Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել մեքենա

Մելինե. Բարև Ձեզ: Եթե կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել մեքենա 2021 հունվարին՝ պե՞տք է հանձնի 163 ձևը հաշվետվություն 2022թ-ին, թե՞ հունվար ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում 10%-ով հարկվելը բավարար է:

Ա/Ձ-ն ներմուծում է կատարել ՌԴ-ից

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկի դաշտում գործող Ա/Ձ-ն կատարել է ներմուծում Ռուսաստանից և ներմուծման տարանցման հայտարարագրի մեջ նշված է՝ ՊՐԻՆՑԻՊԱԼ, կազմակերպության անվանում։ Այս դեպքում ո՞նց պետք է կատարվի հաշվետվությունների ներկայացումը և հարկի վճարումը, ո՞վ պետք է վճարի ներմուծումից առաջացող ԱԱՀ-ն, և այս Ա/Ձ-ն, այսինքն՝ ծառայությունների մատուցման համա՞ր է հարկվելու, եթե կարող եք գրել հեռախոսահամար մանրամասն ճշտեմ, շտապ է:

Ինչպե՞ս շարունակել ՍՊԸ-ի գործունեությունը կամ դադարեցնել այն

Տիգրան. Բարև Ձեզ։ Եթե գործող ՍՊԸ-ի տնօրենը, ով նաև սեփականատերն է և հիմնադիրը, հանկարծամահ է եղել, ինչպե՞ս կարելի է շարունակել ՍՊԸ-ի գործունեությունը կամ դադարեցնել այն։

Արդյո՞ք աշխատողները կարող են գնալ արձակուրդ

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ: 1. Երբ աշխատողը նվազագույն աշխատավարձից ցածր է վարձատրվում, դրոշմանիշային գումարը վճարում է գործատուն, իսկ երբ աշխատողը 0.5 դրույք է աշխատում, կրկին գործատուն է վճարու՞մ: Եթե այո, խնդրում եմ՝ օրենքի ո՞ր հոդվածն է: Ես չգտա 0.5 դրույքի մասով, ինձ ասացին 0.5 դրույքի դեպքում աշխատողից ես պահում: 2 -րդ հարց: Մանկապարտեզը ամբողջ 2020 թվականը չի գործել covid-ի պատճառով: Աշխատողները 2020 թվականը ամբողջությամբ հարկադիր պարապուրդ են վճարվել 2/3-ով: Աշխատողներին արձակուրդ հասնու՞մ է, թե՞ ոչ: Կրկին ինձ ասացին, որ չի հասնում արձակուրդ, այսինքն՝ վերջնահաշվարկի դեպքում 2020 թվականը հաշվարկից դու՞րս է՝ այո: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Ո՞ր կետերը պետք է լրացնել 240 և 244 ձևերի մեջ

Բարև Ձեզ: Սեպտեմբերի 30-ին ես գրանցել եմ շրջանառության հարկով սոցիալական մեդիա մարքեթինգի ծառայություններ մատուցելու Ա/Ձ, աշխատողներ չունեմ: Խնդրում եմ՝ Ձեզ, հուշել՝ ի՞նչ կետեր պետք է լրացնեմ 240 և 244 ձևերի մեջ։ Կանխավ շնորհակալություն:

Հնարավո՞ր է արդյոք դրոշմանիշային վճարը պահել կազմակերպությունից

Էմիլի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի բան եմ ուզում հարցնել, եթե նվազագույն աշխատավարձի չափից ցածր է աշխատավարձը՝ դրոշմանիշի գումարը փոխանցու՞մ է հիմնարկը: Եվ մեկ հարց ևս. կարո՞ղ եմ և՛ նվազագույնից ցածր, և՛ բարձր աշխատավարձների դրոշմանիշային գումարը ընդհանուր պահենք ոչ թե աշխատողներից, այլ հիմնարկից և ի՞նչ է հարկավոր, եթե օրենքի սահմանում է։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության հաշվետվության հետ կապված

Նարինե. Բարև Ձեզ: Սկսնակ միկրոձեռնարկատերը մի հարց ունի: Մ/ձ սուբյեկտի իրացման շրջանառության հաշվետվության համար տվյալը որտեղի՞ց ենք նայում, էլ. համակարգից ինչպե՞ս ենք գտնում։ Կանխավ շնորհակալ եմ աջակցության համար։

ՍՊԸ-ն ստացել է անհատույց ակտիվ

Էլինա. Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ստացել է անհատույց ակտիվ։ Խնդրում եմ՝ օգնեք, ի՞նչ փաստաթղթեր են պետք այն ճանաչելու համար։ Ասեմ, որ ակտիվը գնահատվել է և առկա է շարժական գույքի գնահատման հաշվետվություն։ Արդյո՞ք անհրաժեշտ է նոտարի վավերացում: Ի՞նչ գործողություններ են անհրաժեշտ բացի գնահատումից։ Կանխավ շնորհակալ եմ։

Ինչպե՞ս պետք է հաշվել հունվար ամսվա աշխատավարձը

Յուրա. Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ օգնեք: Մինչև հունվարի 11-ը դպրոցը եղել է արձակուրդում, հունվարի 11-ին աշխատողը ազատվել է աշխատանքից: Հարց՝ հունվար ամսվա համար աշխատավարձը ինչպե՞ս պետք է հաշվել:

Ինչպե՞ս ծրագրից հեռացնել լիազորին

Բարև Ձեզ: Իմ Ա/Ձ-ն գրանցել եմ 2020թ-ին և ID չունենալու պատճառով լիազորագրով իմ փոխարեն առաջին հաշվետվությունը ներկայացվել է մեկ այլ անձի կողմից: Խնդրում եմ՝ օգնեք, ինչպե՞ս կարող եմ այդ անձին որպես լիազոր անձ հեռացնել Tax Service կայքից, որպեսզի կարողանամ հաշվետվությունն ուղարկել իմ անունով /էլ. ստորագրության համար ծրագրային համապատասխան կարգավորումներն արել եմ:/

Ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը

Լիլիթ․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ պատասխանեք, եթե ղեկավարն անընդհատ հոգեբանական ճնշում է գործադրում աշխատողի վրա, անընհատ թերագնահատելով աշխատողի աշխատանքը, որը բերում է նրան, որ աշխատողը դիմում է գրում՝ հեռացման, որից հետո դիմումը հետ է պահանջում, բայց հետ չի ստանում՝ սուտ, զրպարտող պատճառաբանությամբ։ Ի՞նչ իրավունքներ ունի այդ դեպքում աշխատողը։ Շնորհակալություն

Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի վերաբերյալ

Ողջույն, հարգելի փորձագետներ։ Կարո՞ղ ենք արդյոք ծառայությունների վճարովի մատուցման պայամանգիրը կնքել անորոշ ժամկետով: Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանի լուծելու դեպքում՝ կարո՞ղ ենք արդյոք բավարար հիմք համարել կատարողի էլ. հասցեին (կամ այլ տարբերակով օր` viber) լուծման վերաբերյալ ծանուցման ուղարկումը: Կարո՞ղ ենք նմանատիպ կետ ավելացնել ծառայությունների մատուցման պայմանագրում, որպես պայմանագրի միակողմանի լուծման բավարար հիմք: Կանխավ շնորհակալություն

Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի “լվա ինքդ” ավտոլվացման կետը

Արփի․ Բարև Ձեզ: Ավտոլվացման կետը, եթե աշխատում է "լվա ինքդ" տարբերակով` աշխատող չկա, միայն Ա/Ձ է, ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի։ Կարո՞ղ եմ միկրո գրանցվել, եթե այո, ապա եկամուտը տարվա վերջում հաշվետվության մեջ ինչպե՞ս եմ ներառում։

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Բարև Ձեզ։ Եթե ես անհատ ձեռնարկատեր եմ և հունվարի 29-ից դադարեցում եմ տալու իմ գործունեությունը անորոշ ժամկետով՝ միևնույն է պե՞տք է վճարեմ 18 000 դրամ դրոշմանիշային վճարը 2021 թվականի համար։

Սեղանի խաղեր ստեղծող Ա/Ձ-ն կարո՞ղ է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Բարև Ձեզ։ Սեղանի խաղեր ստեղծող Ա/Ձ-ն կարո՞ղ է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Խաղերը տրվելու են տպագրման, այնուհետև վաճառվելու եմ խանութներին:

Արդյո՞ք հարկավոր է կատարողական ակտից բացի աշխատանքի ընդունման համար ակտ կամ արձանագրություն կազմել

Անի․ Բարև Ձեզ։ Եթե քաղաքացու հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր որոշակի աշխատանք կատարելու համար և պայմանագրի ժամկետ է սահմանվել ս.թ. հունվարի 18-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը՝ արդյո՞ք կարելի է այդքան երկար ժամկետով կնքել պայմանագիրը։ Այդ անձը ամեն ամիս կատարում է նույն աշխատանքը, որի համար կատարողական ակտ է գրվում, բացի կատարողական ակտից արդյո՞ք հարկավոր է աշխատանքի ընդունման համար ակտ կամ արձանագրություն կազմել:

Որքա՞ն դրոշմանիշային վճար պետք է վճարել

Անի․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն գործում է միկրոձեռնարկատիրության համակարգում և 2020 թվականին ունեցել է 16 մլն դրամ շրջանառություն։ Դրոշմանիշային վճարի նոր օրենքի համաձայն արդյո՞ք տարեկան պետք է վճարի 180 000 դրամ, այսինքն՝ ամսական կանխավճարներ են արվելու՞ մոտ 15 000-ի չափով՝ հիմք ընդունելով 2020-ի շրջանառությունը։