի
Երազիկ.
Իրավունք ունե՞մ 7 շաբաթական հղի կնոջն ընդունել աշխատանքի և հետո հաշվարկել հղիության և ծննադաբերության արձակուրդ:

Ինչպե՞ս է հաշվարկվում գործարքային աշխատավարձը
Մարինե.
Բարև ձեզ: Ինչպե՞ս է հաշվարկվում գործարքային աշխատավարձը:

Արդյո՞ք հնարավոր է չվճարվող արձակուրդի ավարտի օրը աշխատակցին ազատել աշխատանքից
Սոֆյա.
Բարև ձեզ:
Աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդում՝ մայիսի 20-ից, անհրաժեշտ է աշխատանքից ազատել նրան, օրենքով արգելք կա՞ պայմանագիրը լուծելու, և չվճարվող արձակուրդի ավարտի օրը հենց կարո՞ղ եմ ազատել աշխատանքից։
Վերջին մեկնաբանություններ