Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ոչ ռեզիդենտ կազմակերպություն գրանցելու համար

Ասատուր. Բարև Ձեզ: Խնդրում եմ Ձեզ ինձ տեղեկացնել ոչ ռեզիդենտ կազմակերպության պետ. ռեգիստրում գրանցման հարկավոր փաստաթղթերը:

Շահութահարկի հաշվարկի վերաբերյալ

Լիլիթ. Բարև Ձեզ: Ա/Ձ-ի շահութահարկի հաշվարկը գրելիս չի թողնում նշել ռեզիդենտ շահութահարկ վճարող կետը, այն ակտիվ չի։ Միայն Ա/Ձ նոտար կետն է թողնում նշել, բայց անցած հաշվարկի մեջ գրել եմ ռեզիդենտ շահութահարկ վճարող կետը (ուրեմն ակտիվ է եղել այդ ժամանակ)։ Ճի՞շտ կլինի, եթե Ա/Ձ նոտար կետը նշելով ուղարկեմ (կարող ա համակարգում ա փոփոխություն եղել), թե՞ սխալ է այսպես, ու համակարգից է խնդիրը: Շնորհակալություն:

Փորձաշրջանի հետ կապված

Լիանա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալում է. աշխատում եմ բանկում, նոր ընդունված ժամանակ ինձ 5 ամիս պահեցին փորձաշրջանի մեջ, ասելով, որ երբ որ ֆիզից վերադառնամ այդ ժամանակ էլ հրամանս կտան: Հիմա ուզում եմ վերադառնալ աշխատանքի, սակայն ասում են, որ պետք է նորից փորձաշրջան անցնեմ: Կասեք ինձ՝ դա օրինական է՞:

Հնարավո՞ր է արդյոք նոր պայմանագիր կնքելու փոխարեն կնքել համաձայնագիր

Անի. Բարև Ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, կարելի՞ է արդյոք նոր պայմանագիր կնքելու փոխարեն կնքել համաձայնագիր և մի կետով երկարացնել այն, և արդյո՞ք դրա համար պետք է հրաման տրվի, որ աշխատողը շարունակում է իր աշխատանքը:

Վարձակալությամբ տարածքներ տրամադրող ՍՊԸ-ն կարո՞ղ է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Տիգրան. Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն վարձով տարածքներ է տրամադրում նաև իրավաբանական անձանց։ Կարո՞ղ է արդյոք անցնել միկրոձեռնարկատիրության դաշտ։

ՌԴ-ից ներմուծում կատարելու վերաբերյալ

Աննա. Բարև Ձեզ: Ես, որպես ֆիզիկական անձ, Ռուսաստանից ներմուծել եմ ապրանք (նույնատեսակ հագուստ), բեռնափոխադրող ընկերության միջոցով։ Ապրանքի քաշը 10կգ, գինը 250 000 դրամ։ Ես ի՞նչ հարկեր կամ ԱԱՀ պետք է վճարեմ, ինչպե՞ս են հաշվում և որքա՞ն կկազմի այդ գումարը։ Շնորհակալություն։

Մայրության նպաստ

Հայարփի. Բարև Ձեզ: 2018թ-ից ես ունեմ Ա/Ձ, 2020թ-ի դեկտեմբերի 28-ից պիտի գնամ ֆիզ. արձակուրդ: Ուզում եմ իմանալ՝ ինձ գումար հասնու՞մ է ֆիզի համար, թե՞ ոչ, և արդյոք պե՞տք է դադարեցնել Ա/Ձ-ս, որ գումար հասնի: Շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվում միջին ամսական աշխատավարձը

Հելեն. Բարև ձեզ: 2020թ-ի հուլիսի 6-ից աշխատում եմ, մինչ այդ չեմ աշխատել: Հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 9-ը գտնվել եմ անաշխատունակության արձակուրդում: Այս դեպքում՝ ինչպե՞ս է հաշվարկվում միջին ամսական աշխատավարձը և պահվու՞մ է եկամտային։ Շնորհակալություն:

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Մերի. Բարև Ձեզ: Գեղարվեստական մարմնամարզություն դասավանդող Ա/Ձ չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբեկտը պարտավորվում է արդյո՞ք դրոշմանիշային վճար վճարել, և արդյոք պե՞տք է ինչ-որ կերպ շրջանառություն ցույց տա (ՀԴՄ, Հ/Ա):

Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ սարքը

Գայանե. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում: ՍՊԸ-ի գործունեությունը արվեստն է: 20 հոգի երեխաներ են հաճախում տարբեր խմբակների: Ամսական վճարը 5 000 դրամ է: ՀԴՄ սարքը պարտադի՞ր է: Միկրոյով է աշխատելու, իսկ հաշիվ ապրանքագիր գիտեմ, որ պարտադիր է դուրս գրել: Կուզեի իմանալ ամեն երեխայի անունով առանձին հաշիվ պիտի՞ դուրս գրեմ, այսինքն՝ 20 հատ հաշիվ, թե՞ այլ տարբերակ կա ես չգիտեմ: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի միկրոձեռնարկատիրության սուբյեկտը

Գարիկ. Բարի օր, բոլորին! Ո՞վ կարող է ասել, միկրոձեռնարկատիրական հարկով աշխատելու դեպքում տարեսկզբին ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկել ՊԵԿ: Ավելացնեմ, որ Ա/Ձ եմ, ունեմ մեկ գրանցված աշխատող և 2020թ․ նույնպես աշխատել եմ միկրոյի տակ։ Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք անհրաժեշտ է դուրս գրել հաշիվ վավերագիր գնորդի տվյալներով

Արմինե. Բարև ձեզ։ Եթե Ա/Ձ-ն գործում է շրջհարկի դաշտում և իրականացնում է ապառիկ վաճառք, այդ դեպքում պե՞տք է դուրս գրել հաշիվ վավերագիր այդ գնորդի տվյալներով, պայմանագրի կնքման օրով։

Արդյո՞ք գյուղաբնակ և աշխատող մայրը կստանա երեխայի համար նախատեսված միանվագ գումար

Մել. Բարև Ձեզ: Եթե մայրը գյուղաբնակ է և պետական աշխատող, բացի բյուլետինց և 53 000 դրամից զատ, կստանա արդյո՞ք 7 ամսականում նախատեսված 120 000 դրամ միանվագ գումարը:

Ատամնաբուժական կենտրոնի գործունեության հետ կապված

Ալիկ. Բարև Ձեզ: Լիցենզավորման ներկա դրությամբ որքա՞ն պետք է լինի ստոմատոլոգիական աշխատասենյակի ք/մ մեկ համասարքի համար նույն ստոմատոլոգիայում դեղատնային կրպակ (այսուհետ ոչ դեղեր արտադրող և բաց թողող դեղատուն) տարածքի նվազագույն ք/մ և ատամնատեխնիկական լաբորատորիա շարժական կառույցի համար նախատեսված մեկ աշխատողի համար նվազագույն ք/մ:

Ինչպե՞ս է բաշխվում ԵՏՄ-ից ներմուծված ապրանքների բեռնափոխադրման ծախսը

Սրբուհի. Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ ներմուծված ապրանքների համար բեռնափոխադրման ծախսը ինչպե՞ս եք բաշխում, երբ մի մեքենայով մի քանի կազմակերպությունների ապրանք է բերվում: Ես կիրառում եմ հետևյալ մեթոդը՝ բեռնափոխադրման հաշվով գրված գումարը բաժանում եմ 3 կազմ. Rub-ով արժեքների հանրագումարի վրա, ստացված գործակիցը բազմապատկում եմ ամեն մի կազմակերպության RUB ապրանքի արժեքին: