Ե՞րբ պետք է գրել երեխայի խնամքի արձակուրդի հրամանը

Անի. Բարև Ձեզ: Աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանում է փետրվարի 18-ին /մինչև փետրվարի 17-ը ներառյալ գտնվելու է արձակուրդի մեջ/: Ե՞րբ պետք է գրել երեխայի խնամքի արձակուրդի հրամանը:

Արդյո՞ք շինարարության լիցենզիայի համար տուրքն ունի ժամկետային սահմանափակում

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Արդյո՞ք շինարարության լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքը վճարման հատուկ ժամկետ ունի:

Անհատական և ներքին իրավական ակտերի գրանցամատյանի վերաբերյալ

Բարի լույս բոլորին, հարգելի կոլեգաներ, այսպիսի մի հարց․ Պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի անհատական և ներքին իրավական ակտերի հաշվառման համար ի՞նչ օրենք է գործում այս պահին, անհատական և ներքին իրավական ակտերի հաշվառման մատյանների օրինակ (ձև) որտեղի՞ց կարող ենք ձեռք բերել, և արդյո՞ք պետք է պահել աշխատանքային պայմանագրերի գրանցման մատյան: Կանխավ շնորհակալություն։

Ո՞ր կետով պետք է լրացվի իրացման գուրծունեության տեսակը

Կարինե. Բարև Ձեզ: 256 ձևի լրացման ժամանակ, եթե միկրոձեռնարկատերը բեռնափոխադրող է, ապա ո՞ր կետով պետք է լրացվի իրացման գուրծունեության տեսակը:

244 հաշվետվության վերաբերյալ

Լիլիթ. Ողջույն! Խնդրում եմ` պարզաբանել, թե ո՞ր կետերը/դաշտերը լրացնել 2020թ-ի համար 244 հաշվետվության մեջ 2020թ-ի սեպտեմբեր 8-ից գրանցված Ա/Ձ-ի համար, որը մինչ տարվա վերջ աշխատել է ԱԱՀ դաշտում։ Նշեմ, որ գործունեությունը սկսելուց ի վեր որևէ եկամուտ չի ստացվել։ Շնորհակալություն

Վերջնահաշվարկ

Արթուր. Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ օգնել: Աշխատանքից դուրս եմ գալիս և արդեն փետրվարի 1-ից այլևս չեմ աշխատելու: Դիմում եմ գրել, որ փետրվարի 1-ից ազատեն ինձ աշխատանքից: Այսօր հաշվապահությունից թուղթ ստացա, որտեղ նշում էր, որ աշխատանքից դուրս եմ գալու հունվարի 29-ից, հաշվապահի հետ խոսալուց հետո ինձ համոզում էր, որ նույնն է: Կարող եք ասել՝ ինչո՞վ է տարբերվում: Ինչպես նաև վերջնահաշվարկս որքա՞ն եմ ստանալու: Վերջին անգամ գնացել եմ 2019 թվականի նոյեմբեր ամսին, ստացել եմ 153 597 մաքուր աշխատավարձ, սեպտեմբեր ամսվանից այն դարձել է 173 597, 2020թ. մարտ ամիսը ամբողջությամբ եմ աշխատել, ապրիլ ամիսը աշխատել եմ 10 օր, մայիս ամսվանից կրկին ամբողջ դրույքով, աշխատել եմ շաբաթական 5 աշխատանքային օրով: Կանխավ շնորհակալություն

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտի գործունեության հետ կապված

Արա. Կազմակերպությունը հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սյուբեկտ։ Կազակերպություններին մատուցել է բեռնափոխադրման ծառայություն, սակայն նաև մեկ կազմակերպության վաճառել է մետաղական դռներ։ Հիմա հաշվետվություն ուղղարկելու ժամանակ դա պե՞տք է ցույց տրվի, դա կհանդիսանա պատճառ, որ կազմակերպությունը այս տարի չկարողանա գործել միկրոյի դաշտում:

Կազմակերպությունը վարձակալում է տարածք կազմակերպությունից

Մելինե. Բարև Ձեզ: Եթե կազմակերպությունը վարձակալում է տարածք կազմակերպությունից՝ տվյալ դեպքում եկամտային հարկի հաշվետվությունով ո՞ր կազմակերպությունն է ցույց տալիս:

Ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել հացի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն

Արփինե. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն, որը գործունեություն է իրականացնելու մարզում և զբաղվելու է հացի /նաև լավաշի/ արտադրությամբ, որը վաճառվելու է տեղում ՀԴՄ-ով, կարո՞ղ է աշխատել միկրո համակարգում, թե՞ պետք է գործի շրջհարկի դաշտում, և էլ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի 2 դեպքում էլ: 1. Միկոյի դեպքում՝ տարեկան՝ շրջանառության վերաբերյալ, եռամսյակային՝ ֆիզիկական ծավալների մասով, ամսական՝ աշխատողների մասով եկամտայինի հաշվարկ: 2. Շրջհարկի դեպքում՝ եռամսյակային՝ շրջանառության հաշվարկ, և ֆիզիկական ծավալների մասով, ամսական՝ աշխատողների մասով եկամտայինի հաշվարկ, տարեկան՝ Ա/Ձ-ի շահութահարկի և սոց. վճարի հաշվարկ։

Մայրության նպաստ

Լիաննա. Բարև Ձեզ: Եթե ուսուցչուհին ներկայացրել է հունվարին մայրության նպաստ և հունվարին աշխատել է 2 օր՝ ես վճարելու եմ մայրության նպաստը փետրվարին: Այդ դեպքում նպաստի գումարը պե՞տք է գումարեմ հունվարի աշխատած օրերի գումարին նոր պահումներ անեմ, թե՞ փետրվարի աշխատավարձի ժամանակ ցույց տամ մայրության նպաստը:

Արդյոք հնարավո՞ր է ներգրավել երրորդ անձանց աշխատանքների կատարմանը

Արա. ՔՊ կատարողը կարո՞ղ է ներգրավել երրորդ անձանց աշխատանքների կատարմանը։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ բացատրեք, թե ի՞նչ է նշանակում հետևյալ տողը "ՔՊ. Կատարողը կարող է ներգրավել երրորդ անձանց աշխատանքների կատարմանը": Այսինքն, եթե աշխատանք մատուցողը ներգրավի այլ անձանց այդ աշխատանքի կատարման համար, ապա ներգրաված աշխատակիցներին չգրանցելու և նրանց մասով պահումներ չկատարելու համար գործատուն որևէ պատասխանատվության չի՞ ենթարկվի, թե՞ այդ մարդկանց չգրանցելը կարող է դիտարկվել որպես օրենքի խաղտում:

Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել մեքենա

Մելինե. Բարև Ձեզ: Եթե կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել մեքենա 2021 հունվարին՝ պե՞տք է հանձնի 163 ձևը հաշվետվություն 2022թ-ին, թե՞ հունվար ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում 10%-ով հարկվելը բավարար է:

Ա/Ձ-ն ներմուծում է կատարել ՌԴ-ից

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկի դաշտում գործող Ա/Ձ-ն կատարել է ներմուծում Ռուսաստանից և ներմուծման տարանցման հայտարարագրի մեջ նշված է՝ ՊՐԻՆՑԻՊԱԼ, կազմակերպության անվանում։ Այս դեպքում ո՞նց պետք է կատարվի հաշվետվությունների ներկայացումը և հարկի վճարումը, ո՞վ պետք է վճարի ներմուծումից առաջացող ԱԱՀ-ն, և այս Ա/Ձ-ն, այսինքն՝ ծառայությունների մատուցման համա՞ր է հարկվելու, եթե կարող եք գրել հեռախոսահամար մանրամասն ճշտեմ, շտապ է:

Ինչպե՞ս շարունակել ՍՊԸ-ի գործունեությունը կամ դադարեցնել այն

Տիգրան. Բարև Ձեզ։ Եթե գործող ՍՊԸ-ի տնօրենը, ով նաև սեփականատերն է և հիմնադիրը, հանկարծամահ է եղել, ինչպե՞ս կարելի է շարունակել ՍՊԸ-ի գործունեությունը կամ դադարեցնել այն։

Արդյո՞ք աշխատողները կարող են գնալ արձակուրդ

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ: 1. Երբ աշխատողը նվազագույն աշխատավարձից ցածր է վարձատրվում, դրոշմանիշային գումարը վճարում է գործատուն, իսկ երբ աշխատողը 0.5 դրույք է աշխատում, կրկին գործատուն է վճարու՞մ: Եթե այո, խնդրում եմ՝ օրենքի ո՞ր հոդվածն է: Ես չգտա 0.5 դրույքի մասով, ինձ ասացին 0.5 դրույքի դեպքում աշխատողից ես պահում: 2 -րդ հարց: Մանկապարտեզը ամբողջ 2020 թվականը չի գործել covid-ի պատճառով: Աշխատողները 2020 թվականը ամբողջությամբ հարկադիր պարապուրդ են վճարվել 2/3-ով: Աշխատողներին արձակուրդ հասնու՞մ է, թե՞ ոչ: Կրկին ինձ ասացին, որ չի հասնում արձակուրդ, այսինքն՝ վերջնահաշվարկի դեպքում 2020 թվականը հաշվարկից դու՞րս է՝ այո: Կանխավ շատ շնորհակալ եմ: