Արձակուրդի օգտագործում մինչև դեկրետ գնալը

Արմինե. Բարև Ձեզ: Աշխատողը ապրիլ ամսին պետք է գնա ֆիզ. արձակուրդ: Մինչ այդ ուզում է օգտվել իր արձակուրդից, այդ դեպքում հաշվու՞մ ենք փաստացի աշխատած օրերը մինչև ապրիլ ամիս և տրամադրու՞մ:

Մրգի և բանջարեղենի խանութի համար ինչ՞ հաշվետվություններ պետք է հանձնել

Գոհար. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` մրգի և բանջարեղենի խանութի համար ինչ՞ վճարներ և հաշվետվություններ պետք է տամ։ Աշխատող չունեմ և վարձակալություն է՝ Երևանում։ Գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա՞: Կխնդրեի մանրամասնել։ Նախապես շնորհակալություն:

Ձև 1-ՏԳ հաշվետվության լրացման հետ կապված

Anahit. Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Կխնդրեի ուղղորդել ինձ, թե ՀԾ-ի շրջանառությունով, ո՞ր հոդվածների թվերը նայեմ, Ձև 1-ՏԳ (տարեկան) հաշվետվության հետևյալ տողերը լրացնելու համար՝ 09․1․1, 23․2, 23․18, 23․23, 25, 26, 28, 44․1, 44․8, 46․9։ Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք խնդիր կառաջանա զրոյական հաշվետվություն հանձնելու դեպքում

Gayane. Հարգելի հաշվապահներ, 2020թ-ին ՍՊԸ-ն մինչև հոկտեմբեր ամիս գործել է շրջհարկով, սակայն գործունեություն չի ծավալել: ՍՊԸ-ի հիմնադիրը մեկ այլ ՍՊԸ է բացել էլի 100% մասնակցությամբ, և երկու ՍՊԸ-ներն էլ հայտնվել են ԱԱՀ դաշտում: Հիմա հարց՝ այդ երկու ՍՊԸ-ները 240 ձևը, որ զրոյական հանձնեմ, խնդիր չի լինի չէ՞:

Ինչպե՞ս են հաշվարկվում առանց ընդհատումների հիվանդաթերթիկները

Անի. Բարև Ձեզ: Աշխատակիցս հունվարի 10-ից սկսած մինչև մարտի 17-ը հիվանդության 3 թերթիկ է ներկայացրել առանց ընդատումների՝ շարունակական։ Այժմ հաշվարկման համար բոլոր բյուլետենների դեկտեմբերից պետք է միջինը հաշվարկե՞մ և միայն մեկ անգամ եմ կիրառում այդ երեքի համար՝ 1 օր չվճարելը, 5 օր գործատու, մնացածը պետ. բյուջե։

Հաշվապահական հաշվեկշռի հետ կապված

Քրիստինե. Բարև ձեզ: Բալանսի հետ կապված, որ խնդրեմ կասե՞ք կրեդիտորական պարտքերը, դեբիտորական պարտքերը միայն հաշվետու ժամանակաշրջանինն են գրանցվում, թե՞ նախկինից մնացածին գումարվում են հաշվետու տարվանը:

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարող է զբաղվել տեսահոլովակների պատրաստմամբ

Anna. Բարև ձեզ։ Վիդեոնկարահանում, կա'մ տեսահոլովակների պատրաստում, կա'մ անիմացիոն հոլովակների պատրաստում գործունեություններից ո՞րն է միկրոյով աշխատում։ Շնորհակալություն:

Ինչպե՞ս փաստաթղթավորել գործարքը

Հայկ. Բարև Ձեզ: Կազմակերպությունն ունի ապրանքների/ծառայությունների առցանց (օնլայն) վաճառք: Ինչպե՞ս փաստաթղթավորել գնումը, եթե առկ չեն գնորդի անձնագրային տվյալները, հնարավո՞ր է այս դեպքում կիրառել ՀԴՄ կտրոն, թե՞ պետք է դուրս գրել հաշիվ՝ առանց անձնագրային տվյալների:

Հիվանդաթերթիկի և մայրության նպաստի հաշվարկման հետ կապված

Բարև Ձեզ: Արձակուրդային հաշվարկելիս, եթե նվազագույնից ցածր է՝ հիմք ենք վերցնում նվազագույն աշխատավարձը, իսկ հիվանդության թերթիկի կամ մայրության նպաստի հաշվարկման ժամանակ ինչպե՞ս պետք է անել։

Ինչպե՞ս ձևակերպել հիմնադրի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույքի ներդրումը

Arev. Ինչպե՞ս ձևակերպել հիմնադրի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույքի /հողի և շինության/ ներդրումը, եթե գնահատողի կողմից այն գնահատվել է մեկ արժեքով /հող և շինություն/: Անշարժ գույքը ներդրվել է բազմաբնակարան շենքի կառուցման համար: Շինությունը քանդվել է:

Դեկրետի վերաբերյալ

Սոնա Ամիրջանյան. Բարև Ձեզ: Սկսնակ հաշվապահ եմ, զբաղվում եմ Ա/Ձ-ների հաշվապահությամբ, Ա/Ձ-ի աշխատակիցը պետք է գնա դեկրետ, կասեք հստակ քայլերի հերթականությունը, երբ պե՞տք է հաշվետվություն ուղարկեմ, որ հաշվետվության մեջ ի՞նչ պետք է լրացնեմ, և արդյո՞ք հարկային այցելելու կարիք կա, թե՞ ոչ, հարկային մարմինը չի ցանկանում օգնել ինձ այս հարցում:

Ի՞նչ հարկեր պետք է վճարել առանձնատուն վաճառելու համար

Գայանե. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե գնում ենք հողակտոր և կառուցում առանձնատներ վաճառքի համար, հարկերի տեսակներից ելնելով, լավ է որպե՞ս իրավաբանական անձ գնենք, կառուցենք և վաճառենք, թե՞ որպես ֆիզիկական անձ գնենք, կառուցենք և վաճառենք, և ի՞նչ հարկեր ենք վճարելու: Եվ երկրորդ հարցը, եթե ֆիզիկական անձը գնում է հող, առանձնատուն կառուցում 1 հատ և վաճառում՝ այդ դեպքում ի՞նչ հարկ է վճարում:

Կառավարիչների որակավորման քննության հարցաշար

Sophia. Բարև Ձեզ: Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրում եմ ուղարկել կառավարիչների որակավորման քննության հարցերի պատասխանները /abeghyansophia շնիկ gmail.com/: Կանխավ շնորհակալություն։